№ 1 սպիտակի սիմֆոնիա։ Սպիտակ հագած աղջիկը

Ջեյմս Ուիսթլերի կտավներից

№ 1 սպիտակի սիմֆոնիա։ Սպիտակ հագած աղջիկը, Ջեյմս Ուիսթլերի նկարը։ Ստեղծագործության մեջ պատկերված է մի կին, որը կանգնած է գայլի մորթու վրա՝ սպիտակ վարագույրի դիմաց՝ ձեռքին սպիտակ շուշան։ Նկարի գունային ուրվագիծը գրեթե ամբողջությամբ սպիտակ է։ Մոդելը՝ Ջոաննա Հիֆերնանը, եղել է նկարչի սիրուհին։ Թեև նկարն ի սկզբանե կոչվել է «Սպիտակ հագած աղջիկը», սակայն Ուիսթլերը հետագայում այն սկսել է անվանել «Սպիտակի սիմֆոնիա, № 1»: Նման վերացական տերմիններով անդրադառնալով իր ստեղծագործությանը՝ նա մտադիր է եղել ընդգծել իր «Արվեստն արվեստի համար» փիլիսոփայությունը։

№ 1 սպիտակի սիմֆոնիա։ Սպիտակ հագած աղջիկը
տեսակգեղանկար
նկարիչՋեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[1]
տարի1861[2]
բարձրություն213 սանտիմետր[3]
լայնություն107,9 սանտիմետր[3]
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրդիմապատկեր[1]
նյություղաներկ և կտավ[3]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[4]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 Symphony in White, No. 1: The White Girl (James McNeill Whistler - National Gallery of Art) Վիքիպահեստում

Ուիսթլերը նկարն ստեղծել է 1861-1862 թվականների ձմռանը, թեև հետագայում անդրադարձել է դրան և կատարել փոփոխություններ։ Այն մերժվել է և՛ Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, և՛ Փարիզյան սալոնում, բայց ի վերջո ընդունվել է 1863 թվականին Մերժվածների սալոնում։ Այս ցուցահանդեսում ներկայացված է եղել նաև Էդուարդ Մանեի «Նախաճաշ խոտի վրա» հանրահայտ կտավը, և երկու աշխատանքները միասին մեծ ուշադրություն են գրավել։ «Սպիտակ հագած աղջիկը» նկարը հստակ ցույց է տալիս Պրեռաֆայելիտների ազդեցությունը, որոնց հետ Ուիսթլերը վերջին ժամանակներն էր մտերմացել։ Ավելի ուշ արվեստաբանները նկարը մեկնաբանել են և՛ որպես անմեղության ու դրա կորստի այլաբանություն, և՛ որպես Կույս Մարիամի կրոնական ակնարկ։

Նկարիչ և մոդել խմբագրել

Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը՝ երկաթուղու ինժեներ Ջորջ Վաշինգտոն Ուիսթլերի որդին, ծնվել է 1834 թվականին ԱՄՆ-ում[5]։ 1843 թվականին նրա հայրն ընտանիքը տեղափոխել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաք, որտեղ Ջեյմսն ստացել է նկարչական կրթություն[6]։ Անգլիայում մնալուց հետո 1851 թվականին նա վերադարձել է Ամերիկա՝ Վեստ Փոյնթ անունով հայտնի ԱՄՆ Ռազմական ակադեմիա հաճախելու համար[7]։ 1855 թվականին վերադարձել է Եվրոպա՝ որոշելով իրեն նվիրել նկարչությանը։ Նա սկզբում հաստատվել է Փարիզում, սակայն 1859 թվականին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ անցկացրել է իր կյանքի մնացած մասը[8]։ Այնտեղ նա հանդիպել է Դանթե Գաբրիել Ռոսսետտիին և «Պրեռաֆայելիտների եղբայրության» այլ անդամներին, որոնք մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա[9]։

