ԱՄՆ Ռազմական ակադեմիա
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ռազմական ակադեմիա (անգլ.՝ United States Military Academy), հայտնի է նաև Վեստ Փոյնթ անունով (անգլ.՝ West Point)՝ ԱՄՆ բանակի բարձրագույն դաշնային ռազմական ուսումնական հաստատություն։ Համարվում է ԱՄՆ հինգ ռազմական ակադեմիաներից ամենահինը։
ԱՄՆ Ռազմական ակադեմիա | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ռազմական ակադեմիա, ռազմական թանգարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
Կարգախոս | Duty • Honor • Country |
Հիմնադրված է | մարտի 16, 1802 |
Հիմնադրիր | Թոմաս Ջեֆերսոն |
Ընդհանուր անձնակազմ | 1918 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Հետազոտական գրադարանների կենտրոն[2] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վեստ Փոյնթ |
Կայք | westpoint.edu(անգլ.) |
![]() ![]() ԱՄՆ Ռազմական ակադեմիա, ԱՄՆ | |
![]() |
Ակադեմիան գտնվում է Նյու Յորք նահանգի Վեստ Փոյնթ քաղաքում, Հուդզոն գետի վրա նայող գեղատեսիլ վայրում, Նյու Յորք քաղաքից 80 կմ դեպի հյուսիս և զբաղեցնում է մոտ 65 կմ² մակերես։ Համարյա ամբողջ կենտրոնական ակադեմիական քաղաքը գտնվում է այնտեղ, որտեղ կենտրոնացած են բազմաթիվ պատմական վայրեր, շինություններ և հուշարձաններ։ Շինությունների մեծ մասը կառուցված է նեոգոթիկայի ոճով, մոխրագույն և սև գրանիտից։ Ակադեմիական քաղաքը շատ հայտնի է զբոսաշրջիկների թվում, ինչը բացատրվում է նաև նրանով, որ այստեղ է գտնվում ԱՄՆ Բանակի հնագույն թանգարանը։
ՊատմությունԽմբագրել
Ռազմական ամրոց ակադեմիայի վայրում կառուցվել է 1778 թվականին Ջորջ Վաշինգտոնի հրամանով։ Նախագիծը կազմվել է լեհական սպա Տադեուշ Կոստյուշկոյի կողմից։ Ամրոցի առջև դրված հիմնական խնդիրն էր հանդիսանում Հուդզոն գետով չթողնել բրիտանական նավատորմի նավերը, ինչի համար գետի միջով անց է կացվել մեծ շղթա։ Այդ ամրոցը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ անկախության համար մղվող պատերազմում։
Բուն ակադեմիան հիմնվել է 1802 թվականին։ Ակադեմիայի վերակացուն 1817-1833 թվականները համարվում էր գնդապետ Սիլվանուս Տայերը, ով հանդիսանում է ակադեմիայի «հայրը»։ Նրա կողմից սահմանված կրթական համակարգի առանձնահատկությունն այն էր, որ անց էին կացվում քիչ քանակությամբ լսարանային պարապմունքներ և հանձնարարվում էր մեծ քանակությամբ ինքնուրույն կատարելու համար տնային հանձնարարություն։ Այս կրթական համակարգը պահպանվում է մինչ օրս։ Մեծ ուշադրություն է դարձվել ինժեներական գործին։ XIX դարի առաջին կեսին Վեստ Փոյնթի շրջանավարտները նախագծում էին ԱՄՆ ավտոճանապարհների, կամուրջների և երկաթուղային գծերի մեծ մասը։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո ակադեմիայի վերակացու Դուգլաս Մակարթուրը մեծ ուշադրություն էր դարձնում ֆիզիկական պատրաստությանը և սպորտին՝ առաջ քաշելով «Ցանկացած կուրսանտ պետք է լինի մարզիկ» կարգախոսը։
