Էլեն Սեգարա
Էլեն Սեգարա (ֆր.՝ Hélène Ségara, 1971, փետրվարի 26, Սի-Ֆուր-Լե-Պլաժ, Վան արվարձան, Ֆրանսիա), կամ Հելեն Սեգարա ֆրանսիացի երգչուհի, երգահան, ով հայտնի է «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris) երաժշտական դրամայում մարմնավորած Էսմերալդայի դերով, «Անաստասիա» մուլտֆիլմում կատարել է "Loin du froid de decembre" երգը։
Էլեն Սեգարա | |
---|---|
Բնօրինակ անուն | Hélène Aurore Alice Rizzo |
Ի ծնե անուն | Էլեն Սեգարա |
Նաև հայտնի է որպես | Hélène Ségara |
Ծնվել է | փետրվարի 26, 1971 (53 տարեկան) Սիս Ֆուր լե Պլաժ, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | փոփ, variety? և բալլադ |
Մասնագիտություն | երգչուհի, երգահան |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1985 թվականից |
Լեյբլ | East West Records, Warner Music France, Մերկուրի Ռեքորդս, Universal Music Group և Sony Music Entertainment |
Պարգևներ | |
Կայք | helene-segara.fr |
Ստորագրություն | |
Hélène Ségara Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄանկություն
խմբագրելԷլեն Սեգարան ծնվել է 1971 թվականին, Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար արվարձանի Սի-Ֆուր-Լե-Պլաժ բնակավայրում։ Հայրը՝ Բերնար Ռիցցոն, իտալացի է, մայրը՝ Թերեզա Գասպարյանը՝ հայուհի։ Հելենի հայազգի տատիկը Մուշից փախել և ապաստան է գտել Ֆրանսիայի մանկատներից մեկում։ Աղջկա դաստիարակությամբ հիմնականում զբաղվել են հայազգի տատիկը և պապիկը։ 11 տարեկան հասակում կատարել է L'amour en heritage (Սիրո ժառանգություն) երգը և ստացել առաջին մրցանակը։ 15 տարեկանում թողել է ուսումը և շարունակել երգել ֆրանսիական ակումբներում, ռեստորաններում։
Կյանքը Փարիզում
խմբագրել1993 թվականին թողարկել է առաջին «Լոին» ալբոմը, որը հաջողություն չի ունեցել։ 1996 թվականին որդու՝ Ռաֆայելի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է պրոդյուսեր Օրլանդո Ջիլիոտտիի հետ (երգչուհի Դալիդայի եղբայրը), ով դարձել է նրա պրոդյուսերը։ Նոր «Je vous aime adieu» սինգլը նրան հաջողություն է բերել և արժանացրել մի շարք մրցանակների։ Այդ և մի քանի այլ երգեր տեղ են գտել նրա «Ապակե սիրտ» (1999) ալբոմում, որի երգերից մեկում հանդես է եկել Անդրեա Բոչելլիի հետ։ Ձայներիզը վաճառվել է ավելի քան 600.000 օրինակով։ 1997 թվականին նրան մեծ հաջողություն և փառք է բերել Էսմերալդայի դերը «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որից հետո երգել է «Անաստասիա» մուլտֆիլմի երգը։ 1999 թվականին ստիպված է եղել լքել մյուզիքլը՝ Քվեբեկում շրջագայության ընթացքում ձայնի կորուստի պատճառով։
Նոր սկիզբ
խմբագրելՁայնի վերականգնումից հետո, թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ և շուրջ 25 սինգլ։ 2000 թվականին Սեգարան արժանացել է Victoires de la Musique «Տարվա արտիստ» և NRJ «Տարվա ֆրանսալեզու բացահայտում» մրցանակների։
Նրա երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի երաժշտական հիթ-շքերթները։ 2011 թվականին ձայնագրել է հայկական «Դլե յաման» երգը, չնայած չի տիրապետում հայերենին[1]։ Quand l'éternité ալբոմը թողարկվել է 2006 թվականին։ Ալբոմը իր ոճով տարբերվում է մյուսներից ռոք երաժշտությամբ Սեգարայի խոսքերով։ Թողարկվելուց հետո վաճառվել է ալբոմի 200 000 օրինակ։ 2014 թվականին «Իլ Դիվո» քառյակի հետ «Կատուներ» մյուզիքլում կատարել է «Հիշողություն» երգը։
Ընտանիք
խմբագրել18 տարեկանում լույս աշխարհ է բերել որդուն՝ Ռաֆայելին։ 2003 թվականին ամուսնացել է երաժիշտ Մատյո Լյոկայի հետ, ով նրա մյուս երկու զավակների Մաթիոյի (ծնված՝ 2003) և Մայայի (հոկտեմբեր, 2004) հայրն է։
Սինգլներ
խմբագրել- 1993: "Loin"
- 1996: "Je vous aime adieu"
- 1996: "Une voix dans la nuit"
- 1997: "Les Larmes" (ռեմիքս)
- 1997: "Auprès de ceux que j'aimais"
- 1997: "Vivo per lei (je vis pour elle)" (դուետ Անդրեա Բոչելլիի հետ)
- 1998: "Loin du froid de Décembre" (Անաստասիա մուլտֆիլմի երգը)
- 1998: "Vivre" («Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի երգը)
- 1999: "Les Vallées d'Irlande"
- 1999: "Il y a trop de gens qui t'aiment"
- 2000: "Elle, tu l'aimes..."
- 2000: "Parlez-moi de nous"
- 2001: "Tu vas me quitter"
- 2001: "Au nom d'une femme" (ռեմիքս)
- 2001: "Mrs Jones" (2000)
- 2002: "Donner tout"
- 2003: "L'Amour est un soleil"
- 2003: "Encore une fois"
- 2003: "On n'oublie jamais rien, on vit avec" (դուետ Լաուրա Պաուսինի հետ)
- 2004: "Humaine"
- 2004: "On ne dit pas"
- 2004: "Ailleurs comme ici"
- 2006: "Méfie-toi de moi"
- 2007: "Rien n'est comme avant"
- 2007: "Tu ne seras jamais libre"
- 2007: "Father"
- 2008: "La Moitié de nous" (դուետ Բրունո Պելետիերի հետ)
- 2008: "Qu'est-ce qu'on faire avec ce monde (Sodad)"
- 2009: "Danse à Nouveau"
- 2011: "La vie avec toi"
- 2011: "A la renverse"
- 2013: "Et si tu n'existais pas" (դուետ Ժո Դասենի հետ)
- 2014: "Memory" (դուետ Իլ ԴԻվո խմբի հետ
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Սեգարա» հոդվածին։ |