Ֆլորիանի սաղմոսարան

Սուրբ Ֆլորիանի վանքում հայտնաբերված ձեռագիր սաղմոսարան, որը թվագրվում է 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին

Ֆլորիանի սաղմոսարան (լատին․՝ Psalterium florianense or Psalterium trilingue, գերմ.՝ Florianer Psalter or Florianspsalter, լեհ.՝ Psałterz floriański or Psałterz św. Jadwigi), վառ մանրանկարված ձեռագիր սաղմոսարան, որը թվագրվում է 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին[1]։ Երբեմն այն նաև կոչվում է Յադվիգի սաղմոսարան: Հիմնական հայտնի անունը գալիս է Վերին Ավստրիայի Սուրբ Ֆլորիանի վանքից, որտեղ այն հայտնաբերվել է։ Ներկայումս գտնվում է Վարշավայում, Ազգային գրադարանում[2]։

Ֆլորիանի սաղմոսարան
Ֆլորիանի սաղմոսարանի Սաղմոս 1-ի սկզբնագիր «B»-ի վրա պատկերված է Դավիթ թագավորը
Անվանվել էSt. Florian's Priory?
Տեսակձեռագիր և սաղմոսարան
Բնօրինակ լեզուլեհերեն և լատիներեն
Երկիր Լեհաստան
Թվային տարբերակpolona.pl/item/285246/6/
 Florian Psalter Վիքիպահեստում

Ֆլորիանի սաղմոսարանի հեղինակն անհայտ է։ Գիրքը եռալեզու է` լատիներեն, լեհերեն և գերմաներեն։ Լեհերեն տեքստը Սաղմոսների գրքի ամենահին թարգմանությունն է այդ լեզվով և 14-րդ դարի լեհերենի երկու ձեռագիր հուշարձաններից մեկն է (մյուսը Սվիետոկրժիսկի քարոզներն են)[3]։

Հուշարձանի պատմություն

խմբագրել

Ֆլորիանի սաղմոսարանը եռալեզու ( լատիներեն, լեհերեն, գերմաներեն ) աշխատություն է՝ գրված 296 մագաղաթի թերթիկների վրա։ Յուրաքանչյուր լատիներեն տեքստից հետո տեղադրված են նրա լեհական և գերմանական օրինակները։ Լեհերեն տեքստը կրում է փոքր լեհերեն բարբառի առանձնահատկությունները, գերմաներենը կրում է գերմանական ծագում ունեցող Կրակովի բուրգերների բարբառի առանձնահատկությունները[4]։ Հուշարձանը հայնաբերվել է 1827 թվականին, սակայն Լեհաստան է եկել միայն 1931 թվականին (այն գնվել է Լեհաստանի կառավարության կողմից)[5]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն տարհանվել է Ռումինիա, իսկ ավելի ուշ՝ Ֆրանսիա և Կանադա, իսկ 1959 թվականին վերադարձվել է Լեհաստան[1]։

Առաջին հրատարակությունը տպագրվել է 1834 թվականին Վիեննայում լեհ հրատարակիչ Ստանիսլավ Յան Բորկովսկու ( լեհ.՝ Stanisław Jan Borkowski ) ջանքերով։ Ամբողջական տեքստը լեհերեն լույս է տեսել 1939 թվականին, Լվովում[1]։

Այս հուշարձանի ծագման հետ կապված բազմաթիվ առեղծվածներ կան։ Բազմաթիվ մանրանկարներ և սկզբնագրեր հուշում են, որ այն նախատեսված է եղել թագավորական ընտանիքից որևէ մեկի համար, ամենայն հավանականությամբ Անժուիների ընտանիքից մի կնոջ՝ Մարգարետի, Մերիի կամ Յադվիգայի համար։ Ենթադրվում է, որ սաղմոսը գրվել է լեհաստանի թագուհի Յադվիգայի համար։

2009 թվականի մայիսի 18-ին Վատիկան կատարած այցի ժամանակ Լեխ Կաչինսկին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI- ին նվիրել է Ֆլորիան սաղմոսարանի ֆաքսիմիլեն[6]։

Կառուցվածք

խմբագրել
 
53-րդ էջի ներքևի մասում կան հրեշտակների պատկերներ, որոնցից մեկը բռնել է «m» տառի նման հանգույցային հյուսքով պատկեր, մյուսը` Կապետինգների Անժուիների հունգարական ճյուղի զինանշանը, երկուսն էլ խորհրդանիշներ են՝ կապված Լեհաստանի Յադվիգիա թագուհու հետ: Էջի վրա այլ ծաղկումներից են սիրամարգի, չղջիկի և վայվերնի պատկերները:

Ձեռագիրը պարունակում է Սաղմոսների եռալեզու թարգմանությունը լատիներեն, լեհերեն և գերմաներեն, ինչպես նաև Լյուդոլֆ Սաքսոնացու երկու նախաբաններ, Աթանեսյան դավանանքը և մի քանի երգերի երաժշտական պարտիտուր։ Այն առատորեն մանրանկար նկարազարդված է աստղագիտական և քրիստոնեական սիմվոլիկաներով։ Տեքստը բաղկացած է երեք մասից[1][7]։

