Դենիել Վուլֆոլ

անգլիացի ֆուտբոլիստ

Դենիել Բեռլի Վուլֆոլ (անգլ.՝ Daniel Burley Woolfall, հունիսի 15, 1852(1852-06-15), Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 24, 1918(1918-10-24)), ՖԻՖԱ-ի երկրորդ նախագահը։ ՖԻՖԱ-ն գլխավորել է 1906-1918 թվականներին։

Դենիել Վուլֆոլ
Daniel Burley Woolfall
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1852(1852-06-15)
ԾննդավայրԲլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 24, 1918(1918-10-24) (66 տարեկան)
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունֆուտբոլային մարզիչ, քաղաքական գործիչ և ֆուտբոլիստ
ԱշխատանքՖԻՖԱ նախագահ
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի նախագահ
 Daniel Burley Woolfall Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մինչ ՖԻՖԱ նախագահ դառնալը Վուլֆոլը եղել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի անդամ Բլեքբերնից, նրա ազդեցության տակ էր գտնվում անգլիական ֆուտբոլը և ասոցիացիայի անդամ Ֆրանսիայի ակումբների մի մասը։

ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում նա զբաղվել է ֆուտբոլի կանոնների համընդհանրացմամբ, մասնակցել է 1908 և 1912 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպմանը։ Բացի ֆուտբոլի միջազգային կանոնների մշակումից նաև մշակել է ՖԻՖԱ-ի գործունեության հիմնական դրույքներ, որոնց մի մասը մինչ այժմ օգտագործվում են[1]։ Միջազգային առաջնություններն անց են կացվել 2 փուլով՝ ազգային և ակումբային։ ՖԻՖԱ-ի անդամների մասնակցությունը միջազգային այլ կոմերցիոն մրցաշարերում արգելված էր։

Նա ակտիվ զբաղված էր ՖԻՖԱ-ի ազդեցության տարածմամբ և աշխարհագրության տարածմամբ։ Մինչ 1909 թվականը կազմակերպությունը կազմված էր միայն եվրոպական երկրներից։ Վուլֆոլի ջանքերի շնորհիվ կազմակերպությանը միացան ՀԱՀ-ն (1909), Չիլին (1912), Արգենտինան (1912) և ԱՄՆ-ն (1913)։

Արտաքին հցումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ФИФА 100 лет. Век футбола. Пьер Ланфранши, Кристина Айзенберг, Тони Мейсон, Альфред Валь. — Изд-во: М.: ЗАО Компания «Махаон» , 2005. — С. 312 ,- ISBN 5-18-000704-6