Միքայել Պողոսյան (դերասան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Մովսեսի Պողոսյան (մայիսի 31, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ (2015)[1]։
Միքայել Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասան, կաբարե արտիստ, կինոպրոդյուսեր, երգիչ և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Պողոսյան (այլ կիրառումներ)
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1954 թվականին Երևանում։ 1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժինը։ 1979 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական ֆակուլտետը։ 1976-1991 թվականներին աշխատել է Երևանի Կամերային թատրոնում, 1978-1992 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասան, 1982-1994 թվականներին խաղացել է Համազգային թատրոնում։ Հանդես է եկել «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Արալեզ», «Կամո», «Երևան - Լոս Անջելես - Երևան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ» և այլ ներկայացումներում։ Այժմ անկախ ստեղծագործող է։
Մրցանակներ
խմբագրել2002 թվականին Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասան, 2004 թվականին արժանացել է Armenian Music Awards-ի մրցանակին՝ լավագույն սկավառակի համար, 2005 թվականին՝ Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ)՝ երգիծանքի միջոցով ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար, 2012 թվականին որպես լավագույն դերասան («Երևան ջան»)՝ «Հայակ» մրցանակի։ Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով (2009), Թեքեյան մշակութային միության մրցանակով՝ լավագույն երգիծական դերակատարումների համար (2011)։ «Եթե բոլորը…» ֆիլմին շնորհվել է Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» ծրագրի գլխավոր մրցանակը (2012)։ Այդ ֆիլմի գլխավոր դերակատարման համար Պողոսյանն արժանացել է նաև Բուխարեստի ՄԿՓ-ի մրցանակին (2012)։
Ֆիլմացանկ
խմբագրել- Խոնարհվիր գալիք օրվան (1979, դեր., ռեժ.՝ Վ. Զաքարյան), (1980, կ/մ, դեր., ռեժ.՝ Գ. Մելքոնյան),
- Ձնծաղիկներ և էդելվեյսներ (1982, դեր., ռեժ.՝ Լ. Գրիգորյան),
- Վերջին կիրակին (1985, դեր., ռեժ.՝ Գ. Մելքոնյան),
- Ծովափնյա արձակուրդ (1987, դեր., ռեժ.՝ Հ. Իսկուդարյան, Մ. Փանոսյան),
- Օդապարուկի օրը (1987, դեր., ռեժ.՝ Գ. Մելքոնյան),
- Մեզանից երեքը («Խոսք» նովելը, 1988, դեր., ռեժ.՝ Գ. Մելքոնյան),
- Գաղտնի խորհրդականը (1989, դեր., ռեժ.՝ Ա. Այվազյան),
- Քամին ունայնության (1990, դեր., ռեժ.՝ Հ. Խաչատրյան),
- Ձայն բարբառոյ... (1991, դեր., ռեժ.՝ Վ. Չալդրանյան),
- Ժամկետը՝ յոթ օր (1991, դեր., ռեժ.՝ Ա. Երնջակյան),
- Երևան - Լոս Անջելես (1993, դեր., ռեժ.),
- Պետք է հեռանալ (1993, դեր.),
- Հարսնացուն Ջերմուկից (1997, դեր., ռեժ.՝ Ս. Բաբայան),
- Խաթաբալադա (1997, դեր., ռեժ.՝ Ա. Սահակյան, Վ. Խաչատրյան),
- Մեծապատիվ մուրացկաններ (1998, դեր., ռեժ.՝ Տ. Լևոնյան),
- Երևան բլյուզ (1998, դեր., սց. հեղ., ռեժ.՝ Վ. Խաչատրյան),
- Ուրախ ավտոբուս (2000, դեր., ռեժ.՝ Ա. Մկրտչյան),
- Խենթ հրեշտակը (2001, դեր., ռեժ.՝ Ս. Բաբայան),
- Լռության սիմֆոնիա (2000, ռեժ.՝ Վ. Չալդրանյան),
- Երևան ջան (2002, պրոդ., դեր., ռեժ.՝ Գ. Մաշկարյանի հետ, սց. հեղ.՝ Ա. Ճգնավորյանի, Վ. Ստեփանյանի հետ),
- Մեկ քայլ առաջ դեպի ետ (2003, դեր.),
- Պարան (2007, կ/մ, դեր., ռեժ.՝ Ա. Սևադա, Հայաստան - ԱՄՆ),
- Երեքը և փաթիլը (2007, դեր., ռեժ.՝ Պ. Բարդին, Մ. Մկրտչյան, Ռուսաստան), («Կապյուշոն» նովելը, դեր., 2008, ռեժ.՝ Վ, Խաչատրյան),
- Welcome Papa (2009, դեր., ռեժ.՝ Վ. Խաչատրյան, Հայաստան - ԱՄՆ)
- Տաքսի «Էլի լավ ա» (2008, դեր.),
- Մաեստրո (2009, դեր., ռեժ.՝ Վիգեն Չալդրանյան),
- Եթե բոլորը... (2012, դեր., պրոդ., սց. հեղ.՝ Թերեզա Վարժապետյանի հետ, ռեժ.՝ Նատալյա Բելյաուսկենե),
- Կորած մոլորվածը Հայաստանում (2012, դեր., ռեժ.՝ Գ. Կիրակոսյան),
- Անունս Վիոլա է (2012, դեր., ռեժ.՝ Ռուբեն Քոչար)։
- Երկրաշարժ (2016)