Easy on me (հայերեն՝ Ինձ խիստ մի դատիր), բրիտանացի երգչուհի Ադելի երգը։ Թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին «Columbia» լեյբլում ՝ որպես երգչուհու չորրորդ ստուդիական ալբոմ «30»-ի լիդ-սինգլ[1][2]։ Երգը համահեղինակել են Ադելը և պրոդյուսեր Գրեգ Կերստինը։ Արտահայտելով նոստալգիայի, ափսոսանքի և ներման թեմաները, երգի տեքստում արտացոլվում է երգչուհու խնդրանքն՝ ուղղված իր որդուն։ Նա խնդրում է վերջինիցս օգնել նրան վերակազմավորել իր կյանքը ամուսնալուծությունից հետո։ Երաժշտական քննադատները դրական գնահատական են տվել «Easy On Me» երգին ՝ բարձր գնահատելով խորաթափանց տեքստն ու զգացմունքային վոկալը։ Սինգլը դարձել է երգչուհու առաջին սոլո թողարկումը ավելի քան հինգ տարվա ընթացքում[3]։

«Easy on me»
Ադելի երգը
Ժանրփոփ
Լեզուանգլերեն
Տևողություն224 վայրկյան
ԼեյբլColumbia Records
ՀեղինակԱդել
ՊրոդյուսերԳրեգ Քերսթին

Երգը ստացել է շատ դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ Նրանք բարձր են գնահատում նուրբ քնարերգությունն ու զգացմունքային վոկալը, չնայած ոմանք կարծում են, որ երգը իր տեսակով զիճում է նակինում թողարկած իր երգերին ։ Երաժշտական տեսահոլովակը, որը նկարահանվել է կանադացի ռեժիսոր Քսավյե Դոլանի կողմից և նկարահանվել է Սաթոնում (Քվեբեկ), թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին՝ շարունակելով 2015 թվականի «Hello» երգի երաժշտական տեսահոլովակում նկարահանված բեմադրությունը, որտեղ նա մտնում է կահավորված տուն։ «Easy On Me» երգի տեսանյութում Ադելը լքում է տունը և հեռանում բեռնատար մեքենայով, իսկ պատուհաններից ընկնում են նոտայաթղթեր։ Երգը «Spotify»-ում և «Amazon Music»-ում մեկ օրում ռեկորդներ է սահմանել՝ երգի ունկնդրումների քանակով։ Այն գլխավորել է չարտերը Ավստրալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Իսրայելում, Իտալիայում, Լիտվայում, Նիդեռլանդներում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։

Պատմություն խմբագրել

Սկսած 2021 թվականի հոկտեմբերի 1-ից «30» մակագրությամբ բազմաթիվ պաստառներ հայտնվել են աշխարհի տարբեր քաղաքներում գտնվող նշանակալի տեսարժան վայրերում և տեղանքներում, այդ թվում Լուվրի, Կոլիզեումի և Էմփայր Սթեյթ Բիլդինգի պատերի վրա[4]։ Լոգոյի մասերը հիմնականում կապված էին Ադելի առաջիկայում դուրս եկող ստուդիական ալբոմի անվան հետ։ Հոկտեմբերի 4-ին երգչուհու հաշիվները սոցցանցերում թարմացվեցին մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ։ Հաջորդ օրը Ադելը տեղադրել է երգի և տեսահոլովակի թրեյլերները իր սոցիալական ցանցերում[5][6].Հոկտեմբերի 4-ին երգչուհու հաշիվները սոցցանցերում թարմացվել են մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ[1][7][8]։

Սև ու սպիտակ թիզերը ցույց է տալիս, թե ինչպես է Ադելը սկավառակը տեղադրում մեքենայի մագնիատաֆոնի մեջ և երգի ձայնը բարձրացնում։ Հետո նա շարժվում է իր մեքենայով, իսկ պատուհաններից դուրս են թռնում նոտայաթղթեր[3][9]։ Billboard-ի հեղինակ Գիլ Կաուֆմանը համարել է, որ այդ վիզուալ էֆեկտներով Ադելի հոգեվիճակն էր արտահայտվում։ Թիզերը լայնորեն համեմատել են «Hello» երգի տեսահոլովակի հետ։ Գործիքային երաժշտությունը նկարագրվում էր որպես «դաշնամուրային բալլադ»[10][11][12]։ Vogue ամսագրին տված հարցազրույցի ժամանակ պարզվել է, որ երգի վրա աշխատել է իր վաղեմի ընկեր, երգերի համահեղինակ Գրեգ Քերստինը[13]։ «Capital FM» կազմակերպությունը երգի անվանումը մեկնաբանել է որպես «ծաղկող հարաբերությունների սկիզբ»[11]. Հոկտեմբերի 9-ին երգչուհին «Instagram»-ում ուղիղ եթերով կիսվել է երգի 40 վայրկյանանոց թիզերով ։

