El Problema (երգ)

Մորգենշտերնի և Տիմատիի երգը

«El Problema», ռուս հիփ հոփ կատարողներ Մորգենշտերնի և Տիմատիի երգը, թողարկաված 2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Slava Marlow-ի պրոդյուսերությամբ[1][2][3]։

«El Problema»
Մորգենշտերն և Տիմատիի սինգլը
Թողարկված2020 սեպտեմբերի 18
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ձայնագրված2020 ամռանը
Ժանրմամբլ ռեփ
ԼեյբլTimati, Zhara Music
ՊրոդյուսերSlava Marlow

Նախապատմություն խմբագրել

2020 թվականի հուլիսի 4-ին երաժշտական պրոդյուսեր Slava Marlow-ն Մորգենշտերնի հետ թողարկեց տեսանյութ YouTube-ում, որտեղ Սլավան առաջարկում էր Տիմատիին պրոդյուսեր հանդիսանալ երգի համար, իսկ Մորգենշտերնին՝ գրել տեքստ և զբաղվել երգի տարածմամբ։ Համագործակցության գլխավոր պայմանը լինելու էր այն, որ երգը չպետք է ենթարկվի որևէ փոփոխության[4][5][6]։

2020 թվականի հուլիսի 6-ին Տիմատին YouTube-ում թողարկեց տեսանյութ, որտեղ նա ընդունում էր արտիստների առաջարկը, այն պայմանով, որ նրանք հանդես կգան Տիմատիի սցենարով գրված երգում՝ առանց փոփոխություններ անելու հնարավորության, ինչպես նաև տեսահոլովակում լինելու են այն քանակությամբ գովազդներ, որքան կցանկանա ինքը՝ Տիմատին[4][5][6]։

2020 թվականի օգոստոսի 20-ին համացանցում հայտնվեց լուր այն մասին, որ Սլավան, Ալիշերը և Տիմատին Սոչիում են՝ նկարահանումների։ Տեղանքների մեջ կար տեսարան կազինոյում[7][8]։

2020 թվականի օգոստոսի 22-ին Մորգենշտերնը և Սլավան պատասխանեցին Տիմատիի տեսանյութին, որով նրանք ընդունում էին նրա առաջարկները։

2020 թվականի սեպտեմբերի 2-ին Slava Marlow-ի Յություբյան ալիքում թողարկվեց տեսահոլովակ այն մասին, թե ինչպես անցավ Տիմատիի այցելությունը Մորգենշտերնին և Սլավային, որտեղ և ձայնագրվեց սինգլը[4]։

2020 թվականի սեպտեմբերի 17-ին երգը հայտնվեց համացանցում։ Սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը կայացավ երգի պաշտոնական հեռարձակումը։

2020 թվականի հոկտեմբերի 5-ին Slava Marlow-ը և Մորգենշտերնը տեսահոլովակը թողարկեցին Յություբում, որտեղ նրանք բացահայտեցին երգի «հիմնական գաղտնիքը»։ Երգի բասերում ավելացված էին Մորգենշտերնի կատարմամբ մետեորիզմի ձայներ։ Կատարողների համոզմամբ Տիմատին տեղյակ չէր բիթի նման յուրահատկության մասին[9]։ Ավելի ուշ տեսահոլովակը թաքցվեց Սլավայի ալիքից և դրա փոխարեն 2020 թվականի հոկտեմբերի 7-ին թողարկվեց Սլավայի և Մորգենշտերնի կողմից ներողություն։ Այնուամենայնիվ, արդեն հոկտեմբերի 6-ին Տիմատին և Մորգենշտերնը երգը կատարեցին հայտնի բլոգգեր Վալերիա Չեկալինայի ծննդյան օրը[10], իսկ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին թողարկվեց Տիմատիի և ST-ի երգերի միասնական հեռարձակումը ստուդիական օրագրի ձևով, որտեղ Տիմատին, կարիերայի վերսկսման մասին խոսելով, նշում է «El Problema» երգում առկա մետեորիզմի դեպքը որպես շրջադարձային կետերից մեկը[11]։

Երաժշտություն խմբագրել

Երգի պրոդյուսերությունը ստանձնել է ռուս երաժշտական պրոդյուսեր Slava Marlow-ը։ Երգում օգտագործվել են 808 բասեր և ջութակ, որը օգտագործվել էր Տիմատիի խնդրանքով, քանի որ նա ավարտել էր ջութակի դասերը երաժշտական դպրոցում[2]։

Տեսահոլովակ խմբագրել

2020 թվականի սեպտեմբերի 18-ին կայացավ երգի տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան, որի ռեժիսորական գործը ստանձնել էր Զաուր Զասաևին (Hoodyakov production)[12][13]: Ըստ կատարողների միջև կնքված համաձայնության՝ տեսահոլովակը նկարահանվեց Տիմատիի ցանկությամբ, առանց Մորգենշտերնի կողմից որևէ փոփոխության, ինչպես նաև գովազդային առատությամբ՝ ըստ Տիմատիի ցանկության[2]։

Երաժշտական տեսահոլովակում կային բազմաթիվ գովազներ, որոնք, ինչպես նշված է տեսահոլովակի վերջում, արտիստներին ապահովել է 50 000 000 ռուբլի եկամտով «նույնիսկ թողարկումից առաջ»։ Տեսահոլովակում առկա բրենդների շարքում կար «Բաշսպիրտը», որը ամռանը մրցույթ էր անցկացնում 8,1 միլիոն ռուբլի մեկնարկային գումարով տեսանյութում գովազդի համար[14][15][16]։

