"Dura" (Ամերիկյան իսպաներեն՝ [du.ɾa]), պուերտոռիկացի ռեփեր Դեդի Յանկիի սինգլը՝ նրա թողարկվելիք «El Disco Duro» ստուդիական ալբոմից։ 2018 թվականի հունվարի 18-ին El Cartel Records-ը թողարկել է «Dura» սինգլը և նրա երաժշտական տեսահոլովակը, որը նկարահանել է Կառլոս Պերեսը Լոս Անջելեսում 1990-ականների ոճով և վիզուալ էֆեկտներով։ Երգը գրվել է Դեդի Յանկիի, Խուան Ռիվերայի, Լուիս Ռոմերոյի և Ուրբանի Մոտայի կողմից, իսկ որպես պրոդյուսեր հանդես է եկել Los Evo Jedis-ը։

«Dura»
Դեդի Յանկիի սինգլը
Թողարկված18 հունվարի, 2018
Ֆորմատթվային ներբեռնում
Ժանրռեգգետոն
Տևողություն3:20
ԼեյբլEl Cartel Records
ՊրոդյուսերLos Evo Jedis
Դեդի Յանկիի սինգլների ժամանակագրություն
«Boom Boom»
(2017)
«Dura»
(2018)
«Azukita»
(2018)
 «Dura»

Սինգլը բնութագրվել է որպես uptempo reggaeton երգ ռեգիի ազդեցությամբ, իսկ տեքստը գեղեցկադեմ կնոջ մասին է։ Կոմերցիոն տեսանկյունից երգը գլխավորել է 14 երկրների հիթ-շքերթներ և հասել լավագույն տասնյակին ևս հինգում։ Միացյալ Նահանգներում "Dura" երգը հասել է 43-րդ հորիզոնակնին Billboard Hot 100 հիթ-շքերթում և 2-րդ հորիզոնականին Hot Latin Songs հիթ-շքերթում։ 2018 թվականի ապրիլի 27-ին թողարկվել է երգի ռեմիքս տարբերակը Բեքի Ջիի, Բադ Բաննիի և Նաթի Նատաշայի կողմից[1]։

Նախապատմություն խմբագրել

"Dura" Երգը գրվել է Դեդի Յանկիի, Խուան Ռիվերայի (Gaby Music), Լուիս "Rome" Ռոմերոյի և Ուրբանի Մոտայի (DJ Urba) կողմից։ Պրոդյուսերը Los Evo Jedis պրոդյուսերական դուետն է, որը նախկինում աշխատել է Լուիս Ռոմերայի և Ուրբանի Մոտայի հետ, իսկ վերջիններս էլ դրանից առաջ Դեդի Յանկիի հետ աշխատել էին Shaky Shaky (2016) երգի վրա[2][3]։

2018 թվականի հունվարի 4-ին Billboard-ում Սյուզեթ Ֆերնանդեսը հայտարարել է, որ Դադի Յանկիի 2018 թվականի առաջին սինգլը կկոչվի «Dura», որը նախատեսվում է թողարկել հունվարին[4]։ Հաջորդ օրը Դեդի Յանկին Ինստագրամի իր էջում գրել է, որ ավարտին է հասցրել իր նոր սինգլը և «հունվարը հետաքրքիր կլինի»[5]։ Դեդի Յանկիի խոսքերով՝ դա «զվարճալի» երգ է, որը ներառում է «ռեգգիի և հին դպրոցների հնչյուններ և կրում է ժամանակակից երաժշտության ազդեցությունները»[6]։ Նա Ինստագրամի իր էջում գրել է, որ «ժամանակակից և ռետրոյի աշխարհները բախվում են երգում», և որ այն ոգեշնչված է այն երաժշտական ազդեցություններից, որ ինքը կրել է իր կարիերայի սկզբից[7]։ Նա նաև հայտարարել է, որ «երգը ներկայացնում է 1980-ականների վերջի ու 1990-ականների սկզբի ռիթմն ու նոստալգիան, որ ռեգգիի էությունն է, որ ոգեշնչել է ռեգգետոնը»[8]։