Կոմպոզիցիա խմբագրել

«Easy On Me»-ը պարզեցված դաշնամուրային բալլադ է, համադրված բասային հարվածային գործիքների հետ։ Երգը գրված է ֆա մաժորի տոնայնությամբ։ Ինչ վերաբերում է երգի բառերին, Ադելը կատարման մեջ դիմում է իր իննամյա որդուն ՝ բացատրելով նրան իր ամուսնալուծությունը տղայի հորից և աղերսելով նրան «խստորեն իրեն չդատել»։

Արձագանքներ խմբագրել

«Easy On Me» երգը թողարկումից հետո ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ The Daily Telegraph-ից Նիլ Մաքքորմիկը երգը անվանել է «վերադարձ հզոր երգով» ի դեմս Ադելի հզոր բալլադային «Hello» երգին։ «Ադելն ունի մի ձայն, որը խորը թափանցում է հոգու մեջ։ Աստված իմ, նա իր ողջ սրտով է երգում այս երգը»։ The Daily Telegraph-ի Ջոհան Էմբլին գովել է «Easy On Me»-ին նուրբ վոկալի և ռիթմիկ մեղեդիների համար։ Նա ասել է, որ այս երգը վկայությունն է այն բանի, որ Ադելը դիմադրում է փոփ երաժշտության միտումներին և հավատարիմ է մնում իր ոճին։ Այնուամենայնիվ, Էմբլին զգում էր, որ երգը այնքան էլ չի համապատասխանում իր վշտալից երգին՝ Someone like You (2011) կամ Hello (2015) երգին՝ իր զգացմունքայնությամբ։ Բայց դա քիչ թե շատ նույնքան հզոր է։

NME ամսագրի թղթակից Նիկ Լևինը հայտարարել է, որ «Ադելը երբեք այսքան լավ չի հնչել», ինչպես «Easy On Me»-ում։ Նա վերադարձել է ՝իր հետ բերելով դասական բալլադների շունչը։ The Independent-ում երաժշտական քննադատ Ալեքսանդրա Փոլարդը կարծիք է հայտնել, որ «Easy On Me»-ում Ադելը դիմում է իր իննամյա որդուն՝ փորձելով բացատրել նրան, թե ինչու է նա որոշել քանդել այն կյանքը, որին տղան ականատես էր եղել։ Լոլարդը հիանում էր «ճղճղան» ձայնով, զգացմունքային քնարերգությամբ, նրբաճաշակ հնչողությամբ և դաշնամուրային ստեղծագործությամբ, որը հիշեցնում էր Թեյլոր Սվիֆթ-ի Bon IverExile երգը (2020)։ Այնուամենայնիվ, նա կարծում էր, որ «Hello» երգի կրկներգը ավելի լավ է հիշվում, քան «Easy On Me» երգի կրկներգը։ The Guardian օրաթերթի երաժշտական լրագրող Ալեքսիս Պետրիդիսը առանձնացրել է երգին բնորոշ «Ադելյան» հնչեղությունը («Adele-esque»), որը բաղկացած է հոգեհարազատ վոկալից և սրտագրավ տեքստերից, և հավելել, որ չնայած «Easy On Me» երգն այնքան էլ բուռն հետաքրքրություն չի առաջացնում, որքան «Someone Like You»-ն, այնուամենայնիվ, ավելի լավն է, քան 25 (2015) ձայնսկավառիի հեշտությամբ մոռացվող որոշ երգեր ։