  • առաջինը՝ Սաղմոս 1-101 (ենթադրաբար 13-րդ դարի ձեռագրի պատճեն)[8]
  • երկրորդ՝ Սաղմոս 102-106
  • երրորդ՝ Սաղմոս 107–150

Առաջին մասը գրվել է 14-րդ դարի վերջին, իսկ մյուս երկուսը 15-րդ դարում[1]։ Սաղմոսարանը թվագրվում է 1398 թվականին[7], մյուսը՝ 1370-ական թվականներին[9]։ Այս հատվածներում տեսանելի են չեխերենի ազդեցությունները, քանի որ, հավանաբար, սաղմոսը նախշավորվել է չեխական նմանատիպ հրատարակությունից[1]։

Գիրքն ունի 34,5 × 24,5 սմ ձևաչափ և մոտ 4 կիլոգրամ քաշ[1]։ Գրվել է մագաղաթի վրա[9]։

Լեզվական առանձնահատկություն

խմբագրել

Ֆլորիանի սաղմոսարանի գրաֆը բարդ է (իրական լեհական հնչյունները նշելու համար օգտագործվում են դիգրաֆներ), իսկ բաղաձայնները փափկացնելու նրբերանգներ` դիակրիտիկ նշանները դեռ չեն օգտագործվում։

Հրատարակություններ

խմբագրել

Մարգարետ թագուհու սաղմոսարան. Չեխիայի թագավորի և կայսր Չարլզ IV-ի դուստրը, Լեհաստանի և Հունգարիայի թագավոր Լյուդովիկոս I-ի առաջին կնոջ սաղմոսարանն է։ Մինչ այժմ լեհական գրչության ամենահին հուշարձանը։ Հրատարակվել է կոմս Ստանիսլավի ջանքերով 1834 թվականին Վիեննայում։

Վլադիսլաուս Նեհրինգը քննադատաբար վերահրատարակել է Ֆլորիանի սաղմոսի լեհական հատվածը (1883, Պոզնան

Ֆլորիանի սաղմոսարան, լատիներեն-լեհերեն-գերմաներեն։ Վարշավայի Ազգային գրադարանի ձեռագիր, որը հրատարակվել է Լյուդվիկ Բեռնացկու ջանքերի շնորհիվ (1939, Լվով) և վերատպվել է փոփոխված ներածությամբ (2000, Լոձ

Նշանակություն

խմբագրել

Ֆլորիանի սաղմոսարանը Սաղմոսների գրքերի ամենահին թարգմանությունն է լեհերեն։ Լատիներենից լեհերեն թարգմանությունը, սակայն, համարվում է շատ աղքատիկ[1]։ Սաղմոսարանը նաև լեհերեն լեզվով մշակութային ամենահին արտեֆակտն է (zabytek), որը պահպանվել է մինչև մեր օրերը անձեռնմխելի տեսքով։

Պատկերասրահ

խմբագրել
Ֆլորիանի սաղմոսարանի էջեր
(Լեհաստանի ազգային գրադարան)
 
 
 
 
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Media, Instytut Gość (2005 թ․ օգոստոսի 27). «Przekłady polskie: Psałterz floriański». Instytut Gość Media. Վերցված է 2024 թ․ մայիսի 3-ին.
  2. Tchórzewska-Kabata, Halina, ed. (2003). Nad złoto droższe: Skarby Biblioteki Narodowej [Ոսկուց ավելի թանկ. Ազգային գրադարանի գանձերը] (PDF) (Polish). Warszawa: Biblioteka Narodowa. ISBN 83-7009-433-3. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Halina Tchórzewska-Kabata (2010)Tajemnice Kazań świętokrzyskich էջ 26–29
  4. Długosz-Kurczabowa K., Dubisz S. {{{заглавие}}}. — Wydawnictwo Uniwersytetu Warszawskiego. — Warszawa, 2006. — С. 62.
  5. Лер-Сплавинский Т. {{{заглавие}}}. — Издательство иностранной литературы. — М., 1954. — С. 96.
  6. "http://wyborcza.pl/1,91446,6622114,Benedykt_XVI_przyjal_prezydenta_Lecha_Kaczynskiego.html»
  7. 7,0 7,1 «PSAŁTERZ FLORIAŃSKI - Psalm 1». staropolska.pl. Վերցված է 2024 թ․ մայիսի 3-ին.
  8. Ананьева Н.Е. {{{заглавие}}}. — УРСС. — М., 2004. — С. 39.
  9. 9,0 9,1 "Reading Europe – The St. Florian Psalter". Theeuropeanlibrary.org. Retrieved 2014-07-07.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիանի սաղմոսարան» հոդվածին։