Հենց Լոնդոնում էլ Ուիսթլերը հանդիպել է Ջոաննա Հիֆերնանին՝ մոդելին, որը դառնալու էր նրա սիրելին։ Նրանց հարաբերությունները կոչվել են «ամուսնություն՝ առանց հոգևորականների շահերի»[10]։ 1861 թվականին Ուիսթլերն արդեն ներկայացրած է եղել նրան իր աշխատանքներից մեկում որպես մոդել։ Wapping նկարը, որն անվանվել է Լոնդոնում գտնվող Վափփինգ շրջանի պատվին, որտեղ ապրել է Ուիսթլերը, սկսվել է 1860 թվականին, թեև ավարտվել է մինչև 1864 թվականը[8]։ Դրանում պատկերված են եղել մի կին և երկու տղամարդ՝ գետին նայող պատշգամբում։ Ուիսթլերի խոսքերով՝ Հիֆերնանը, որին պատկերել է նկարում, եղել է անբարոյական[11]։ Հիֆերնանը ենթադրաբար ուժեղ ազդեցություն է ունեցել Ուիսթլերի վրա. նրա քրոջ ամուսինը՝ Ֆրենսիս Սեյմուր Հեյդենը, 1863-1864 թվականների ձմռանը մերժել է ընթրիքի հրավերը՝ ընտանիքում Հիֆերնանի գերիշխող ներկայության պատճառով[12]։

Ստեղծում և ընդունում խմբագրել

Ուիսթլերն սկսել է աշխատել «Սպիտակ հագած աղջիկը» նկարի վրա 1861 թվականի դեկտեմբերի 3-ից անմիջապես հետո՝ նպատակ ունենալով այն ներկայացնել Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ամենամյա հեղինակավոր ցուցահանդեսին։ Չնայած հիվանդության նոպաներին, նա նկարն ավարտել է մինչև ապրիլ ամիսը[13]։ 1862 թվականի սկզբին Ջորջ դյու Մորիեին ուղղված նամակում Ուիսթլերը այն նկարագրել է այսպես.

 
Էդուարդ Մանեի «Նախաճաշ խոտի վրա» կտավը, որը 1863 թվականին իրարանցում է առաջացրել Մերժվածների սալոնում, սակայն Ուիսթլերի «Սպիտակ հագած աղջիկը» կտավին տրված ուշադրությունն էլ ավելի մեծ է եղել:
  ... բատիստե սպիտակ գեղեցիկ զգեստով մի կին, որը կանգնած է պատուհանի մոտ, որն սպիտակ թափանցիկ մարմաշե վարագույրի միջով անդրադարձնում է լույսը, բայց կերպարն ուժեղ լույս է ստանում աջից, և հետևաբար նկարը, բացառությամբ կարմիր մազերը, փայլուն սպիտակի մեկ շքեղ համադրում է[14]։  

Դիմանկարն ստեղծվել է որպես սպիտակ գույնով պարզ ուսումնասիրություն, սակայն մյուսները դա այլ կերպ են ընկալել։ Քննադատ Ժյուլ-Անտուան Կաստանարին նկարը համարել է նորահարսի կորցրած անմեղության այլաբանություն։ Ոմանք այն կապել են Ուիլկի Քոլինզի «Սպիտակազգեստ կինը»՝ ժամանակի հայտնի վեպի կամ գրական այլ աղբյուրների հետ[15]։ Նկարում Հիֆերնանը ձախ ձեռքում շուշան է պահել և կանգնել է գայլի մորթուց գորգի վրա, որոնք արտահայտել են առնականություն և ուժ, իսկ գայլի գլուխը սպառնացող հայացքով նայում է դիտողին[16]։

Ուիսթլերն Ակադեմիայի ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացնելիս Հիֆերնանը կարծել է, որ այդ պահին այն մերժվելու է[13], պատճառներից մեկը եղել է նախորդ տարում՝ 1861 թվականին, ցուցահանդեսում Էդվին Լանդսիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» նկարի առաջացրած սկանդալը։ Էդվին Հենրի Լանդսիրը «Անսանձ կնոջ սանձահարումը» նկարում պատկերված է ձիու կողքին մի կին, որպես մոդել հանդես է եկել այն ժամանակվա հայտնի ձիավորուհի Անն Գիլբերտը[17][18]։ Սակայն շուտով պարզ է դարձել, որ իրականում մոդելը բրիտանացի կուրտիզանուհի Քեթրին Ուոլթերսն է[19]։ Ուիսթլերի նկարը բավականաչափ հիշեցրել է Լանդսիրի նկարը, որի համար դատավորները զգուշացել են ընդունել այն[20]։ «Սպիտակ հագած աղջիկը» նկարն ակադեմիա է ներկայացվել երեք օֆորտի հետ միասին, որոնցից երեքն էլ ընդունվել են, իսկ այս նկարը՝ ոչ[21]։