«i» թերթից Ֆիոնա Սթերջեսը անվանել է երգը անվանել է «սրտազգաց օրհներգ», որը վեր է հանում Ադելի «հրաշալի գործիքը»՝ նրա ձայնը։ Քննադատ Pitchfork Kat Zhang-ը (Cat Zhang) գրել է ,որ «Easy On Me» երգը հավատարիմ է դասական բանաձևին, «լավ է դա թե վատ»։ Չանգը գովել է Ադելին վոկալային տվյալների համար և անվանել երգը «հուզիչ բալլադ», չնայած այն «իրականում նոր հնարավորություններ չի բացում Ադելի սկավառակագրության մեջ»։ Երգն անվանելով հիանալի, որը ոչ այնքան տպավորիչ է, որքան երգչուհու նախորդ լիդ-սինգլները, The Times-ից Ուիլ Հոջքինսոնն ասել է, որ «Easy on Me» երգը «նրբագեղ ու գեղեցիկ» է, բայց զգացել է «ամերիկյան պրոֆեսիոնալիզմի փայլը, որը զսպում է զգացմունքները՝ հասնելու իր նպատակին, ինչպես նրանք անում էին «Someone Like You» երգի դեպքում»։

Տեսահոլովակ խմբագրել

«Easy on Me» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է 2021 թվականի սեպտեմբերի 15-16-ը Քվեբեկում կանադացի ռեժիսոր և Սեզարի դափնեկիր, Կաննի կինոփառատոնի Գրան պրիի և այլ մրցանակների դափնեկիր Քսավյե Դոլանի կողմից, որն ավելի վաղ՝ 2015 թվականին նկարահանել էր «Hello» երգի տեսահոլովակը։ Նկարահանումներն անցկացվել են Քվեբեկի հարավ-արևմուտքում գտնվող քաղաք Սաթոնի Chemin Jordan-ում և Domaine Dumont Chapelle Ste-Agnèsվայրերում, այդ թվում և այն նույն տանը, որն օգտագործվել է «Hello» երգի տեսահոլովակի նկարահանումների համար։ Երաժշտական տեսահոլովակը բացվում է սև և սպիտակ գույներով և կես ճանապարհին դառնում է գունավոր, քանի որ երգի ռիթմն ավելի նկատելի է դառնում ։ Ադելը լքում է տունը և հեռանում է բեռնատարով՝ իր հետ տանելով իր տան կահույքը, մինչդեռ բազմաթիվ նոտայաթղթեր դուրս են թռչում մեքենայի հետևի պատուհաններից և այս ու այն կողմ են նետվում ամբողջ ճանապարհի երկայնքով։ «Vogue» ամսագրի մեկնաբանն ուշադրություն է դարձրել նոր տեսահոլովակում երգչուհու զգեստի աշնանային երանգներին. Ամեն ինչ կարմիր-բորդո երանգով է, որը հիշեցնում է աշնանային սաղարթի երանգները։

Առևտրային հաջողություն խմբագրել

ԱՄՆ-ում «Easy on Me»-ն գերազանցել է ամերիկյան ռադիոյի պատմության մեջ ամենահանրաճանաչ երգի ռեկորդը և դարձել առաջին երգը, որը մեկ շաբաթվա ընթացքում հավաքել է ամենաշատ լսումները հինգ տարբեր ձևաչափերում (pop, adult contemporary, adult pop, adult album alternative, R&B)։ ԱՄՆ-ում «Easy On Me»-ն Billboard Hot 100 հիթ-շքերթում (2021 թվականի հոկտեմբերի 23-ի հիթ-շքերթում) ներկայացված էր 68 համարի ներքո և ընդամենը հինգ ժամ է հասանելի եղել այդ հիթ-շքերթը հաշվարկելու համար։ Սակայն այդ ընթացքում երգը հավաքել է 3,1 մլն լսում ռադիոյով, իսկ վաճառված թվային պատճենների թիվը 14 800 էր։

Մեծ Բրիտանիայում «Easy on Me» երգը մեկ շաբաթվա ընթացքում սինգլների պաշտոնական չարթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը. հիթ-շքերթն ավարտվել է 2021 թվականի հոկտեմբերի 28-ին՝ և երգը թողարկման առաջին շաբաթվա ընթացքում ստացավ 217 300 միավոր։ Երգը մեկ շաբաթում վաճառքի թվով ամենաբարձր արդյունքն է գրանցել, վերջին անգամ նման արդյունք գրանցվել էր Էդ Շիրանի «Shape of You» (2017) երգի թողարկման ժամանակ։ Մեծ Բրիտանիայում «Easy on Me» երգը առաջին շաբաթվա ընթացքում 24 մլն սթրիմ է հավաքել՝ գերազանցելով համապատասխան ռեկորդը, որը նախկինում սահմանել էր Արիանա Գրանդեն «7 Rings» (2019) սինգլով։ Գերմանիայում «Easy on Me»-ն միանգամից զբաղեցրել է առաջին տեղը Offizielle Deutschen Singles Charts-ում ՝ դառնալով երգչուհու հիթ-շքերթի չորրորդ առաջատարը։ Երգը Իռլանդիայում նույնպես առաջատարն էր։

