Լեխ Կաչինսկի (լեհերեն՝ Lech Aleksander Kaczyński, հունիսի 18, 1949(1949-06-18)[3][4][5][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[6] - ապրիլի 10, 2010(2010-04-10)[3][4][5][…], Սմոլենսկ, Ռուսաստան), լեհ քաղաքական գործիչ, Լեհաստանի նախագահը 2005 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2010 թվականի ապրիլի 10-ը։

Լեխ Կաչինսկի
 
Կուսակցություն՝ Օրենք և արդարություն, Centre Agreement? և Citizens Parliamentary Party?
Կրթություն՝ Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ (1971), XXXIX LO im. Lotnictwa Polskiego in Warsaw? (1967) և XLI Liceum Ogólnokształcące im. Joachima Lelewela w Warszawie?
Գիտական աստիճան՝ հաբիլիտացիա[1] (հունվարի 1, 1990)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, փաստաբան, արհմիութենական գործիչ, կինոդերասան, իրավաբան, դասախոս, իրավագետ և այլախոհ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] և կաթոլիկություն[2]
Ծննդյան օր հունիսի 18, 1949(1949-06-18)[3][4][5][…]
Ծննդավայր Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[6]
Վախճանի օր ապրիլի 10, 2010(2010-04-10)[3][4][5][…] (60 տարեկան)
Վախճանի վայր Սմոլենսկ, Ռուսաստան
Թաղված Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ
Դինաստիա House of Kaczyński?
Քաղաքացիություն  Լեհաստան
Հայր Ռայմունդ Կաչինսկի
Մայր Յադվիգա Կաչինսկա
Ամուսին Մարիա Կաչինսկայա[7]
Զավակներ Marta Kaczyńska?
 
Կայք՝ president.pl/en/
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Լեխ Կաչինսկին և 95 այլ մարդ զոհվեցին 2010 թվականի ապրիլի 10-ին Կատինի դեպքերի 70-րդ տարելիցին նվիրված արարողություններին մասնակցելու համար Վարշավայից Սմոլենսկ մեկնած Տու-154 օդանավի վայրէջքի ժամանակ տեղի ունեցած վթարի պատճառով[11]։

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Լեհ Կաչինսկին ծնվել է Վարշավայում 1949 թվականի հունիսի 18-ին ինժեներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և բանակի վետերան Ռայմունդ Կաչինսկու (1922-2005) և բանասեր Յադվիգի Կաչինսկայայի (1926-2013) ընտանիքում, նախկինում 1944 թվականի Վարշավայի ապստամբության ակտիվ մասնակիցների ընտանիքում։ 1962 թվականին, տասներեքամյա Լեխը երկվորյակ եղբոր՝ Յարոսլավլի հետ գլխավոր դերեր են խաղացել Լեհաստանում հայտնի մանկական «Լուսինը գողացողների մասին» (լեհ.՝ O dwóch takich, co ukradli księżyc) հեքիաթ-ֆիլմում։ Լեխ Կաչինսկին սովորել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որտեղ 1972 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ 1979 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Գդանի համալսարանում, 1990 թվականից եղել է այդ համալսարանի պրոֆեսոր։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Քաղաքական կարիերան սկսել է 1977 թվականին աշխատողների պաշտպանության կոմիտեում (լեհ.՝ Biuro Interwencji Komitetu Obrony Robotników), ինչը գնահատվել է որպես հակամոմունիստական ընդդիմության ընդհատակյա գործունեություն։

 
Լեխ Կաչինսկին և Բենեդիկտոս XVI

1980 թվականին նշանակվել է Գդանսկի գործադուլային կոմիտեի իրավաբանական խորհրդական։ Երկրում արտակարգ դրություն սահմանելուց հետո 11 ամսով բանտարկվել է։ Ազատ արձակվելուց հետո ղեկավարել է «Համերաշխություն» արհմիության հանձնաժողովներից մեկը։ Հետագայում եղել է Սեյմի և Սենատի անդամ։

Նա ղեկավարել է Լեհաստանի նախագահի գրասենյակի Ազգային անվտանգության բյուրոն, ապա՝ Գերագույն Վերահսկիչ պալատը (լեհ.՝ Najwyższa Izba Kontroli, NIK): Եղել է արդարադատության նախարար։