Ուիսթլերը նկարը ցուցադրել է Լոնդոնի Բերներս փողոցի փոքրիկ պատկերասրահում, որտեղ այն ցուցադրվել է «Սպիտակազգեստ կինը» վերնագրով, որը վկայակոչել է Ուիլկի Քոլինզի համանուն վեպը, որն այն ժամանակ մեծ հաջողություն է վայելել[14]։ Գիրքը սիրավեպի, ինտրիգների և երկակի ինքնության պատմություն է եղել և հրապարակման ժամանակ համարվել է մի փոքր սենսացիա[22]։ Դյու Մորիեն, ըստ երևույթին, կարծել է, որ նկարը վերաբերում է վեպին։ The Athenaeum-ի ակնարկն իր մեջ դժգոհություն է պարունակել, քանի որ նկարը չի համապատասխանել վեպի կերպարին, ինչի հետևանքով Ուիսթլերը նամակ է գրել՝ պնդելով, որ պատկերասրահն ընտրել է վերնագիրը՝ առանց իր հետ խորհրդակցելու՝ ավելացնելով. «Իմ նկարը պարզապես ներկայացնում է սպիտակ հագուստով մի աղջկա, որը կանգնած է սպիտակ վարագույրի առջև»[23]։

Հաջորդ տարի Ուիսթլերը փորձել է նկարը ցուցադրել Փարիզի Սալոնում՝ Գեղարվեստի ակադեմիայի պաշտոնական վայելուչ ցուցահանդեսում, սակայն այնտեղ նույնպես մերժվել է[24]։ Փոխարենն այն ընդունվել է այլընտրանքային Մերժվածների սալոնում` «մերժվածների ցուցահանդեսում», որը բացվել է մայիսի 15-ին՝ պաշտոնական Սալոնի բացումից երկու շաբաթ անց[25]։

1863 թվականին Մերժվածների սալոնում տեղի ունեցած ցուցահանդեսը եղել է այն նույն ցուցահանդեսը, որտեղ Էդուարդ Մանեի «Նախաճաշ խոտի վրա» նկարն իրարանցում է առաջացրել, սակայն Ուիսթլերի «Սպիտակ հագած աղջիկը» նկարին տրված ուշադրությունն էլ ավելի մեծ է եղել[24]։ Նկարների շուրջ հակասությունները նկարագրված են Էմիլ Զոլայի L'Œuvre վեպում (1886 թվական)[13]։ Ուիսթլերի նկարի ընդունումը հիմնականում բարենպաստ է եղել և հիմնականում արդարացրել է նրան այն մերժումից հետո, որը նա ստացել է ինչպես Լոնդոնում, այնպես էլ Փարիզում[26]։ Այն մեծ հիացմունքի է արժանացել նրա գործընկերների և ընկերներ Մանեի, նկարիչ Գյուստավ Կուրբեի և բանաստեղծ Շառլ Բոդլերի կողմից։

Արվեստաբան Թեոֆիլ Թորե-Բուրգերը այն տեսել է Գոյայի և Վելասկեսի ավանդույթների շրջանակում։ Լիզա Փիթերսն ընդհանրացրել է՝ հակադարձելով ավանդապաշտների քննադատությանը, քանի որ Ուիսթլերի կողմնակիցները պնդել են, որ նկարը «կրոնական բովանդակությամբ ուրվական է» և որ այն մարմնավորում է նրա այն տեսությունը, որ արվեստը հիմնականում պետք է զբաղվի գույների ներդաշնակությամբ, այլ ոչ թե իրական աշխարհը բառացի պատկերմամբ[27]։ Սակայն եղել են այնպիսի քննադատներներ, որոնք ավելի քիչ բարենպաստ են եղել։ Որոշ ֆրանսիացի քննադատներ անգլիական պրեռաֆայելիտների ազդեցությունը որոշ չափով էքսցենտրիկ են համարել[28]։

Նկարը մնացել է Ուիսթլերների ընտանիքում մինչև 1896 թվականը, երբ նկարչի եղբորորդին այն վաճառել է արվեստի հավաքորդ Հարրիս Ուիթեմորին։ 1943 թվականին Ուիթեմորների ընտանիքն այն նվիրել է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին[29]։