Սինգլի թողարկումից կարճ ժամանակ անց Դեդի Յանկին Ինստագրամում նախաձեռնել է արշավ #DuraChallenge անունով՝ խրախուսելով երկրպագուներին նկարահանվել իրենց երգի տակ պարելիս[8][9]։ Պուերտո Ռիկոյի «Primera Hora» թերթը հաղորդել է, որ #DuraChallenge-ի շնորհիվ ստեղծվել է ավելի քան 82 հազար Ինստագրամի տեսագրություն (2018 թվականի մարտի 6-ի տվյալներով), որոնցում նկարահանվել են «փառասեր պարողներ, երեխաներ, բարձր դասի մոդելներ և տարեցներ»[10]։

Կառուցվածք խմբագրել

«Dura» սինգլը uppempo reggaeton երգ է երեք րոպե և քսան վայրկյան տևողությամբ[11]։ Billboard-ից Մարջուա Էստեվեզը երգի տեքստը նկարագրել է որպես նուրբ ներբող այն աղջկան, ում նայում է Դեդին[12]։ Էստեվեզը նաև հստակեցրել է, որ "dura" բառը (իսպաներեն՝ «դժվար») երգի համատեքստում վերաբերում է նրան, թե ինչքան դժվար է մեկին ասել, որ նա հիանալի տեսք ունի[12]։

Թողարկում և արձագանքներ խմբագրել

"Dura" երգը թվային ներբեռման համար հասանելի է դարձել 2018 թվականի հունվարի 18-ին El Cartel Records-ի կողմից Universal Music Latin բացառիկ արտոնագրով[13]։ Քանի որ երգը հայտնվել էր ինտերնետում, Դեդի Յանկին ստիպված է եղել այն թողարկել նախատեսված ժամանակից շուտ[11][14][15]։

Billboard-ում Սյուզեթ Ֆերնանդեսը "Dura" երգը բնութագրել է որպես ստեղծագործություն, որը «քեզ վերադարձնում է հին ռեգետոնին»[11]։ The Straits Times թերթի խմբագիրն ասել է, որ երգը «վերադարձնում է վաղ ռեգետոնին առանց այն մեգա աստղերի փոփ երաժշտության, ինչպիսիք են Շակիրան, Էնրիկե Իգլեսիասը կամ Despacito-ի համահեղինակ Լուիս Ֆոնսին, որոնք այդ ժանրը տարել են անգլիական փոփի աշխարհ»[8]։ Cosmopolitan France-ից Լոյզա Դելակոտեն գրել է, թե երգն ունի «արագ և մորմոքուն ռիթմ, վիրուսային խորեոգրաֆիա, 90-ականների փոփ երաժշտությանը հատուկ տեսահոլովակ և համեմատաբար հեշտ հիշվող տեքստ», ապա ավելացրել է, թե «դուք կսիրեք, ապա կատեք Dura երգը»[16]։

Կոմերցիոն հաջողություն խմբագրել

Միացյալ նահանգներում սինգլը հասել է 2-րդ հորիզոնկանին Hot Latin Songs հիթ-շքերթում 2018 թվականի մարտի 10-ին՝ դառնալով Դեդի Յանկիի 23-րդ երգը, որն ընդգրկվել է լավագույն տասնյակում[17][18]։ Երգը հասել է նաև 43-րդ հորզոնականին Billboard Hot 100 հիթ-շքերթում 2018 թվականի մայիսի 15-ին՝ դառնալով Դեդի Յանկիի 9-րդ երգը այդ հիթ-շքերթում և 5-րդ ամենաբարձր հորիզոնականը[19]։ Այն նաև հասել է առաջին հորիզոնականին US Latin Digital Songs ու Latin Airplay հիթ-շքերթներում և 3-րդ հորիզոնականին US Latin Streaming Songs հիթ-շքերթում[20][21][22]։

Միջազգային առումով երգը գլխավորել է Արգենտինայի, Բոլիվիայի, Չիլիի, Դոմինիկյան Հանրապետության, Էկվադորի, Սալվադորի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Նիկարագուայի, Պանամայի, Պարագվայի, Պերուի, Իսպանիայի և Վենեսուելայի հիթ-շքերթները և ընդգրկվել Կոլումբիայի, Կոստա ՌիկայիՄեքսիկայի, Նիդեռլանդների և Ուրուգվայի հիթ-շքերթներում։ Այն նաև հաջողությունների է հասել Ավստրիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Սլովակիայում և Շվեյցարիայում։ Դա Լատինական Ամերիկայում ամենաշատ հնչած երգն էր շաբաթվա վերջին. 2018 թվականի մարտի 4-ին և 2018 թվականի մարտի 11-ին 18 երկրների իսպանալեզու 700 ռադիոների եթերում հնչել է 1350 և 13956 անգամ՝ ըստ Monitor Latino-ի տվյալների[23][24][25]։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

