Ադոլֆ Բայեր
Յոհան Ֆրիդիրխ Վիլհելմ Ադոլֆ ֆոն Բայեր (գերմ.՝ Johann Friedrich Wilhelm Adolf von Baeyer; հոկտեմբերի 31, 1835[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4][5] - օգոստոսի 20, 1917[1][2][3][…], Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[1] և Մյունխեն, Գերմանական կայսրություն[5]), գերմանացի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ 1905 թվականին։
Կենսագրություն Խմբագրել
Ադոլֆ Բայերն եղել է Յոհան Հակոբ Բեյերի հինգ երեխաներից ամենակրտսերը, պրուսական բանակի սպա, գիտական աշխատանքների հեղինակ՝ աշխարհագրությունից և մթնոլորտում լույսի ռեֆրակցիայի երևույթից։ Ավարտելով գիմնազիան Բայերը 1853 թվականին ընդունվում է Բեռլինի համալսարան, որտեղ երկու հաջորդական տարի նա սովորում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Հաջորդ տարի զինվորական ծառայությունից հետո նա դառնում է Գեյդելբերգի համալսարանի ուսանող և մեծ հետաքրքրությամբ սկսում է ուսումնասիրել քիմիա՝ Ռոբերտ Բունզենի ղեկավարությամբ։ Գեյդելբերգում Բայերը սկսում է զբաղվել ֆիզիկական քիմիայով, բայց հետո ուսումնասիրում է օրգանական քիմիա և սկսում է աշխատել Ֆրիդիրխ Ավգուստ Կեկուլեի լաբորատորիայում։ Այստեղ Բայերը ծախսում է իր ժամանակը աստատ տարրի հետազոտությունների վրա, որի համար նրան տրվում է դոկտորական աստիճան։
1858 թվականից սկսած նա երկու տարի աշխատում է Կելկուլեի հետ Բելգիայի Գենտի համալսարանում, իսկ հետո վերադառնում է Բեռլին, որտեղ սկսում է քիմիայից լեկցիա կարդալ Բեռլինի տեխնիկական համալսարանում։ 1872 թվականին Բայերը մեկնում է Ստրասբուրգ և զբաղեցնում է Ստրասբուրգի համալսարանի քիմիայի պրոֆեսորի պաշտոնը։ 1875 թվականին Բայերը դառնում է Մյունխենի համալսարանի քիմիկի պաշտոնի իրավահաջորդը։
Մրցանակներ և հիշողություններ Խմբագրել
1885 թվականին, 50-ամյա Բայերին, որպես գերմանացի գիտնական շնորհվում է կոչում, որը նրան իրավունք է տալիս ազգանվան առաջ օգտագործել «ֆոն» մասնիկը։
1881 թվականին Միացյալ Թագավորությունում Բայերը ստանում է Դեվի շքանշան։
1903 թվականին Բայերը դառնում է Լիբիխի շքանշանի առաջին դափնեկիրը։
1905 թվականին Բայերը պարգևատրվում է Նոբելյան մրցանակով՝ «օրգանական քիմիայի զարգացման, օրգանական բյուրեղների միջոցով արդյունաբերական ներկերի զարգացման և հիդրոարոմատիկ նյութերի բացահայտման համար»։
1912 թվականին պարգևատրվում է Էլիոտտա Կրեսսոնայի շքանշանով։
Գիտական աշխատանքներ Խմբագրել
Իր առաջին քիմիական բացահայտումը նա կատարել է տասներկու տարեկան հասակում՝ ստացել է նոր կրկնակի աղ՝ նատրիումի և պղնձի կարբոնատները։
Բայերի գիտական աշխատանքները համարվում են սինթետիկ օրգանական քիմիայի և ստերոքիմիայի գլխավոր հիմքը։ Առաջին կարևոր գիտական աշխատանքը եղավ ամենապարզ աստատօրգանական միացության ուսումնասիրությունը, որը ստեղծել է 50-ական թվականներին Բունզենի լաբորատորիայում։ 1866 թվականին ստացել է ինդիգոյի իզատինը (առաջին դիտարկումը կատարել է Օգյուստ Լորանը՝ 1841 թվականին) և առաջարկել է մեթոդ վերականգնելու օրգանական միացությունները ցինկի փոշու միջոցով՝ օրգանական սինթեզի պրակտիկայում։ 1869 թվականին բացահայտել է ինդոնը։ Ամոնիակի կոնդեսացումով՝ ացետալդեհիդի առկայությամբ, ստացել է պիկոլիններ կոլլիդիններ (1870)։ Վերականգնել է նաֆթալինը՝ տետրահիդրոնաֆթալինից և մեզիթիլենը՝ տետրահիդրոմեզիթիլենից (1870)։ 1879 թվականին բացահայտել է ինդոֆենիլային ռեակցիան, որը հայտնվում է երբ խառնում են բենզոլը և ծծմբական թթուն։ Կատարել է ինդիգոյի սինթեզը՝ դինիտրոֆենիլդիացետիլենից (1883) և առաջարկել է դրա կառուցվածքային բանաձևը. Բեյերի այս աշխատանքները դարձան ինդիգոյի արդյունաբերական սինթեզի հիմքը։
1885 թվականին Բեյերը առաջ քաշեց լարման թեորեմը, որը սահմանում է կախվածությունը ածխաջրածնային ցիկլերի միջև անկյան արժեքը։
Ադոլֆ ֆոն Բայերը ստեղծել է մեծ դպրոց գերմանացի քիմիկների համար, որտեղ աշկերտել են օրինակ՝ Հենրիխ Օտտո Վիլանդը, Կարլ Գրեբեն, Վիկտոր Մայերը, Էմիլ Ֆիշերը, Էդուարդ Բուխները։
Գրականություն Խմբագրել
- Лауреаты Нобелевской премии։ Энциклопедия. Пер. с англ. — М.։ Прогресс, 1992.
- Волков В. А., Вонский Е. В., Кузнецова Г. И. Выдающиеся химики мира. — М.։ ВШ, 1991.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bischoff G., Foessel G., Baechler C. Nouveau dictionnaire de biographie alsacienne (ֆր.) / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace — 1982. — 4434 p.
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Dictionnaire culturel de Strasbourg (ֆր.): 1880-1930 / R. Recht, J. Richez, I. Laboulais — Strasbourg: Presses universitaires de Strasbourg, 2017. — P. 597. — ISBN 978-2-86820-988-7
- ↑ The Nobel Prize in Chemistry 1905 — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts — Nobel Foundation.
- ↑ Award winners : Davy Medal
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 18.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ադոլֆ Բայեր կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 265)։ |