Կոմպոզիցիա և մեկնաբանում խմբագրել

Ուիսթլերը հատկապես իր հետագա գործունեության մեջ դժգոհ է եղել այն մտքից, որ իր նկարները պետք է ունենան որևէ նշանակություն, քան այն, ինչ կարելի է տեսնել կտավի վրա։ Նա հայտնի է եղել որպես «Արվեստն արվեստի համար» փիլիսոփայության կենտրոնական ջատագով[30]։ Նրա մեկնաբանությունը «Սպիտակ հագած աղջիկը» նկարին՝ հերքելով կապը Ուիլկի Քոլինզի «Սպիտակազգեստ կինը» վեպի հետ, այս պնդումներից ամենավաղն է եղել («Իմ նկարը պարզապես ներկայացնում է սպիտակ հագուստով մի աղջկա, որը կանգնած է սպիտակ վարագույրի առջև»)[13]։ Քանի որ անգլիացի քննադատները նկարը տեսել են որպես նկարազարդում, նրանք հակված են եղել ավելի քիչ բարենպաստ լինել, քան իրենց ֆրանսիացի գործընկերները, որոնք այն տեսել են որպես երազող մարդու բանաստեղծական երևակայություն։ Անգլիացի քննադատներից մեկը, հղում անելով Քոլինզի վեպին, «Սպիտակ հագած աղջիկը» նկարն անվանել է. «...ամենաթերի նկարներից մեկը, որին մենք երբևէ հանդիպել ենք»[14]։ Քննադատները հիասթափված են եղել վեպի հերոսուհու հետ նմանության բացակայությունից[9]։ Ուիսթլերը, որը երբեք նույնիսկ չէր կարդացել վեպը, զայրացել է համեմատությունից[31]։ Մոտ տասը տարի անց նա սկսել է նկարն անվանել «№ 1 սպիտակի սիմֆոնիա», չնայած ֆրանսիացի քննադատն այն արդեն այդպես անվանել էր Փարիզում նկարի ցուցադրության ժամանակ[8]։ Երաժշտական նմանության միջոցով նա ավելի է ընդգծել իր փիլիսոփայությունը, որ համադրումն է կենտրոնական երևույթը, ոչ թե թեման[13]։ Վերնագիրն ընտրելիս հավանաբար նույնպես ոգեշնչված է եղել Թեոֆիլ Գոթիեի 1852 թվականի «Սպիտակի սիմֆոնիա» բանաստեղծությունից[32]։

«Սպիտակ հագնված կանայք» եղել է այն առիթը, որին Ուիսթլերը անդրադարձել է իր «№ 2 սպիտակի սիմֆոնիա» և «№ 3 սպիտակի սիմֆոնիա» ստեղծագործություններում։

Ուիսթլերը լիովին բավարարված չի եղել նկարի սկզբնական տեսքով ցուցադրված ռեալիզմով, գիծ, որի համար նա մեղադրել է այն ազդեցությանը, որ Կուրբեն ունեցել է այն ժամանակ իր վրա։ Ավելի ուշ՝ 1867-1872 թվականներին, նա կրկին աշխատել է նկարի վրա՝ ավելի հոգևոր արտահայտություն տալու համար[8]։ Թեև սիմֆոնիան սկսվել է նախքան Ուիսթլերի առաջին հանդիպումը Ռոսսետտիի հետ, սակայն Պրեռաֆայելիտներիի ազդեցությունը պարզ է եղել[33]։ Նկարը եղել է առաջին փորձերից՝ սպիտակով սպիտակի վրա, որտեղ մի կին կանգնած է սպիտակ զգեստով սպիտակ ֆոնի դիմաց։ Այս գունային համադրումը եղել է առիթ, որին նա անդրադարձել է ավելի ուշ՝ երկու նկարներում, որոնց հետագայում տրվել են «№ 2 սպիտակի սիմֆոնիա» (1864) և «№ 3 սպիտակի սիմֆոնիա» (1865–1867) անվանումները[24]։ Վահանակը եղել է երկար և սլացիկ, իսկ մոդելի կեցվածքն ու հագուստի ձևն ավելի են ընդգծել նկարի ուղղահայաց բնույթը[34]։ Կինը համարձակ է եղել, գրեթե առերեսման մեջ, իր ուղիղ հայացքով դեպի դիտողը, և նրա դիմագծերը եղել են խիստ անհատականացված[35]։ Արվեստի քննադատ Հիլթոն Կրամերը Ուիսթլերի դիմանկարներում տեսել է հմայքը և արհեստի ու դիտողական հմտությունների համադրությունը, որից բացակայել են նրա ավելի արմատական բնապատկերները[36]։