«Dura» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանել է պուերտոռիկացի ռեժիսոր Կառլոս Պերեսը[11]։ Նկարահանումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում[11]։ Ռեժիսորը նախկինում աշխատել էր Դադի Յանկիի հետ «Gasolina» (2004), «Rompe» (2005) և «Despacito» (2017) տեսահոլովակների վրա[26]։ Իսպանիայի EFE լրատվական գործակալության մամլո հաղորդագրության համաձայն՝ տեսահոլովակը «փորձում է ցուցադրել բարձրակարգ նորաձևության կերպարներ, անհատական պարային ոճ, գեղեցիկ և անկեղծ անձնավորություններ»[6]։ EFE-ն հայտարարել է, որ տեսահոլովակը զարգանալուն զուգընթաց «դառնում է կոչ կանանց համար, որպեսզի նա վերագրավի իր տեղը պարահրապարակում և հասարակության մեջ»[6]։ Դեդի Յանկան Ինստագրամում գրել է, որ «նրանք ցանկանում էին օգտագործել 80-ականների և 90-ականների սկզբներին գերիշխող վառ գույները։ Ոճաբանի և ռեժիսորի հետ միասին մենք ուզում էինք վերականգնել այդ դարաշրջանը, ինչպես նաև գտնել հակադրություն այսօրվա ոճի միտումների հետ»[27]։ Տեսահոլովակը ներկայացվել է 2018 թվականի հունվարի 18-ին Դեդի Յանկիի YouTube-յան էջում, որտեղ այն հավաքել է ավելի քան 900 մլն դիտում[28]։

Կենդանի կատարումներ խմբագրել

«Dura» երգն առաջին անգամ կենդանի կատարմամբ ներկայացվել է 2018 թվականի փետրվարի 22-ին՝ Lo Nuestro Awards 30-րդ մրցանակաբաշխության ժամանակ[29][30]։ 2018 թվականի ապրիլի 26-ին 25-րդ Billboard Latin Music Awards-ում երգի քավեր տարբերակը կատարել են Becky G-ը, Bad Bunny-ն և Նաթի Նատաշան[31]։

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

Տվյալները՝ ըստ Tidal-ի[2]

  • Ուրանի Մոտա - պրոդյուսեր, երգահան
  • Խուան Ռիվերա- երգահան
  • Լուիս Ռոմերո - պրոդյուսեր, երգահան
  • Դեդի Յանկի - երգահան, հիմնական վոկալ

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2018) Ամենաբարձր
հորիզոնական
Argentina (Monitor Latino)[32] 1
  Ö3 Austria Top 75[33] 71
  Ultratop Flanders[34] 21
  Ultratip Wallonia[35] 9
Bolivia (Monitor Latino)[36] 1
  Canadian Hot 100[37] 77
Chile (Monitor Latino)[38] 1
Colombia (Monitor Latino)[39] 2
Colombia (National Report)[40] 3
Costa Rica (Monitor Latino)[41] 5
Dominican Republic (Monitor Latino)[42] 1
Ecuador (Monitor Latino)[43] 1
Ecuador (National-Report)[44] 7
El Salvador (Monitor Latino)[45] 1
  SNEP[46] 83
  Media Control AG[47] 60
Guatemala (Monitor Latino)[48] 1
Honduras (Monitor Latino)[49] 1
  Rádiós Top 40[50] 33
  Single Top 10[51] 14
Italy (FIMI)[52] 19
Mexico (Monitor Latino)[53] 6
Mexico Airplay (Billboard)[54] 6
  Dutch Top 40[55] 4
  Mega Single Top 100[56] 5
Nicaragua (Monitor Latino)[57] 1
Panama (Monitor Latino)[58] 1
Paraguay (Monitor Latino)[59] 1
Peru (Monitor Latino)[60] 1
  (AFP)[61]
  Singles Digitál Top 100[62] 79
Spain (PROMUSICAE)[63] 1
Sweden Heatseeker (Sverigetopplistan)[64] 2
  Schweizer Hitparade[65] 22
Uruguay (Monitor Latino)[66] 4
  Billboard Hot 100[19] 43
  Latin Songs (Billboard)[67] 2
Venezuela (National-Report)[68] 1