Չարթեր խմբագրել

Շաբաթական չարթեր խմբագրել

Չարթ 2021 Բարձրագույն դիրք
  ARIA[14] 1
  Ö3 Austria Top 75[15] 1
  Ultratop Flanders[16] 1
  Ultratop Wallonia[17] 3
  Canadian Hot 100[18] 1
  Canada AC (Billboard)[19] 1
  Canada CHR/Top 40 (Billboard)[20] 4
  Canada Hot AC (Billboard)[21] 1
  Խորվաթիա (ARC 100)[22] 1
  IFPI[23] 5
  Singles Digitál Top 100[24] 1
  Suomen virallinen lista[25] 2
  Ֆրանսիա (SNEP)[26] 2
  Media Control AG[27] 1
  Հունաստան (IFPI)[28] 1
  Single Top 10[29] 3
  Իսլանդիա (Plötutíðindi)[30] 1
  Հնդկաստան (IMI)[31] 9
  Իսրայել (Media Forest)[32] 1
  Իտալիա (FIMI)[33] 1
  Լատվիա (AGATA)[34] 1
  Dutch Top 40[35] 1
  Mega Single Top 100[36] 1
  RIANZ[37] 1
  Նորվեգիա (VG-lista)[38] 1
  Պանամա (PRODUCE)[39] 25
  Polish Airplay Top 20[40] 73
  (AFP)[41]
  Սինգապուր (RIAS)[42] 1
  IFPI[43] 16
  Սլովակիա (Singles Digitál Top 100)[44] 1
  Հարավաֆրիկյան Հանրապետություն (RISA)[45] 1
  PROMUSICAE[46] 12
  Sverigetopplistan[47] 1
  Schweizer Hitparade[48] 1
  UK Singles Chart[49] 1
  Billboard Hot 100[50] 1
  Adult Contemporary (Billboard)[51] 1
  Adult Pop Songs (Billboard)[52] 1
  Country Airplay (Billboard)[53] 25
  Dance/Mix Show Airplay (Billboard)[54] 12
  Pop Songs (Billboard)[55] 3
  R&B/Hip-Hop Airplay (Billboard)[56] 28
  Rhythmic (Billboard)[57] 38
  Rock Airplay (Billboard)[58] 33

