Լուիս Ֆոնսի

պուերտոռիկացի երգիչ

Լուիս Ֆոնսի (անգլ.՝ Luis Fonsi, իրական անունը՝ Լուիս Ալֆոնսո Ռոդրիգես Լոպես-Սեպերո, իսպ.՝ Luis Alfonso Rodríguez López-Cepero, ապրիլի 15, 1978(1978-04-15)[1], Սան Խուան, ԱՄՆ), պուերտոռիկացի երգիչ և երաժիշտ։ Ավելի հայտնի է Դեդի Յանկիի հետ կատարած իր «Despacito» երգի շնորհիվ, որը YouTube-ում հավաքել է ավելի քան 4 մլրդ. դիտում և 34 անգամ արժանացել պլատինե հավաստագրի[2]։

Լուիս Ֆոնսի
Ծնվել էապրիլի 15, 1978(1978-04-15)[1] (46 տարեկան)
Սան Խուան, ԱՄՆ
Երկիր Պուերտո Ռիկո և  ԱՄՆ
Ժանրերփոփ, լատինական փոփ, բալլադ և ռեգետոն
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան և դերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, դաշնամուր և վոկալ
ԼեյբլUniversal Music Latin Entertainment
ԿրթությունՖլորիդայի նահանգային համալսարան և Dr. Phillips High School?
ԱմուսինAdamari López?
Պարգևներ
Կայքluisfonsi.com
 Luis Fonsi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 15-ին Պուերտո Ռիկոյում՝ Սան Խուանում, Ալֆոնսո Ռոդրիգեսի (Alfonso Rodriguez) և Դելի Տատա Լոպես-Ցեպերոյի (Alfonso Rodriguez) ընտանիքում։ Ընտանիքը Ֆլորիդա է տեղափոխվել այն ժամանակ, երբ Ֆոնսին դեռ երեխա էր։

1995 թվականին համալսարան է ընդունվել, որտեղ երաժշտությունն է ուսումնասիրել։ Անդամակցել է դպրոցական երգչախմբին և միացել սիմֆոնիկ նվագախմբին[3]։

1998 թվականին Ֆոնսին ձայնագրել է իր առաջին ալբոմը՝ В 1998 Comenzaré, որը Լատինական Ամերիկայում մեծ հայտնիություն է ձեռք բերել։ Նրա հաջորդ ալբոմը՝ Eterno, որը դուրս է եկել 2000 թվականին, կրկին այդպիսի հաջողություն է ունեցել։ Հաջորդ 6 ալբոմները նույնպես վատ չէին վաճառվում, հատկապես Լատինական Ամերիկայի երկրներում[4]։

2017 թվականին թողարկվել է երգիչ և կոմպոզիտոր Դեդի Յանկիի հետ ընդհանուր երգը՝ «Despacito»-ն, որը 4.6 միլիարդից ավել դիտում է ձեռք բերել YouTube կայքում, դրանով էլ դառնալով կայքի ամենաարագ աճող վիդեոներից մեկը[5]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Comenzaré (1998)
  • Eterno (2000)
  • Amor Secreto (2002)
  • Abrazar la vida (2003)
  • Paso a Paso (2005)
  • Palabras del Silencio (2008)
  • Tierra Firme (2011)
  • 8 (2014)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. McIntyre, Hugh. «'Despacito' Has Been Certified 34 Times Platinum... Well, Platino». Forbes. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  3. Evan Bailyn (1978 թ․ ապրիլի 15). «Artists - Fonsi, Luis». Music of Puerto Rico. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «Биография Luis Fonsi — Бесплатное воспроизведение музыки, видеоролики, концерты, статистика и фотографии на Last.fm» (ռուսերեն). www.last.fm. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  5. LuisFonsiVEVO (2017 թ․ հունվարի 12). «Luis Fonsi - Despacito ft. Daddy Yankee». Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Ֆոնսի» հոդվածին։