Շքերթներ խմբագրել

Չարթ (2020) Ամենաբարձր

դիրքը

Համաշխարհային (ВКонтакте)[17] 1
Համաշխարհային (Genius)[18] 1
Համաշխարհային (Яндекс.Музыка)[19] 1
  Ռուսաստան (Яндекс.Музыка)[20] 1
  Ռուսաստան (Shazam)[17] 5
  Ռուսաստան (Google Play)[17] 10
  Ուկրաինա (YouTube Music)[21] 5
  Ռուսաստան (YouTube Music)[17] 10
  Լատվիա (YouTube Music)[22] 11
  Ռուսաստան (iTunes)[23] 1
  Ուկրաինա (iTunes)[23] 1
  Ղազախստան (iTunes)[23] 2
  Մոլդովա (iTunes)[23] 5
  Չեխիա (iTunes)[24] 27
  Լատվիա (iTunes)[23] 35
  Կամբոջա (iTunes)[25] 100
  Էստոնիա (iTunes)[25] 104
  Մեծ Բրիտանիա (iTunes)[24] 1197
  Էստոնիա (Apple Music)[23] 1
  Ղազախստան (Apple Music)[22] 1
  Ղրղզստան (Apple Music)[23] 1
  Լատվիա (Apple Music)[23] 1
  Լիտվա (Apple Music)[23] 1
  Մոլդովա (Apple Music)[23] 1
  Ռուսաստան (Apple Music)[23] 1
  Տաջիկստան (Apple Music)[23] 1
  Ուկրաինա (Apple Music)[23] 1
  Հայաստան (Apple Music)[24] 2
  Ադրբեջան (Apple Music)[23] 2
  Թուրքմենստան (Apple Music)[23] 2
  Լեհաստան (Apple Music)[24] 13
  Կիպրոս (Apple Music)[22] 19
  Չեխիա (Apple Music)[24] 52
  Ֆինլանդիա (Apple Music)[25] 57
  Բուլղարիա (Apple Music)[23] 94
  Գերմանիա (Apple Music)[25] 437

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Morgenshtern и Тимати выпустили трек "El Problema"». The-Flow.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Премьера видео: Morgenshtern и Тимати выпустили фит «El Problema»». ТНТ MUSIC (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. «Моргенштерн и Тимати записали совместный трек». Афиша. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Тимати и Morgenshtern всё-таки записали трек. Как это было?». ТНТ MUSIC (ռուսերեն). 2 сентября 2020. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. 5,0 5,1 «Morgenshtern и Тимати договорились на совместный трек». The-Flow.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. 6,0 6,1 «Слава Marlow и Моргенштерн предложили Тимати записать фит «без правок». И тот согласился». Афиша. 6 июля 2020. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «Morgenshtern'а и Тимати заметили на съёмках клипа в Сочи». ТНТ MUSIC (ռուսերեն). 20 августа 2020. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. «Тимати и Моргенштерн снимают клип». The Flow (ռուսերեն). 20 августа 2020. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «Morgenshtern и Slava Marlow пукнули в бит трека "El Problema"». The-Flow.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  10. «Муж известного блогера подарил ей Bentley за 20 миллионов, Тимати и Моргенштерна». Starhit (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  11. «Честный фристайл от Тимати и ST в ролике «Радио Ракета»». TNT Music (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. «Вышел клип Morgenshtern, Тимати "El Problema"». The-Flow.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  13. «Моргенштерн выпустил новый клип с Тимати». ufa.aif.ru. 2020 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  14. ««Дикий мёд» из Башкирии попадет на онлайн экран в компании с известными рэперами». mkset.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  15. «За рекламу алкоголя в клипе рэпера завод из Башкирии отдаст более 8 млн руб». ufa.aif.ru. 2020 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  16. «Рекламу башкирского алкоголя намерены снять в клипе Тимати и Моргенштерна». ufa.aif.ru. 2020 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 «Музыкальные чарты за 38 неделю: лидируют Тима Белорусских, Jony, Morgenshtern, Тимати, Элджей и другие». InterMedia. 2020 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  18. «Genius | Song Lyrics & Knowledge». Genius. 2020 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  19. «Чарт Яндекс.Музыки». Яндекс.Музыка. 2020 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  20. «Чарт Яндекс.Музыки». Яндекс.Музыка. 2020 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  21. «MORGENSHTERN Chart Positions on iTunes/Spotify/YouTube». kworb.net. 2020 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  22. 22,0 22,1 22,2 «MORGENSHTERN Chart Positions on iTunes/Spotify/YouTube». kworb.net. 2020 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  23. 23,00 23,01 23,02 23,03 23,04 23,05 23,06 23,07 23,08 23,09 23,10 23,11 23,12 23,13 23,14 23,15 «MORGENSHTERN Chart Positions on iTunes/Spotify/YouTube». kworb.net. 2020 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 «MORGENSHTERN Chart Positions on iTunes/Spotify/YouTube». kworb.net. 2020 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 «MORGENSHTERN Chart Positions on iTunes/Spotify/YouTube». kworb.net. 2020 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.