Պատրիկ Ֆիորի
Պատրիկ Ֆիորի (ֆր.՝ Patrick Fiori), բուն ազգանունը Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան (ֆր.՝ Patrick Jean-François Chouchayan, սեպտեմբերի 23, 1969[1][2], Մարսել), նշանավոր ֆրանսահայ երգիչ։ Երգում է ֆրանսերենով։ «Փարիզի Աստվածամոր տաճարը» (ֆր.՝ Notre Dame de Paris) երաժշտական ներկայացման աստղ. կատարել է արքայական հրաձիգների հրամանատարի՝ Ֆեբա դե Շատոպերի դերը։
Պատրիկ Ֆիորի Patrick Fiori | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1969[1][2] (55 տարեկան) |
Ծննդավայր | Մարսել |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ և կորսիկացի |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և դերասան |
Ամուսին | Ariane Quatrefages? |
Ծնողներ | հայրը՝ Ժակ Շուշայան |
Կայք | patrickfiori.net |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՊատրիկ Ֆիորին ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 23-ին Մարսելում, իսկ այնուհետև ծնողները տեղափոխվել են Կորսիկա։ Հայրը հայազգի Ժակ Շուշայանն է, իսկ մայրը կորսիկուհի է։ Ֆիորին խոստովանում է, որ իր գործունեության սկզբում ընտանիքում մշտապես փողի խնդիր է եղել, և ծնողները ստիպված են եղել շատ աշխատել, որպեսզի ապահովեն երեխաներին։ Ինքը նույնպես կատարել է տարբեր աշխատանքներ, որպեսզի ինչ-որ կերպ օգնի հարազատներին՝ փորձելով իր ուժերը որպես պիցցայի վաճառող, էլեկտրիկ, դեկորատոր։ Ֆիորին նշում է.
Հիմա իր սիրելի կատարողների շարքում Պատրիկը նշում է Շառլ Ազնավուրին, Ժակ Բրելին, Էդիթ Պիաֆին, Տոտո Կուտունյոյին։ Առաջին ալբոմը նա թողարկել է 17 տարեկան հասակում։ Ապագա աստղի դեբյուտը կայացել է 12 տարեկան հասակում, հայտնի արտիստ Ֆրանկ Ֆեռնանդելի հրավերով՝ մասնակցելու նրա երաժշտական կոմեդիային։
Ալբոմներ
խմբագրել- 1994։ Puisque c'est l'heure
- 1995։ Le cœur à l'envers
- 1998։ Prends moi
- 2000։ Chrysalide
- 2002։ Patrick Fiori
- 2005։ Si on chantait plus fort
- 2008։ Les choses de la vie
- 2010։ L'instinct masculin
- 2014: Choisir
- 2017: Promesse
Համերգային ալբոմներ
խմբագրել- 2011։ L’instinct masculin Live
Հավաքածուներ
խմբագրել- 2007։ 4 mots
Նշանավոր սինգլներ
խմբագրել- 1993: "Mama Corsica"
- 1998: "Belle" w/ Դանիել Լավուա & Գարու
- 1998: "Elle est"
- 2000: "Que tu reviennes"
- 2003: "Je sais où aller"
- 2005: "Toutes les peines"
- 2007: "4 Mots sur un piano" w/ Ժան Ժակ Գոլդման & Քրիստին Րիկոլ
- 2015: "Corsica" w/ Պատրիկ Բրուել
- 2017: "Pour mieux s'aimer"
- 2017: "Chez nous (Plan d'Aou, Air Bel)" w/ Սոպրանո
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պատրիկ Ֆիորիի պաշտոնական կայքէջ
- Պատրիկ Ֆիորիի կենսագրությունը Radio France internationale կայքէջում Արխիվացված 2005-11-23 Wayback Machine
- Պատրիկ Ֆիորիի հարցազրույցը ТВЦ ալիքի «Տրամադրություն» հաղորդման շրջանակներում։ Հարցազրույցը վարում է Ալեքսանդրա Գլոտովան, 2011 թ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Ֆիորի» հոդվածին։ |