Եղբոր՝ Յարոսլավլի հետ միասին 2001 թվականին ստեղծել է «Իրավունք և արդարություն» քաղաքական կուսակցությունը։ Մեկ տարի անց հաղթել է Վարշավայի քաղաքապետի ընտրություններում։ Որպես Վարշավայի քաղաքապետ Լեխ Կաչինսկին երկու անգամ արգելել է գեյ-շքերթների անցկացումը։ Կաչինսկու ղեկավարությամբ քաղաքային վարչակազմի որոշումների թվում էր Վարշավյան հրապարակներից մեկը Ջոհար Դուդաևի հրապարակ վերանվանելը:

 
Նախագահություն

2005 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններում ընտրվել է Լեհաստանի նախագահ[12]։

2010 թվականի ապրիլի 10-ի առավոտյան Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին տիկնոջ՝ Մարիայի հետ Վարշավայից Սմոլենսկ էին մեկնել Լեհական կառավարական Տու-154Մ ինքնաթիռով[13]։ Նախագահի հետ միասին մեկնել է օդանավում եղել են նաև Լեհաստանի քաղաքական, ռազմական, հասարակական և կրոնական գործիչներ։ Ինքնաթիռում եղել է 89 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Այցի նպատակը Կատինյան գնդակահարության 70-ամյակի առթիվ, զոհվածների հուշահամալիր այցելելն էր։

«Սմոլենսկ-Հյուսիսային» օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը թռիչքուղուց 1,5 կմ հեռավորության վրա գլիսադայից ներքև է ընկել։ Կորցնելով կառավարումը ինքնաթիռը բախվել է ծառերին և բաժանվել մասերի։

Ընտանիք

խմբագրել

Եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին, 2006-2007 թվականներին եղել է Լեհաստանի վարչապետը։

  • Կինը, տնտեսագետ՝ Մարիա Կաչինսկայան (1942-2010), մահացել է ամուսնու հետ ավիավթարում։
    • Դուստրը՝ Մարտա Դուբենեցկայա (ծնված 1980 թվականին)
      • թոռնուհի՝ Եվա
      • թոռնուհի՝ Մարտինա

Պարգևներ

խմբագրել
 
Լեխ Կաչինսկին կնոջ հետ
 
Լեխ Կաչինսկին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, 2008 թվական

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Polish Science
  2. 2,0 2,1 https://www.prezydent.pl/kancelaria/archiwum/archiwum-lecha-kaczynskiego/tym-ktorzy-odeszli/katastrofa-samolotu-kronika-wydarzen/uroczystosci-pogrzebowe-w-krakowie,24841
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #103565515 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. https://www.fakt.pl/wydarzenia/polityka/lech-i-maria-kaczynscy-wzieli-dwa-sluby/jkfbng4
  8. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  9. https://archiv.prezident.sk/gasparovic/index2bee.html?rad-bieleho-dvojkriza-i-trieda (словацк.)
  10. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 499. — ISBN 978-951-37-7005-1
  11. «Ինքնաթիռի վթար Ռուսաստանում. 96 զոհերի թվում են Լեհաստանի նախագահն ու նրա կինը». 2010 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 10-ին.
  12. «Польша повернула вправо» // russianla.com, 24 октября 2005
  13. ИТАР-ТАСС: «Ту-154 с президентом Польши на борту разбился под Смоленском», 10.04.2010, 13.49
  14. «Михаил Саакашвили вручил Леху Качиньскому орден Святого Георгия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
  15. Narodne novine: Odluka o odlikovanju Njegove Ekscelencije Lecha Kaczynskog, predsjednika Republike Poljske, Veleredom kralja Tomislava s lentom i Velikom Danicom (խորվ.)
  16. Указ о награждении(պորտ.)
  17. «Президент Польши награждён орденом «Гейдар Алиев»». Информационное Агентство "The First News". 03 июля 2009.
  18. «Президент Польши награждён орденом «Гейдар Алиев»». Caspian Energy. 2009 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 2-ին.
  19. The Spokesperson for the President of Georgia Manana Manjgaladze made a statement on the death of Lech Kaczynski Արխիվացված 2007-10-22 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեխ Կաչինսկի» հոդվածին։