Անտրաքինոն
քիմիական միացություն
Անտաքինոն, օրգանական միացություն, բաց դեղնագույն բյուրեղներ։ Հալման ջերմաստիճանը՝ 286 °C, եռմաևը՝ 379 °C–ից 381 °C։ Լուծվում է նիտրոբենզոլի, անիլինի, տաք տոլուոլի և սպիրտի մեջ։ Ստացվում է անտրացենի օքսիդացմամբ կամ ֆթալաթթվի անհիդրիդի և բենզոլի փոխազդմամբ։ Կայուն է ջերմության և քիմիական ազդեցությունների նկատմամբ։ Դժվարությամբ է մտնում տեղակալման ռեակցիայի մեջ։ Անտաքինոն անտրաքինոնային ներկանյութերի ստացման հիմնական ելանյութն է։ Օգտագործվում է նաև իբրև կատալիզատոր՝մեծ թվով օրգանական նյութեր հիդրոսուլֆիտով հիմնական միջավայրում վերականգնելու դեպքում։
Անտրաքինոն | |
---|---|
Քիմիական բանաձև | C₁₄H₈O₂ |
Մոլային զանգված | 3,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 286 °C և 285 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 379,8 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 84-65-1 |
PubChem | 6780 |
EINECS համար | 201-549-0 |
SMILES | C1=CC=C2C(=C1)C(=O)C3=CC=CC=C3C2=O |
ЕС | 201-549-0 |
ChEBI | 13835294 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտրաքինոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 457)։ |