Հերման Էմիլ Ֆիշեր (գերմ.՝ Hermann Emil Fischer, հոկտեմբերի 9, 1852(1852-10-09)[1][2][3][…], Օյսկիրխեն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4] - հուլիսի 15, 1919(1919-07-15)[1][5][6][…], Բեռլին, Գերմանիա[4]), գերմանացի քիմիկոս-օրգանիկ և կենսաքիմիկոս, Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1893) և պատվավոր անդամ (1913)։

Հերման Էմիլ Ֆիշեր
Hermann Fischer
Hermann Emil Fischer c1895.jpg
Ծնվել էհոկտեմբերի 9, 1852(1852-10-09)[1][2][3][…]
Օյսկիրխեն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել էհուլիսի 15, 1919(1919-07-15)[1][5][6][…] (66 տարեկան)
Բեռլին, Գերմանիա[4]
բնական մահով
ԳերեզմանFriedhof Wannsee, Lindenstraße
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1918).svg Գերմանական կայսրություն
Մասնագիտությունկենսաքիմիկոս, քիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Վյուրցբուրգի համալսարան, Հումբոլդտի համալսարան, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան և Ստրասբուրգի համալսարան (1538-1970)
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա[4]
Ալմա մատերԲոննի համալսարան և Ստրասբուրգի համալսարան (1538-1970)
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[7]
Գիտական ղեկավարԱդոլֆ Բայեր
Եղել է գիտական ղեկավարՕտտո Դիլս, Հանս Ֆիշեր, Otto Warburg?, Hans von Euler-Chelpin?, Carl Harries? և Max Bergmann?
Հայտնի աշակերտներOskar Piloty?, Օտտո Դիլս, Ադոլֆ Վինդաուս, Ludwig Knorr?, Ֆրից Պրեգլ և Otto Warburg?
ՊարգևներՖարադեյի դասախոսության նրցանակ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Քիմիայի Նոբելյան մրցանակ[8][9] Էլիոտ Կրեսոնի մեդալ Հելմհոլցի մեդալ Քոթենիուսի մեդալ Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան Դևիի շքանշան[10] Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ և Բալիի մեդալ
Hermann Emil Fischer Վիքիպահեստում

Ավարտել է Ստրասբուրգի համալսարանը (1874)։ Եղել է Մյունխենի (1871՝-ից), Էռլանգենի (1882-ից), Վյուրցբուրգի (1885-ից) և Բեռլինի (1892—1919) համալսարանների պրոֆեսոր։ 1875 թվականին սինթեզել է ֆենիլհիդրազինը և այն օգտագործել որպես ռեակտիվ՝ տարբեր քիմիական ռեակցիաներում։ Ուսումնասիրել է պուրինային միացությունների կառուցվածքը, սինթեզել է կոֆեին, թեոբրոմին, ադենին, գուանին, պուրին (1897-98)։ 1903 թ.-ին սինթեզել է երկէթիլբարբիտուրաթթուն (քնաբեր դեղամիջոց)։

Սահմանել է ածխաջրերի ռացիոնալ բանաձևերը և անվանակարգը։ Առաջարկել է գլյուկոզիդների սինթեզի մեթոդ (1893)։ 1899 թվականից սկսել է ուսումնասիրել սպիտակուցները։ Ամինաթթուների վերլուծման իր իսկ ստեղծած եթերային եղանակով առաջինն է իրականացրել սպիտակուցների ճեղքման արգասիքների որակական և քանակական վերլուծությունը, հայտնաբերել մի քանի ամինաթթու, փորձով ապացուցել, որ սպիտակուցներում ամինաթթուները կապված են պեպտիդային կապով, սինթեզել 18-անդամանի պոլիպեպտիդ (1907)։

1902 թ. ստացել է Նոբելյան մրցանակ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hermann Emil Fischer — 2009.
  2. 2,0 2,1 Emil Hermann Fischer — 1834.
  3. 3,0 3,1 Ազգային բժշկական ակադեմիա — 1820.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Թուրինի Գիտությունների Ակադեմիա — 1757.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. The Nobel Prize in Chemistry 1902Nobel Foundation.
  9. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  10. Award winners : Davy Medal
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։