Ֆիլիպպոպոլիս (նաև՝ Ֆիլիպուպոլիս, հին հունարեն՝ Φιλιππούπολις, Φιλιππόπολις, կամ Φιλιπούπολις, այլ անվանումներից են՝ լատին․՝ Thracian Eumolpia/Pulpudeva, լատին․՝ Roman Trimontium), թրակիական հնագույն քաղաք, որը ներկայումս գտնվում է Բուլղարիայի Պլովդիվի մարզի վարչական կենտրոն Պլովդիվ քաղաքում։ Հետագա ժամանակներում քաղաքը դառնում է տարածաշրջանի ամենամեծ և կարևոր քաղաքներից մեկը ու Լուկիանոսի կողմից կոչվում է «բոլոր քաղաքներից ամենամեծն ու ամենագեղեցիկը»։ Իր արձանագրված պատմության մեծ մասի ընթացքում քաղաքը հայտնի է եղել Ֆիլիպպոպոլիս անվանումով (հին հունարեն՝ Φιλιππούπολις, թարգմանաբար՝ Philippoúpolis, բառացի՝ «Փիլիպոսի քաղաք»)՝ Փիլիպոս II Մակեդոնացու անունով։ Հետագայում Ֆիլիպպոպոլիսը դառնում է Հռոմեական կայսրության մի մասը և Հռոմեական Թրակիա պրովինցիայի մայրաքաղաքը։ Ամիանոս Մարկելլինոսի վկայությամբ՝ հռոմեական ժամանակաշրջանում Ֆիլիպպոպոլիսն ուներ 100,000 բնակչություն[1]։

Ֆիլիպպոպոլիս
Բնօրինակ անվանում հին հունարեն՝ Φιλιππούπολις
Ֆիլիպպոպոլիսի քաղաքաշինական հատակագիծը (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 6-րդ դար)՝ հիմնված կամարի եռաչափ մոդելի վրա։
ԴիրքՊլովդիվ, Պլովդիվի մարզ, Բուլղարիա Բուլղարիա
Մոտակա քաղաքՊլովդիվ
ՏարածքԹրակիա
Հիմնադրվել էմ.թ.ա. 4-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Ֆիլիպպոպոլիսը գտնվում էր Մարիցա գետի (հնում՝ Հեբրուս) ափին գտնվող բարեբեր վայրում։ Քաղաքը պատմականորեն զարգացել է յոթ սիենիտային բլուրների վրա, որոնցից մի քանիսը ունեն 250 մետր բարձրություն, ինչի պատճառով Պլովդիվը Բուլղարիայում հաճախ անվանում են «Յոթ բլուրների քաղաք»։

Պատմություն

խմբագրել

Նախահռոմեական պատմություն

խմբագրել
 
Հելլենիստական շրջանի երեք բլուրների ամրացման համակարգի հատակագիծը։

Ֆիլիպպոպոլիսի տարածքում բնակության ամենավաղ նշանները թվագրվում են մ.թ.ա. 6-րդ հազարամյակով, երբ ստեղծվեցին առաջին բնակավայրերը[2][3][4][5][6][7]։ Հնագետները Նեբեթ Թեփեում հայտնաբերել են նուրբ խեցեղեն[8] և առօրյա կյանքի առարկաներ դեռևս պղնձեդարյան դարաշրջանից, ինչը ցույց է տալիս, որ մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջում այնտեղ արդեն հաստատված բնակավայր է եղել[9][10][11]։ Հայտնաբերվել են մ.թ.ա 2-3-րդ հազարամյակներով թվագրվող թրակիական նեկրոպոլիսներ, մինչդեռ Թրակիայի Էումոլպիաս քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 2-րդ և 1-ին հազարամյակների միջև[12]։

Պարսպապատված քաղաքը կառուցվել է թրակիական բեսսի ցեղի կողմից[13]։ Մ․թ.ա. 516 թվականին Դարեհ Մեծի տիրապետության ժամանակ Թրակիան ներառվել է Պարսկական կայսրության մեջ[14]։ Մ․թ.ա. 492 թվականին պարսիկ զորավար Մարդոնիոսը կրկին ենթարկեցնում է Թրակիան, և այն անվանականորեն դառնում է Պարսկաստանի վասալը մինչև Քսերքսես I-ի գահակալության վաղ շրջանը[15]։ Մ․թ.ա. 479 թվականից քաղաքն ընդգրկվել է Օդրիսյան թագավորության կազմում՝ մտնելով Թրակիական ցեղային միության մեջ։