Սերտիֆիկատ խմբագրել

Թողարկման պատմություն խմբագրել

Շրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Հղում
Աշխարհ 2021 թվականի հոկտեմբերի 15 Երաժշտության ներբեռնում•Հոսքային մուլտիմեդիա Columbia [1]
  Իտալիա Contemporary hit radio Sony [59]
  ԱՄՆ 2021 թվականի հոկտեմբերի 18 Triple A radio Columbia [60]
Adult contemporary radio [61]
2021 թվականի հոկտեմբերի 19 Contemporary hit radio [62]
  Գերմանիա 2021 հոկտեմբերի 22 CD-սինգլ
  • Columbia
  • Sony
[63]
Աշխարհ 2021 թվականի նոյեմբեր Սկավառակային սինգլ Columbia [64]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Easy On Me - October 15». Instagram. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. Kelly, Emma (2021 թ․ հոկտեմբերի 5). «Adele announces comeback single Easy On Me is out next week». Metro. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 Nardino, Meredith (2021 թ․ հոկտեմբերի 5). «Adele Announces New Song 'Easy On Me' After 5-Year Hiatus: Hear the First Preview». US Magazine[en]. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. Mamo, Heran (2021 թ․ հոկտեմբերի 1). «Adele Fans Have at Least '30' Reasons to Think New Music Is Almost Here». Billboard. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. «Progress Report: Adele». DIY. 2021 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. Moreland, Quinn (2021 թ․ հոկտեմբերի 5). «Adele Teases New Song "Easy on Me": Watch». Pitchfork. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. Savage, Marc (2021 թ․ հոկտեմբերի 4). «Adele: Anticipation builds for new music as singer updates social media». BBC News. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. «She's Back! Adele Announces New Single 'Easy On Me'». That Grape Juice. 2021 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  9. Moreau, Jordan (2021 թ․ հոկտեմբերի 5). «Adele Returns: New Single 'Easy on Me' Is Coming Next Week». Variety. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  10. Kaufman, Gil (2021 թ․ հոկտեմբերի 5). «Adele Is Back: Listen to 'Easy On Me' Teaser Now». Billboard. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. 11,0 11,1 «Adele's New 'Easy On Me' Music Video Has A Link To 'Hello'». Capital FM. 2021 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. Rettig, James (2021 թ․ հոկտեմբերի 5). «Adele's New Song "Easy On Me" Out 10/15». Stereogum. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  13. Kreps, Daniel (2021 թ․ հոկտեմբերի 7). «Adele Gives Fans a Window Into '30,' Apologizes for Appropriating Hairstyle». Rolling Stone. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. Australian-charts.com — Adele — Easy on Me. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  15. Adele — Easy on Me Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  16. Ultratop.be — Adele — Easy on Me (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  17. Ultratop.be — Adele — Easy on Me (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  18. Adele Album & Song Chart History Canadian Hot 100 for Adele.
  19. Adele Album & Song Chart History Billboard Canada AC for Adele.
  20. Adele Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Adele.
  21. Adele Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Adele.
  22. «ARC 100 - datum: 2. studenoga 2021». Hrvatska Radiotelevizija. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
  23. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 202144. Ստուգվել է 8 November 2021.
  24. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 202142 into search.
  25. Finnishcharts.com — Adele — Easy on Me. Finland’s Official List
  26. «Top Singles (Week 42, 2021)». SNEP. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  27. Musicline.de — Chartverfolgung — Adele — Easy on Me (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  28. «IFPI Charts». www.ifpi.gr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  29. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  30. «Tónlistinn – Lög» [The Music – Songs] (իսլանդերեն). Plötutíðindi. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
  31. «IMI International Top 20 Singles for week ending 25th October 2021 | Week 42 of 52». Indian Music Industry. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  32. «Media Forest charts (week 43)». Media Forest. 2021. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
  33. «Top Singoli – Classifica settimanale WK 42» (իտալերեն). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  34. «2021 42-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2021 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  35. Nederlandse Top 40 - week 43, 2021 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  36. Dutchcharts.nl — Adele — Easy on Me (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  37. Charts.org.nz — Adele — Easy on Me. Top 40 Singles. Hung Medien.
  38. «VG-lista – Topp 20 Single 2021-42». VG-lista. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  39. «Top 50 Panamá Internacional BMAT-Produce del 15 al 21 de Octubre». Sociedad Panameña de Productores Fonográficos. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  40. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV.
  41. "Portuguesecharts.com – Adele – Easy On Me". AFP Top 100 Singles.
  42. «RIAS Top Charts Week 42 (15 - 21 Oct 2021)». Recording Industry Association Singapore. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  43. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 202143. Ստուգվել է 1 November 2021.
  44. «ČNS IFPI». IFPI ČR. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. (Note: Select SK SINGLES DIGITAL TOP 100 and insert 202142 into search.)
  45. «Local & International Streaming Chart Top 100: Week 42». The Official South African Charts. Recording Industry of South Africa. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  46. Spanishcharts.com — {{{artist}}} — {{{song}}} Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է 25 October 2021.
  47. Swedishcharts.com — Adele — Easy on Me. Singles Top 60. Hung Medien.
  48. Adele — Easy on Me swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  49. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  50. Adele Album & Song Chart History Billboard Hot 100 for Adele.
  51. Adele Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Adele.
  52. Adele Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Adele.
  53. Adele Album & Song Chart History Billboard Country Airplay for Adele.
  54. Adele Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Adele.
  55. Adele Album & Song Chart History Billboard Pop Songs for Adele.
  56. Adele Album & Song Chart History Billboard Billboard R&B/Hip-Hop Airplay for Adele.
  57. Adele Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Adele.
  58. Adele Album & Song Chart History Billboard Rock Airplay for Adele.
  59. Sisti, Sara. «ADELE "Easy On Me" | (Radio Date: 15/10/2021)». Radiodate.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  60. «Triple A Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  61. «Hot/Modern/AC Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  62. «Top 40/M Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  63. «Easy On Me - Adele». Amazon (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  64. «EASY ON ME SINGLE CASSETTE». Adele | Official Store (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.