Սալլի Ֆիլդ
Սալլի Ֆիլդ (անգլ.՝ Sally Field, նոյեմբերի 6, 1946[1][2][3][…], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, նաև երգչուհի, ռեժիսոր և պրոդյուսեր։
Սալլի Ֆիլդ անգլ.՝ Sally Field | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1946[1][2][3][…] (78 տարեկան) |
Ծննդավայր | Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Birmingham High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր, երգչուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Richard Dryden Field?[4], մայր՝ Margaret Field? |
Երեխա(ներ) | Փիթեր Քրեյգ և Eli Craig? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում, ստացել է 2 Օսկար լավագույն դերասանուհի անվանակարգում, 2 Ոսկե Գլոբուս և 3 Էմմի։
Կենսագրություն
խմբագրելՍալլի Մարգարետ Ֆիլդը ծնվել է 1946 թվականին բանակի սպա Ռիչարդ Դրայդենի և դերասանուհի Մարգարետ Ֆիլդի ընտանիքում[7]։ Նրանք ամուսնալուծվել են 1950 թվականին, որից հետո մայրը՝ Մարգարետը, ամուսնացել է դերասան և կասկադյոր Ջոն Մահոնիի հետ[8]։
Սալլի Ֆիլդը ավարտել է Լոս Անջելեսի տարածաշրջանի Պորտոլի դպրոցը, ապա սովորել Բիմինգհեմի միջնակարգ դպրոցում[9]։ Ավելի ուշ ավարտել է Լի Ստրասբերգի դերասանական ստուդիան[8]։
Կարիերա
խմբագրելՖիլդը սկսել է իր կարիերան 16 տարեկանում, հանդես գալով հեռուստատեսային նախագծերում, որոնցից են «Ջիջեթ» (1965 - 1966) և «Թռչող միանձնուհին» (1967 - 1970)։ Առաջին լուրջ հաջողությունը ունենում է 1976 թվականին հեռուստատեսային «Սիբիլ» հոգեբանական դրամայում խաղալով գլխավոր հերոսուհու դերը, որի համար արժանանում է Էմմի մրցանակի, իսկ մեկ տարի անց առաջադրվում է Ոսկե Գլոբուսի «Սմոկին և ավազակը» ֆիլմի համար։
Նրա ամենանշանավոր դերերից մեկը դառնում է 1979 թվականին նկարահանված «Նորմա Ռեյ» ֆիլմը, որի համար նա ստանում է մի շարք մրցանակներ, այդ թվում Օսկար, Ոսկե Գլոբուս, Կաննի կինոփառատոնի մրցանակ և այլն։ Կինոյում նա խաղում է տարբեր ժանրի ֆիլմերում, դրամա, կատակերգություն և այլն։ 1984 թվականին նկարահանված «Տեղ սրտի մեջ» դրամայում մարմնավորած դերի համար ստանում է իր 2-րդ Օսկարը։ 1980-90 ական թթ. մյուս նշանավոր ֆիլմերից են «Մերֆիի սերը», «Պողպատե մագնոլիաներ», «Ոչ առանց իմ դստեր», «Միսիս Դաութֆայթեր», «Ֆորեսթ Գամփ» և այլն։
Սկսած 1990-ական թթ. կեսից Ֆիլդը սկսում է քիչ նկարահանվել և զբաղվում է ռեժիսորական և պրոդյուսերական գործունեությամբ։ 3 ֆիլմի ռեժիսոր է, 5-ից ավելի ֆիլմերի պրոդյուսեր։
2000-ական թթ. սկսած նկարահանվում է սերիալներում, որոնցից են «Շտապ օգնություն», «Եղբայրներ և քույրեր», որոնց համար ստացել է Էմմի մրցանակ։
Անձնական կյանք
խմբագրելՍալլի ֆիլդը 2 անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինը Սթիվեն Քրեյգն էր, ումից ունեցել է 2 երեխա, Պիտեր Քրեյգ (ծն. 10.11.1969 թ., գրող է մասնագիտությամբ) և Էլի Քրյեգ (ծն. 25.05.1972, ռեժիսոր և դերասանուհի)[8][10]։ Նրանք ամուսնալուծվել են 1975 թվականին, որից հետո նա սիրավեպ է ունենում դերասան Բերտ Ռեյնոլդսի հետ, ում հետ նա հանդես է գալիս մի քանի ֆիլմերում։
1984 թվականին երկրորդ անգամ ամուսնանում է պրոդյուսեր Ալան Գրիսմանի հետ, նրանք ունեցել են մեկ որդի՝ Սեմյուել (ծն. 02.12.1987 թ.)։ 1988 թվականի հոկտեմբերի 29-ին նա իր ընտանքի հետ վթարի է ենթարկվում ինքնաթիռում։ Վթարի հետևանքով ոչ ոք չի մահանում, ուղևորներից մի քանիսը ստանում են վնասվածքներ[11]։ Ֆիլդն ու Գրիսմանը բաժանվեցին 1993 թվականին[10]։
Մոտ քսան տարի դերասանուհին մենակ է ապրում, սակայն իր խոսքերով իրեն այդ կյանքը դուր է գալիս[12]։
Սալլի Ֆիլդը ընկերական հարաբերությունների մեջ է Հոլիվուդյան դերասանուհիներ Գոլդի Հոունի և Ջեյն Ֆոնդայի հետ[9]։
Ֆիլմագրություն
խմբագրելՆկարահանվել է ընդհանուր թվով 50-ից ավելի ֆիլմերում, դրանցից նշանավորներն են.
տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | դեր |
---|---|---|---|
1967 | Ճանապարհ դեպի Արևմուտք | The Way West | Մերսի Մակբի |
1976 | Մնա սոված | Stay Hungry | Մարիի Թեյթ Ֆարնսվորտ |
1977 | Սմոկին և ավազակը | Smokey and the Bandit | Քերրի |
Հերոսները | Heroes | Քերոլ Բելլ | |
1978 | Վերջ | The End | Մերի Էլլեն |
Հուպեր | Hooper | Գվեն Դոյլ | |
1979 | Նորմա Ռեյ | Norma Rae | Նորմա Ռեյ |
Պոսեյդոնի գերիները | Beyond the Poseidon Adventure | Սելեստա Ուիթմեն | |
1980 | Սմոկին և ավազակը 2 | Smokey and the Bandit II | Քերրի |
1981 | Գյուղական ճանապարհներ | Back Roads | Էմի Պոստ |
Առանց չար մտքի | Absence of Malice | Մեգան Քարթեր | |
1982 | Համբուրիր ինձ հաջողությունից առաջ | Kiss Me Goodbye | Քեյ Բիլանս |
1984 | Տեղ սրտի մեջ | Places in the Heart | Էդնա Սպոլդինգ |
1985 | Մերֆիի սերը | Murphy’s Romance | Էմմա Մորիարտի |
1987 | Հանձնվեք | Surrender | Դեյզի Մորգան |
1988 | Հրապույր | Punchline | Լայլա Կրիցիկ |
1989 | Պողպատե մագնոլիաներ | Steel Magnolias | Մեյլին Իտանտեն |
1991 | Առանց իմ աղջկա ոչ մի տեղ | Not Without My Daughter | Բեթթի Մահմուդի |
Մեծ փրփուր | Soapdish | Սելեստա Թալբերգ / Մեգգի | |
1993 | Միսսիս Դաութֆայթեր | Mrs. Doubtfire | Միրանդա Հիլարդ |
1994 | Ֆորեսթ Գամփ | Forrest Gump | միսսիս Գամփ |
1996 | Ակն ընդ ական | Eye for an Eye | Կարեն Մակկեն |
2001 | Ասա, որ դա այդպես չէ | Say It Isn’t So | Վալդիմ Ունիգֆիլդ |
2003 | Օրենքով շիկահեր 2 | Legally Blonde 2: Red, White and Blonde | Վիկտորիա Ռուդդ |
2006 | Երկու շաբաթ | Two Weeks | Անիտա Բերգման |
2012 | Նոր Սարդ-մարդը | The Amazing Spider-Man | Մեյ |
Լինքոլն | Lincoln | Մերի Թոդ Լինքոլն |
Նկարներ
խմբագրել-
Թելլի Սավալասի հետ, 1971 թ.
-
Ջոն Դևիդսոնի հետ, 1973 թ.
-
Օսկարի 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ, 2006 թ. լուսանկար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1980
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1985
- ↑ Melissa Errico to Colleen Fitzpatrick. «Sally Field Biography (1946-)». Film Reference. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Yahoo!. «Sally Field biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին. «Sally Field Biography»
- ↑ 9,0 9,1 Internet Movie Database. «Biography for Sally Field». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 10,0 10,1 A&E Television Network. «Sally Field biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Sally Field in Jet Accident». Ասսոշիեյթեդ պրեսս. 1988 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին. «Sally Field, the actress, and her family were soaked with jet fuel but escaped unhurt when their private plane smashed into two parked aircraft after it lost power on takeoff.»
- ↑ Gregory Cerio (1996 թ․ հունվարի 29). «Serenely Single». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին. «After Years of Anxiety, Sally Field Knows What She Really, Really Likes: the Satisfaction of Being Alone»
Արտաքին հղումներ
խմբագրել- Internet Movie Database կայքում
- kinopoisk կայքում
- Internet Broadway Database կայքում
- Yahoo! Movies կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալլի Ֆիլդ» հոդվածին։ |