Թեև ինքը՝ Ուիսթլերը, վրդովվել է իր արվեստի իմաստը վերլուծելու փորձերից, սակայն դա չի խանգարել հետագա քննադատներին դա անել։ 19-րդ դարի ֆրանսիացի արվեստի քննադատ Ժյուլ-Անտուան Կաստանարին նկարում տեսել է կորցրած անմեղության խորհրդանիշները, թեմա, որն ընդունվել է հետագա քննադատների կողմից[33]։ Արվեստի պատմաբան Է. Ուեյն Քրավենը նույնպես նկարը համարել է ավելին, քան ձևամոլական վարժություն, և պատկերում գտել է «առեղծվածային, արտահայտիչ և նույնիսկ սիրային չարտահայտված կարծիքներ»։ Նա մատնանշել է պատկերների կողմից ներկայացված հակադրությունները, որտեղ սպիտակ շուշանը ներկայացնում է անմեղությունն ու ամուրիությունը, իսկ գորգի վրա գտնվող կատաղի գայլի գլուխը խորհրդանշում է անմեղության կորուստը[24]։

Բերիլ Շլոսմանը, գալով գրական քննադատության տեսանկյունից, ստեղծագործության մեջ նմանություններ է տեսել կրոնական արվեստի Մադոննայի հետ համեմատելով։ Շլոսմանի համար կնոջ ոտքերի տակ եղած գորգն այն ծածկույթն է եղել, որի վրա աղջիկը հաճախ կանգնած է, իսկ գայլը օձն է՝ տրորված նրա կրունկի տակ[34]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/65948
  2. https://www.nga.gov/collection/art-object-page.12198.html
  3. 3,0 3,1 3,2 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.12198.html
  4. http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.12198.html
  5. Anderson & Koval (1994), էջեր. 3–6.
  6. Weintraub (1974), pp. 6–9.
  7. Anderson & Koval (1994), էջեր. 26–31.
  8. 8,0 8,1 8,2 8,3 MacDonald (1999).
  9. 9,0 9,1 Spencer (2004)
  10. Weintraub (1974), p. 71.
  11. Spencer (1998), p. 306.
  12. Spencer (1998), p. 309.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Spencer (1998), p. 300.
  14. 14,0 14,1 14,2 Taylor (1978), p. 27.
  15. Anderson & Koval (1994), էջեր. 106, 119.
  16. «Explanation of Whistler's purpose in making the painting Symphony in White». Dia.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  17. The Times, Saturday, May 4, 1861; p. 12; Issue 23924; col A.
  18. She offered her professional services to render ladies' horses "quiet, safe and pleasant to ride":The Times, Friday, Jun 20, 1856; p. 2; Issue 22399; col A.
  19. Blackwood's Edinburgh Magazine Vol. 90 (550) Aug 1861 Page 211:'"The Shrew Tamed" - a high-bred horse of soft silken coat, dappled with play of light and shade as on velvet, subdued by a "pretty horsebreaker", is certainly unfortunate as a subject. This picture has been made the more notorious by "The Belgravian Lament", which took the well-known rider as a text whereon to point a moral. We hope it will now be felt by Sir Edwin Landseer and his friends that the intrusion of "pretty horsebreakers" on the walls of the Academy is not less to be regretted than their presence in Rotten Row.'
  20. Spencer (1998), p. 310.
  21. Anderson & Koval (1994), էջեր. 129–130.
  22. Spencer (1998), p. 302.
  23. Spencer, (1998) p. 305.
  24. 24,0 24,1 24,2 24,3 Craven (2003), pp. 342–3.
  25. Weintraub (1974), p. 84.
  26. Newton & MacDonald (1978), p. 151.
  27. Peters, Lisa N. (1996). James McNeil Whistler. New York, NY: Smithmark. էջ 17. ISBN 978-0-7651-9961-4. OCLC 36587931.
  28. Spencer (1998), p. 308.
  29. «Symphony in White, No. 1: The White Girl - Provenance». National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 2-ին.
  30. Batchelor (2002), p. 219.
  31. Weintraub (1974), pp. 76–7.
  32. Weintraub (1974), p. 72.
  33. 33,0 33,1 Taylor (1978), p. 29.
  34. 34,0 34,1 Schlossman (1999), p. 195.
  35. Spencer (1998), p. 307.
  36. Kramer (1974), pp. 72–3.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «№ 1 սպիտակի սիմֆոնիա։ Սպիտակ հագած աղջիկը» հոդվածին։