Ամսական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2018) Ամենաբարձր
հորիզոնական
Venezuela (National-Report)[69] 1

Հավաստագրեր խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Իտալիա (FIMI)[70] Platinum 50 000*
Mexico (AMPROFON)[71] 2× Platinum 120,000 
Իսպանիա (PROMUSICAE)[72] 2× Platinum 80 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Dura (Remix) [featuring Becky G, Bad Bunny & Natti Natasha] - Single by Daddy Yankee on Apple Music». Apple Music. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  2. 2,0 2,1 «Dura / Daddy Yankee TIDAL». Tidal. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  3. Imarenezor, Christine (2017 թ․ մարտի 8). «Daddy Yankee Teams Up With Zumba For "Hula Hoop" Workout». Vibe. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  4. Fernandez, Suzette (2018 թ․ հունվարի 4). «What to Expect From Latin Stars Jennifer Lopez, Maluma, Daddy Yankee and More in 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  5. Daddy Yankee (2018 թ․ հունվարի 5). «Dándole los últimos toques a mi nuevo sencillo. Enero va a estar interesante. reaDY!» (Spanish). Ինստագրամ. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 «La nueva propuesta de Daddy Yankee "Dura" con firmeza y adelanta su lanzamiento». Hoy Los Angeles (Spanish). 2018 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Daddy Yankee (2018 թ․ հունվարի 19). «El mundo moderno y el retro chocan de frente en una canción! #dura #dura #dura Inspirada por mis influencias musicales de mis inicios 🇯🇲🇵🇦🇵🇷 fueeegoooo!» (Spanish). Ինստագրամ. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 8,2 «Daddy Yankee's new hit Dura inspires videos». The Straits Times. 2018 թ․ փետրվարի 19. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  9. Estevez, Marjua (2018 թ․ փետրվարի 5). «Daddy Yankee's #DuraChallenge Proves His Fans (Young & Old) Can Really Move: Watch». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  10. «Pegá la canción "Dura" de Daddy Yankee en 18 países». Primera Hora (Spanish). 2018 թ․ մարտի 6. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Fernandez, Suzette (2018 թ․ հունվարի 18). «Daddy Yankee Goes Back in Time With New Single 'Dura': Watch the Video». Billboard. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  12. 12,0 12,1 Estevez, Marjua (2018 թ․ հունվարի 31). «Daddy Yankee's 'Dura' Lyric Translation Reveals He's Got a Hard, Hard Crush». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  13. «Dura - Single by Daddy Yankee on Apple Music». Apple Music. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  14. «Filtran el audio oficial de 'Dura', la nueva apuesta musical de Daddy Yankee» (Spanish). oxigeno.fm. 2018 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Daddy Yankee lanza vídeo del tema "Dura"» (Spanish). primerahora.com. 2018 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Après Despacito, Daddy Yankee Présente Le Nouveau Tube De L'été: Dura». Cosmopolitan France (French). 2018 թ․ փետրվարի 21. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Latin Music: Top Latin Songs Chart – The Week of March 3, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  18. Bustios, Pamela (2018 թ․ փետրվարի 8). «Daddy Yankee Collects 23rd Top 10 on Hot Latin Songs With 'Dura'». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  19. 19,0 19,1 Daddy Yankee Album & Song Chart History Billboard Hot 100 for Daddy Yankee. Ստուգվել է May 15, 2018.
  20. «Daddy Yankee Dura Chart History: Latin Digital Song Sales». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  21. «Daddy Yankee Dura Chart History: Latin Streaming Songs». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  22. «Daddy Yankee Dura Chart History: Latin Airplay». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  23. Calle, Tommy (2018 թ․ մարտի 6). «El éxito de Daddy Yankee #DURA... y se extiende a 18 países en el sitial de honor». Hoy Los Angeles (Spanish). Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Top 20 América Latina (Latino) – Del 26 de Febrero al 4 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Top 20 América Latina (Latino) – Del 5 al 11 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «Carlos Pérez Music Video Credits as Director». IMVDb. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  27. Daddy Yankee (2018 թ․ փետրվարի 5). «En el video de DURA quisimos utilizar los colores brillantes que predominaron en la era de los 80's y principio de los 90's. Junto a la stylist y el director del video @elasticpeople quisimos recrear esa época y buscar además el contraste con las tendencias de moda de hoy. Gracias por este apoyo» (Spanish). Ինստագրամ. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Dura - Daddy Yankee (Video Oficial)» (Spanish). YouTube. 2018 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Daddy Yankee cantará por primera vez en vivo su éxito 'Dura' en Premio Lo Nuestro» (Spanish). Univisión. 2018 թ․ փետրվարի 20. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. Estevez, Marjua (2018 թ․ փետրվարի 22). «Premio Lo Nuestro 2018: Daddy Yankee, Pitbull, J Balvin & Other Top Performances». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  31. Machin, Jennifer (2018 թ․ ապրիլի 26). «Daddy Yankee Performs 'Dura Dura' Remix With Natti Natasha, Becky G & Bad Bunny at Billboard Latin Music Awards». Billboard. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  32. «Top 20 Argentina – Del 7 al 13 de Mayo, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. Daddy Yankee — Dura Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է April 5, 2018.