1964 թվականին ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնը ընդլայնել է ակադեմիայում սովորողների թիվը 2529-ից մինչև 4417-ը։ Արդյունքում այդ թիվը կրճատվել է մինչև 4000, սակայն հետագայում այն կրկին հասել է 4400-ի։
1976 թվականին ակադեմիայում ուսանելու համար սկսեցին ընդունել նաև կանանց։
Ընդունելությունը և ուսուցումը ակադեմիայումԽմբագրել
Ընդունելության համար դիմող թեկնածուները պետք է հայտ ներկայացնեն ակադեմիա, սակայն դրա հետ մեկտեղ պետք է երաշխավորագիր ստանան, որպես կանոն, Կոնգրեսի անդամից։ Ուսանողները ունեն ուսուցանող սպայի կարգավիճակ և նրանց դիմում են «կուրսանտ» կամ «կադետ» (անգլ.՝ Cadet)։ Ռազմական ակադեմիայում ուսումը ամբողջովին վճարում է ԱՄՆ Բանակը այն պահանջով, որ կուրսանտները ուսումն ավարտելուց հետո պարտավոր են անցնել հիմնական ծառայության։ Ամեն տարի ակադեմիան ավարտում է մոտ 1000 կուրսանտ և ստանում են 2-րդ լեյտենանտի կոչում (անգլ.՝ Second Lieutenant)։ Կուրսանտները պարտավոր են խստորեն պահպանել կուրսանտների վարքագիրքը, որի համաձայն՝ «Կուրսանտը չի ստի, չի խաբի, չի գողանա և չի տանի այդ ուրիշների կողմից»։
Ներկա դրությամբ կոնգրեսմեններից յուրաքանչյուրը և ԱՄՆ փոխնախագահը ակադեմիայում ունեն հինգ տեղ։ Երբ դրանցից մեկը ազատվում է կուրսանտի ուսման ավարտի կամ այլ պատճառներով, կոնգրեսմենը երաշխավորում է այդ տեղի համար մեկ կամ մի քանի մարդ։ Առավել հաճախ դա տասը հոգի է։ Եթե նա երաշխավորում է մի քանի հոգի, ապա նրանց միջև անց է կացվում մրցույթ։ Եթե երաշխավորվում է մեկ հոգի և նա պիտանի է ճանաչվում, ապա նա ավտոմատ կերպով ընդունվում է։ Երաշխավորագրի ստացման գործընթացը սովորաբար ներառում է հայտի ներկայացումը, մեկ կամ մի քանի էսսեների և երաշխավորագրերի ներկայացում։
Ամեն տարի լրացուցիչ ներկայացվում է 100 տեղ սպաների երեխաների, 170 տեղ՝ ակտիվ ծառայություն անցնող զինվորների, 20 տեղ՝ պահուստային սպաներ պատրաստող կուրսանտների կորպուսի և 65 տեղ այն երեխաների համար, ում ծնողները մահացել են, լուրջ վիրավորվել, հաշմանդամ դարձել կամ անհետ կորել պատերազմի ժամանակ։ Բացի այդ, ամեն տարի ակադեմիա է ընդունվում մոտ 20 արտասահմանյան կուրսանտ։
Ակադեմիա ընդունվողը պետք է լինի 17-22 տարեկան, պետք է լինի ոչ ամուսնացած և չպետք է ալիմենտ վճարի։
Ուսումը տևում է 4 տարի։ Ակադեմիայի շրջանավարտը ստանում է բակալավրի աստիճան և ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում (անգլ.՝ Second Lieutenant) բանակում 5 տարի ծառայելու պայմանով։ Ամեն տարի ակադեմիան ավարտում է մոտ 900 լեյտենանտ[4]։
ՀղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք
- USMA class pages starting in 1924
- West Point Tours — authorized tour operator for public tours of USMA
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ IPEDS — 1992.
- ↑ http://www.crl.edu/membership/members
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-07-ին։ Վերցված է 2015-09-12