«Belle» («Գեղեցկուհի»), երգ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլից, կատարում են Գարուն, Դանիել Լավուան և Պատրիկ Ֆիորին։ Երգը որպես սինգլ թողարկվել է 1998 թվականին, և ունեցել մեծ հաջողություն, երկար ժամանակ եղել է հիթ Ֆրանսիայում և Բելգիայում, ճանաչվել է նաև հիսունամյակի լավագույն երգ։

«Belle»
Գարու, Դանիել Լավուա և Պատրիկ Ֆիորիի երգը
Ժանրմյուզիքլ
Լեզուֆրանսերեն
ԼեյբլSony Music Entertainment
ՀեղինակRiccardo Cocciante? և Luc Plamondon?

Երգի պատմություն

խմբագրել
 

Ինչպես մյուզիքլի մնացած երգերը, «Բելը» ևս գրվել է կանադացի լիբրետիստ, «Սթարմանիա» ռոք օպերայի հեղինակ Լյուկ Պլոմոնդոնը։ Երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ռիկարդո Կոսիանտեն։ «Բելը» ռոմանտիկ ստեղծագործություն է, որտեղ Քվազիմոդոն (Գարու), Ֆրոլոն (Դանիել Լավուան) և Ֆեբը (Պատրիկ Ֆիորին) սեր են խոստովանում Էսմերալդային (Էլեն Սեգարա)։ Առաջին երեք քառյակը նրանք հերթականությամբ են կատարում, իսկ վերջինը՝ միասին[1]։

Երգի ընթացքում հաճախ փոփոխվում է տոնայնությունը։ Առաջին քառյակը սկսվում է ռե մինորով, մեջտեղում մեկ ու կես տոն իջնում՝ մինչև սի մինոր։ Երկրորդ քառյակը մեկ ու կես տոն բարձր է առաջինից, սկսվում է ֆա մինորով և ավարտվում ռե մինորով։ Երրորդ քառյակը ևս մեկ ու կես տոն բարձրանում է, այսինքն՝ լա-բեմոլ մինորում և ֆա մինորում։ Վերջին քառյակը կրկնում է նախորդի երկրորդ մասը՝ մնալով ֆա մինորում։

Մյուզիքլը ստեղծվել է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի հիման վրա։ 8-րդ գրքի 6-րդ մասում՝ «Երեք տղամարդկային սիրտ՝ առանձին ստեղծված», այդ երեք հերոսները տեսնում են Էսմերալդային, որը դատապարտվել էր մահապատժի։ Ֆեբը իր ընտրյալի՝ Ֆլյոր դե Լիսի (Ժյուլի Զենատտի) հետ մնում է մի կողմում։ Ֆրոլոն Էսմերալդային ազատություն է առաջարկում՝ պայմանով, որ վերջինս դառնա իր կինը։ Եվ վերջապես Քվազիմոդոն փրկում է Էսմերալդային։

Գոյություն ունի նաև երգի անգլերեն տարբերակը, որը կատարում են Գարուն, Դանիել Լավուան և Սթիվ Բալզամոն[2]։ Դեբյուտ լինելուց ի վեր պրոֆեսիոնալ ներկայացվել է Բելգիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Լյուքսեմբուրգում, Ռուսաստանում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Թայվանում, Թուրքիայում, Միացյալ Թագավորությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Թարգմանվել է ավելի քան 8 լեզվով (անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, կորեերեն, ֆլամանդերեն և լեհերեն)։ Հայերեն քավեր տարբերակը թարգմանել է Տիգրան Նաղդալյանը, կատարում են Հայկոն, Ֆորշը, և Միքայել Պողոսյանը։

Հայտնիություն

խմբագրել

Ֆրանիսիայում

խմբագրել

«Բել» երգը 60 շաբաթ գրավել է առաջին տեղը SNEP-ի թոփ 100 ամենավաճառվող երգերի ցանկում, որին հաջորդել է «AaRON» խմբի «U-Turn (Lili)» երգը՝ մնալով 61 շաբաթ։

1999 թվականին «Բելը» ճանաչվել է Տարվա լավագույն երգ։

«Բելը» համարվում է 1990-ականների ամենավաճառված երգը և Ֆրանսիայի բոլոր ժամանակների երրորդ բեսթսելլերը, որը վաճառվել է 2 221 000 օրինակով[3]։

Բելգիայում

խմբագրել

Բելգիայում «Բելը» 6 շաբաթ Ultratop-ում զբաղեցրել է առաջատար հորիզոնական և ևս 30 շաբաթ գտնվել լավագույն տասնյակում։ Այն մրցաշարային աղյուսակից դուրս է մնացել միայն 44 շաբաթ անց։ Համարվում է տարվա ամենավաճառվող սինգլը։

Ռուսաստանում

խմբագրել

«Բելի» ռուսական տարբերակը կատարում են Վյաչեսլավ Պետկունը, Ալեքսանդր Մարակուլինը և Անտոն Մակարսկին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Habib, Elia (2002). Muz hit.tubes (French). Alinéa Bis. էջեր 434–35. ISBN 2-9518832-0-X.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Notre Dame de Paris - Version anglaise, track listing and chart Lescharts.com (Retrieved 1 November 2008)
  3. Sales of "Belle" in France Les Meilleures Ventes Tout Temps de 45 T. / Singles Արխիվացված 2013-04-03 Wayback Machine, Infodisc.fr (Retrieved 29 December 2013)

Արտաքին հղումներ

խմբագրել