Մ․թ․ա․ 342 թվականին քաղաքը գրավվում է Մակեդոնիայի արքա Փիլիպոս II Մակեդոնացու կողմից[16] (իր անունը տալով նոր քաղաքին), իսկ օդրիսյան թագավորը գահընկեց է արվում[17]։ Սա նշանավորեց քաղաքի ընդլայնումը` կազմակերպված հունական փողոցների հատակագծով։ Մակեդոնիայի ներխուժումից տասը տարի անց Օդրիսյան Սևթիս Գ թագավորն ապստամբեց Ալեքսանդր Մակեդոնացու իշխանության դեմ, ինչը չհանգեցրեց ոչ հաղթանակի և ոչ էլ պարտության, այլ տարավ դեպի փակուղի։ Մակեդոնիայի գերիշխանության ներքո Թրակիայի թագավորները վերականգնեցին իրենց թագավորությունը և նորից սկսեցին ազդեցություն ունենալ[18]։

Քաղաքն ավերվում է կելտերի կողմից՝ Բալկանյան թերակղզի ներխուժելու ընթացքում, ամենայն հավանականությամբ մ.թ.ա. 270-ական թվականներին[19]։

Մ.թ.ա. 183 թվականին Փիլիպոս V Մակեդոնացին գրավում է քաղաքը, բայց կարճ ժամանակ անց թրակիացիները նորից ետ են գրավում այն։

Հռոմեական պատմություն

խմբագրել
 
Հռոմեական մարզադաշտի հյուսիսային վերջավորությունը։

Մ․թ.ա. 72 թվականին քաղաքը գրավում է հռոմեացի զորավար Մարկուս Լուկուլլոսը Միհրդատյան երրորդ պատերազմի ժամանակ[20], բայց շուտով այն վերադարձվում է թրակիական վերահսկողությանը։ Մ․թ․ 46 թվականին քաղաքը վերջնականապես ներառվեց Հռոմեական կայսրության կազմում՝ Կլավդիոս կայսեր կողմից[21]։ Քաղաքի կարգավիճակ (municipium) ստացել է 1-ին դարի վերջին[22]։ Որպես Տրիմոնտիում (լատին․՝ Trimontium) այն Հռոմեական կայսրության համար կարևոր խաչմերուկ էր և Լուկիանոսի կողմից կոչվել է «բոլոր քաղաքներից ամենամեծն ու ամենագեղեցիկը»։ Թեև այս ժամանակաշրջանում այն Թրակիա պրովինցիայի մայրաքաղաքը չէր (որը Պերինթուսն էր), քաղաքը պրովինցիայի ամենամեծ և կարևոր կենտրոնն էր[23]։ Այն թրակիացիների միության նստավայրն էր[24] և քաղաքով անցնում էր Բալկանների կարևորագույն ռազմական ճանապարհը՝ Via Militaris-ը (կամ Via Diagonalis)[25][26]։ Հռոմեական ժամանակները եղել են աճի և մշակութային գերազանցության ժամանակաշրջան[27], և հնագույն ավերակները պատմում են աշխույժ, աճող քաղաքի մասին՝ բազմաթիվ հասարակական շենքերով, սրբավայրերով, բաղնիքներով, թատրոններով և մարզադաշտով։ Փլավիոսների հարստության ժամանակ (մ.թ. 69-96) հասարակական շինարարության մեծ մասշտաբը հանգեցրեց նրան, որ քաղաքը կոչվեց Փլավիա Ֆիլիպպոպոլիս։

Հադրիանոսն (117-138) այցելել է քաղաք՝ կայսրությունում իր շրջագայության շրջանակներում, և նրա պատվին արևելյան դարպասից դուրս կանգնեցվել է հաղթական կամար։

172 թվականին կառուցվում է երկրորդ պարիսպը, որպեսզի ընդգրկվի քաղաքի այն մասը, որն արդեն տարածվում էր Երեք բլուրներից այն կողմ՝ դեպի հովիտ, բայց մնացած մասերը դրսից թողնվել էր անպաշտպան։

3-րդ դարի սկզբին այն դարձել է Թրակիայի նահանգային մայրաքաղաքը։

Մոտավորապես 250 թվականին տեղի ունեցած Ֆիլիպպոպոլիսի ճակատամարտը ներառում էր երկար պաշարում գոթերի կողմից՝ նրանց տիրակալ Կնիվայի գլխավորությամբ։ Ըստ Ամիանոս Մարկելլինոսի, դժգոհ քաղաքացու դավաճանությունից հետո, ով ցույց էր տվել նրանց, թե որտեղով պետք է բարձրանալ պատերը[28], քաղաքը այրվեց[29], և նրա 100,000 բնակիչները սպանվեցին կամ գերի ընկան[1]։

Քաղաքը՝ մինչև 4-րդ դարի կեսերը իր չափերով կրճատվել էր, բայց հետո բարգավաճեց ավելի ուշ՝ 4-րդ դարում, ինչպես տարածաշրջանի շատ քաղաքներ, և նորից սկսեց տարածվել հարթավայրում։ Ֆիլիպպոպոլիսը վերականգնեց 3-րդ դարի իր չափերը՝ իր մեծագույն բարգավաճմամբ։ Այս ընդլայնումն են վկայում ակրոպոլիսի (Trimontium) և նաև հարթավայրի վրա գտնվող նոր մեծ շինությունները, ինչպիսիք են արևելյան բաղնիքները[30] և մեծ բազիլիկան։

Այնուամենայնիվ, այն կրկին ավերվում է Աթթիլայի հոների կողմից 441-442 թվականներին և Թեոդորիկ Ստրաբոնի գոթերի կողմից 471 թվականին[31]։

Միջնադար

խմբագրել

Ֆիլիպպոպոլիսն ընկնում է Բուլղարական առաջին կայսրության բուլղարների ձեռքը 863 թվականին՝ Բորիս Ա-ի օրոք (852–889), որը կարճ ժամանակով լքվել էր քրիստոնյա բնակիչների կողմից 813 թվականին՝ բուլղարական խան Կրումի հետ վեճի ժամանակ (մոտ 803-814)[17]։ Դրանից հետո բնակավայրը փոքրանում է, թեև այն մնաց խոշոր քաղաք՝ վերակառուցված քաղաքի պարիսպներով և 4-րդ դարում կառուցված նոր քրիստոնեական բազիլիկներով և հռոմեական բաղնիքներով[32][33]։ Բյուզանդա-բուլղարական պատերազմների ժամանակ Բարսեղ Բ Բուլղարասպան (960–1025) կայսրը Ֆիլիպպոպոլիսը օգտագործում էր որպես հիմնական ռազմավարական ամրություն, որը ղեկավարվում էր Նիկեփորոս Քսիփիաս պրոտոսպաթարիոսի կողմից[32]։

11-րդ դարի կեսերին քաղաքը ենթարկվեց հարձակման պեչենեգների կողմից, որոնք կարճ ժամանակով գրավել են այն մոտ 1090 թվականին։ Քաղաքը շարունակել է ծաղկել, պարիսպները վերակառուցվել են 12-րդ դարում, երբ նրա կառավարիչն էր պատմաբան և քաղաքական գործիչ Նիկիտա Խոնիատեսը, իսկ մետրոպոլիտ-եպիսկոպոսը՝ բժիշկ Միքայել Իտալիկոսը։ Խաչակրաց չորրորդ արշավանքի լատին պատմաբան Ժոֆֆրուա դե Վիլլեհարդուենի խոսքերով, Ֆիլիպոպոլիսը Բյուզանդական կայսրության երրորդ խոշոր քաղաքն էր Կոստանդնուպոլսից և Թեսաղոնիկեից հետո[32]։

Այն տուժել է խաչակրաց արշավանքների ժամանակ քաղաքով անցած բանակներից, ինչպես նաև արևելյան ուղղափառների և հայ առաքելական ու պավլիկյան դավանանքների միջև տեղի ունեցած միջդավանական բռնություններից[32]։ Խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ Ֆրիդրիխ I Շիկամորուսը 1189 թվականի օգոստոսի 26-ից մինչև նոյեմբերի 5-ը բանակել էր Ֆիլիպոպոլիսում[34]։

Քաղաքը ավերվել է Բուլղարիայի ցար Կալոյանի կողմից (1196–1207) 1206 թվականին և հետագայում վերակառուցվել։ 1219 թվականին քաղաքը դարձավ Լատինական կայսրության մաս կազմող խաչակիրների Ֆիլիպպոպոլիսի դքսության մայրաքաղաքը։ Բուլղարական երկրորդ թագավորությունը վերադարձրեց քաղաքը 1263 թվականին, բայց կորցրեց այն բյուզանդական վերահսկողության տակ, նախքան այն նորից գրավելը 1323 թվականին[32]։ Օսմանյան կայսրությունը գրավել է Ֆիլիպոպոլիսը (թուրքերեն՝ Filibe) 1363 կամ 1364 թվականներին[32]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Елена Кесякова; Александър Пижев; Стефан Шивачев; Недялка Петрова (1999). Книга за Пловдив (բուլղարերեն). Пловдив: Издателство "Полиграф". էջեր 47–48. ISBN 954-9529-27-4.
  2. "Philippopolis Album", Kesyakova Elena, Raytchev Dimitar, Hermes, Sofia, 2012, 978-954-26-1117-2
  3. History (Plovdiv) Official website in English
  4. Райчевски, Георги (2002). Пловдивска енциклопедия. Пловдив: Издателство ИМН. էջ 341. ISBN 978-954-491-553-7.
  5. Кесякова, Елена; Александър Пижев; Стефан Шивачев; Недялка Петрова (1999). Книга за Пловдив. Пловдив: Издателство "Полиграф". էջեր 17–19. ISBN 954-9529-27-4.
  6. Darik
  7. "Plovdiv: New ventures for Europe's oldest inhabited city" Արխիվացված 2011-05-11 Wayback Machine. The Courier. January–February 2010.
  8. Детев П., Известия на музейте в Южна България т. 1 Արխիվացված 2016-09-23 Wayback Machine (Bulletin des musees de la Bulgarie du sud), 1975г., с.27, ISSN 0204-4072
  9. Детев, П. Разкопки на Небет тепе в Пловдив, ГПАМ, 5, 1963, pp. 27–30.
  10. Ботушарова, Л. Стратиграфски проучвания на Небет тепе, ГПАМ, 5, 1963, pp. 66–70.
  11. Archeological investigation of Plovdiv European Capital of Culture for 2019 (in Bulgarian)
  12. Елена Кесякова; Александър Пижев; Стефан Шивачев; Недялка Петрова (1999). Книга за Пловдив (բուլղարերեն). Пловдив: Издателство "Полиграф". էջեր 20–21. ISBN 954-9529-27-4.
  13. The Oxford Classical Dictionary by Simon Hornblower and Antony Spawforth,0-19-860641-9," page 1515, "The Thracians were subdued by the Persians by 516"
  14. The orders, medals, and history of the Kingdom of Bulgaria by Dimitri Romanoff, p. 9
  15. История на България, Том 1, Издателство на БАН, София, 1979, p. 206.
  16. 17,0 17,1 Hammond, Nicholas Geoffrey Lemprière (2012), Hornblower, Simon; Spawforth, Antony; Eidinow, Esther (eds.), «Philippopolis», The Oxford Classical Dictionary (անգլերեն) (4th ed.), Oxford University Press, doi:10.1093/acref/9780199545568.001.0001, ISBN 978-0-19-954556-8, Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին {{citation}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  17. Conquest and Empire: The Reign of Alexander the Great by A. B. Bosworth s,"page 12,"Cambridge University Press"
  18. Bulgaria. University of Indiana. 1979. էջ 4.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  19. Sallust, Histories 4.18 M.
  20. Dimitrov, B. (2002). The Bulgarians – the first Europeans (Bulgarian). Sofia: University press "St Climent of Ohrid". էջ 17. ISBN 954-07-1757-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. История на България, Том 1, Издателство на БАН, София, 1979, p. 307.
  22. Lenk, B. – RE, 6 A, 1936 col. 454 sq.
  23. Римски и ранновизантийски градове в България, p. 183
  24. «Cultural Corridors of South East Europe/Diagonal Road». Association for Cultural Tourism.
  25. Николов, Д. Нови данни за пътя Филипопол-Ескус, София, 1958, p. 285
  26. Dimitrov, B. (2002). The Bulgarians – the first Europeans (Bulgarian). Sofia: University press "St Climent of Ohrid". էջեր 18–19. ISBN 954-07-1757-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. Further Dexippus (2) By Christopher P Jones, https://www.academia.edu/11913736/Further_Dexippus_online_
  28. «Archaeologists Find Traces of 251 AD Invasion of Roman Empire by Goths during Digs at Antiquity Odeon in Bulgaria's Plovdiv». 2018 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  29. «The Ancient Stadium of Philippopolis - East Thermae».
  30. «Roman Plovdiv: History». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  31. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 Kazhdan, Alexander P. (2005) [1991], Kazhdan, Alexander P. (ed.), «Philippopolis», The Oxford Dictionary of Byzantium (անգլերեն) (online ed.), Oxford University Press, doi:10.1093/acref/9780195046526.001.0001, ISBN 978-0-19-504652-6, Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին {{citation}}: Text "Alexander Kazhdan" ignored (օգնություն)
  32. Rizos, Efthymios (2018), Nicholson, Nicholson (ed.), «Philippopolis», The Oxford Dictionary of Late Antiquity (անգլերեն) (online ed.), Oxford University Press, doi:10.1093/acref/9780198662778.001.0001, ISBN 978-0-19-866277-8, Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին
  33. Freed, 2016, էջեր 494–495

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպպոպոլիս» հոդվածին։