  34. Ultratop.be — Daddy Yankee — Dura (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է June 8, 2018.
  35. Ultratop.be — Daddy Yankee — Dura (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 4, 2018.
  36. «Top 20 Bolivia (General) – Del 26 de Febrero al 4 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. Daddy Yankee Album & Song Chart History Canadian Hot 100 for Daddy Yankee. Ստուգվել է March 13, 2018.
  38. «Top 20 Chile (General)» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. «Top 20 Colombia (General) – Del 19 al 25 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. «Top 100 Colombia» (Spanish). National Report. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «Top 20 Costa Rica (General) – Del 26 de Febrero al 4 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «Top 20 RD (General) – Del 12 al 18 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. «Top 20 Ecuador (General) – Del 26 de Febrero al 4 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. «Top 100 Ecuador» (Spanish). National-Report. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. «Top 20 El Salvador (General) – Del 29 de Enero al 4 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. Lescharts.com — Daddy Yankee — Dura (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է March 4, 2018.
  47. Daddy Yankee - Dura (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է May 11, 2018.
  48. «Top 20 Guatemala (General) – Del 26 de Febrero al 4 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  49. «Top 20 Honduras (General) – Del 29 de Enero al 4 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  50. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է May 15, 2018.
  51. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է April 14, 2018.
  52. «Top Singoli – Classifica settimanale WK 18» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. «Top 20 México (General) – Del 5 al 11 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. «Mexico Airplay: March 31, 2018». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  55. Nederlandse Top 40 - week 20, 2018 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է May 19, 2018.
  56. Dutchcharts.nl — Daddy Yankee — Dura (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է June 9, 2018.
  57. «Top 20 Nicaragua (General) – Del 12 al 18 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. «Top 20 Panamá (General) – Del 29 de Enero al 4 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  59. «Top 20 Paraguay (General) – Del 19 al 25 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  60. «Top 20 Perú (General) – Del 19 al 25 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. "Portuguesecharts.com – Daddy Yankee – Dura". AFP Top 100 Singles. Retrieved May 11, 2018.
  62. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201808 into search. Ստուգվել է March 6, 2018.
  63. «Top 100 Canciones – Semana 7: del 9.2.2018 al 15.2.2018» (Spanish). Productores de Música de España. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  64. «Veckolista Heatseeker – Vecka 16, 20 april 2018». Sverigetopplistan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  65. Daddy Yankee — Dura swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 2, 2018.
  66. «Uruguay General» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  67. Daddy Yankee Album & Song Chart History Billboard Latin Songs for Daddy Yankee. Ստուգվել է March 6, 2018.
  68. «Top 100 Venezuela» (Spanish). National-Report. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  69. «NationalReport Venezuela – Top 100 Mensual Febrero» (Spanish). National-Report Venezuela. 2018 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  70. «Italian single certifications – Daddy Yankee – Dura» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է June 18, 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2018" in the "Anno" drop-down menu. Select "Dura" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  71. «Certificados musicales abril 2018». AMPROFON (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  72. «Info – Daddy Yankee - Dura». Productores de Música de España. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.