Տիգրան Նաղդալյան

հայ լրագրող

Տիգրան Հովհաննեսի Նաղդալյան (հունիսի 8, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 2002, Երևան, Հայաստան), հայ լրագրող, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (2001-2002), Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն (1998-2000)։

Տիգրան Հովհաննեսի Նաղդալյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1966(1966-06-08)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 28, 2002(2002-12-28) (36 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Մասնագիտությունլրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
 Tigran Nagdalian Վիքիպահեստում
Տիգրան Նաղդալյանին նվիրված հուշատախտակ Երևանի Զաքյան փողոցում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թվականի հունիսի 8-ին Երևանում[2]։

Կրթություն խմբագրել

1983-1988 թթ․ - Երևանի պետական համալսարան, ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետ, բանասեր-թարգմանիչ։

Գործունեություն խմբագրել

  • Որպես ուսուցիչ՝ աշխատել է միջնակարգ դպրոցում, ինչպես նաև Հայաստանի ՀԼԿԵՄ հրահանգիչ։
  • 1991 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է հայկական առաջին ոչ պետական լրատվական թողարկման տեսաբան։
  • 1991-1994 թթ.-ին եղել է Դաշնակցություն կուսակցությանը պատկանող «Հայլուր» լրատվական գործակալության ղեկավար։
  • 1992 թ. Երևանում կազմակերպել է միավորված ընդդիմության հանրահավաք։
  • 1994-1997 թթ.-ին եղել է «Փաստ» լրատվական գործակալության տնօրեն։
  • 1995-1997 թթ.-ին աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես երևանյան գրասենյակի թղթակից։
  • 1997-1998 թթ.-ին եղել է «Կայմ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր։
  • 1998-2000 թթ.-ին եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն։
  • 2001 թ. հունվարին նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։

Սպանություն խմբագրել

Սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում՝ ծնողների տնից դուրս գալիս։ Մարդասպանը կրակել է 7 անգամ։ Լրագրողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է[3]։

2003 թվականի նոյեմբերի 18-ին սպանության մեջ մեղադրվողներից 13-ից 7-ը դատապարտվեցին։ Դատարանը համարեց, որ սպանությունը պատվիրվել է, և վերջինս ուներ քաղաքական ենթատեքստ։ Դատապարտվածների թվում էր կատարող Ջոն Հարությունյանը և պատվիրողը՝ Հայաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Արմեն Սարգսյանը[4] (Արամ և Վազգեն Սարգսյանների եղբայրը)։ Դատարանը գտավ, որ սպանության պատճառը Տիգրան Նաղդալյանի աջակցությունն էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին[5]։

Հիշատակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://ypc.am/people/naghdalyan-tigran/
  2. «ՆԱՂԴԱԼՅԱՆ Տիգրան». YPC. 2015 թ․ մարտի 23. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. Երևանում մահացել է Հայաստանի հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը // NEWSru.com, 28.12.2002
  4. Արմեն Սարգսյանը ազատազրկվեց 15 տարով // «Հետք» լրատվական, 19 նոյեմբերի, 2003։
  5. Հայաստան․ վեճ դատավճռի շուրջ(չաշխատող հղում) // «Memorium» ինֆորմացիոն բազա
  6. Երևանում տեղադրվել է լրագրող Տիգրան Նաղդալյանի հուշատախտակ // Դավիթ Պետրոսյան, 10.06.2004
  7. Հայաստանի Հանրապետության նախագահը պարգևատրել է լրագրողներին(չաշխատող հղում) // «Новости Армении», 15.09.2006


Նախորդող
Համլետ Գասպարյան
Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն
Տիգրան Նաղդալյան

1998 -2000
Հաջորդող
Արմեն Արզումանյան (որպես Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնակատար (2000-2001), հետագայում՝ 2001-2010 թթ․-ին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն)