Մարիցա[1] (բուլղար․՝ Марица), Մերիչ[2] (թուրքերեն՝ Meriç), Էվրոս[3] (հուն․՝ Έβρος, լատին․՝ Hebrus), գետ Բալկանյան թերակղզում։ Հոսանքի մեծ մասը անցնում է Բուլղարիայով, ստորին հոսանքում սահմանային գետ է Հունաստանի և Թուրքիայի միջև։ Երկարությունը 525 կմ է, ավազանը՝ 53 846 կմ²[4]։ Սկիզբ է առնում Ռիլա լեռներից, հոսում Թրակիայի դաշտավայրով, թափվում Եգեյան ծով՝ գետաբերանի մոտ առաջացնելով ճահճապատ դելտա[4][5]։ Սնումը անձրևային է։ Ամռանը ծանծաղում է։ Օգտագործվում է ոռոգման համար։ Մարիցայի վրա կան ՀԷԿ-եր։ Նավարկելի է գետաբերանից մինչև Էդիրնե քաղաքը։ Մարիցայի ափերին են Պազարջիկ, Պլովդիվ, Դիմիտրովգրադ (Բուլղարիա), Էդիրնե (Թուրքիա) քաղաքները։

Մարիցա
Բնութագիր
Երկարություն490 կմ
Ավազանի մակերես53 846 կմ²
Ջրի ծախս200 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՌիլա
Գետաբերանի տեղակայումԹրակիական ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերTundzha?, Արդա, Ergene?, Chepinska river?, Erythropotamos?, Stryama?, Topolnitsa?, Chepelare River?, Vacha?, Sazliyka?, Yadenitsa? և Srebra (Silver) River?
Երկիր Բուլղարիա
ԵրկրամասAlexandroupoli Municipality?
ՋրահավաքMaritsa Basin?

Գետին բնորոշ են հեղեղումները, որոնք նշանակալի չափերի են հասել հատկապես 2007—2008 թվականներին[6]։ Նրա անվանումներից հնագույնը Էվրոսն է (εύρος — Ալկման, մեր թվականությունից առաջ 7-6-րդ դարեր)։ Հին հունարեն εύρύs-ը, ինչպես նաև հնդեվրոպական նախալեզվի *ewru-ն նշանակում են լայն[7]։

Գետի պատվին է Մարիցա կոչվել անտարկտիկական Հարավային Շետլանդական կղզեխմբի Լիվինգստոն կղզու լեռնագագաթներից մեկը[8]։

Ծնունդով Բուլղարիայից ֆրանսահայ երգչուհի Սիլվի Վարդանի ինքնակենսագրական La Maritza երգում գետը մանկության հուշերի խորհրդանիշ է[9]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 218b.
  2. Карта|K-35-101
  3. Карты государств|Греция|2001
  4. 4,0 4,1 Марица // Ломбард — Мезитол. — М. : Советская энциклопедия, 1974. — С. 374. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 15).
  5. ССГН|Марица
  6. «УПРАВЛЕНИЕ РИСКОМ ТРАНСГРАНИЧНЫХ ПАВОДКОВ: опыт региона ЕЭК ООН» (PDF). www.unece.org (ռուսերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  7. Georgiev V. I. Introduction to the History of the Indo-European Languages. — 1981. — С. 351).
  8. «SCAR Composite Gazetteer — Maritsa peak». data.aad.gov.au (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  9. «Песни Франции — Сильви Вартан, «Марица», 1968». www.france-chanson.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 322