Սինեիտ (Սիենիտ, հին եգիպտական Սուն, այժմ Ասուան քաղաքի հունարեն անվանումը), լրիվ բյուրեղային հրային ապար, բաղկացած հիմնականում կալիումային դաշտային սպաթից, պլագիոկլազներից, գունավոր միներալների (եղջերախուբ, բիոտիտ, պիրոքսեն, հազվադեպ օլիվին) խառնուրդից։ Երբեմն պարունակում է քվարց։ Սիլիկահողի պարունակությունը 55-65% է։ Ըստ ալկալիների պարունակության բաժանվում է նորմալ և ալկալային տարբերակների։ Ալկալիներով առանձնապես հարուստ սիենիտներում հանդիպում է նեֆելին (նեֆելինային սիենիտներ)։ Սիենիտը հեշտ ողորկվում է, գլխավորապես օգտագործվում է իբրև շինարարական և երեսպատման քար։ Սիենիտները տարածված են գրեթե ամենուր, նշանակալի պաշարներ կան Բրազիլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Եգիպտոսում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ռուսաստանի Դաշնությունում (Ուրալ)։ Հայաստանի Հանրապետությունում տարածված են Կոտայքի, Լոռվա, Արագածոտնի մարզերում (Փամբակի լեռնաշղթա), Սյունիքի մարզում (Բարգուշատի լեռնաշղթա)[1]։ Նեֆելինային սիենիտների որոշակի պաշարներ կան նաև Վայոց ձորի մարզում։

Սիենիտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրգեարյան, Հարությունյան Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան, 1982, էջ 312
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիենիտ» հոդվածին։