Բորիս Առաջին, հայտնի է նաև Բորիս-Միխայիլ (Միքայել) և Բոգորիս անուններով (բուլղար․՝ Борис I / Борис-Михаил[2], մոտ 828, Պլիսկա, Կասպիչան, Շումենի մարզ, Բուլղարիա - մայիսի 2, 907, Պրեսլավ, Շումենի մարզ, Բուլղարիա), բուլղարական Կրում Ահեղ խանի հետնորդներից[3]; , բուլղարական առաջին թագավորության իշխան 852-ից 889 թվականներն։ Մկրտվելիս ստացել է իր կնքահոր՝ բյուզանդական Միքայել Երրորդ կայսեր անունը։ Անվանի պատմաբան, բյուզանդագետ Սթիվեն Ռունսիմանը նրան դասում է պատմության մեծերի շարքը[4]։ Ուղղափառ քրիստոնեական եկեղեցին Բորիս Առաջինին դասել է իր սրբերի շարքը, հավասարեցրել առաքյալներին։ Նրա հիշատակի օրը մայիսի 2-ն է[5].:

Բորիս Առաջին
Ծնվել է՝մոտ 828
ԾննդավայրՊլիսկա, Կասպիչան, Շումենի մարզ, Բուլղարիա
Մահացել է՝մայիսի 2, 907
Վախճանի վայրՊրեսլավ, Շումենի մարզ, Բուլղարիա
Երկիր Բուլղարիա
միապետ և վանական
ՀայրPresian I of Bulgaria?[1]
ԵրեխաներAnna of Bulgaria?, Gabriel of Bulgaria?, Jacob of Bulgaria?, Eupraxia of Bulgaria?, Vladimir of Bulgaria?[1] և Սիմեոն Առաջին[1]
Հավատքքրիստոնեություն

Պատմություն խմբագրել

Չնայած մի շարք ճակատամարտերում անհաջողության մատնվելուն՝ Բորիս Առաջինի իշխանությունը նշանավորվել է այնպիսի նշանակալից իրադարձություններով, որոնք վճռական դեր են խաղացել ոչ միայն Բուլղարիայի, այլև ամբողջ Եվրոպայի պատմության մեջ։ Նա է իրականացրել Բուլղարիայի քրիստոնեացումը, որով վերջ է դրվել հեթանոսությանը։ Լինելով հմուտ դիվանագետ՝ Բորիս Առաջինը հաջողությամբ օգտագործել է Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարքության և պապականության միջև առաջ եկած հակասությունները, որպեսզի ապահովի բուլղարական եկեղեցու ինքնավարությունը՝ դրանով իսկ ցրելով բուլղար ազնվականության մտահոգությունները Բուլղարիայի ներքին գործերին Բյուզանդիայի խառնվելու առնչությամբ։

885 թվականին, երբ սուրբ Կյուրեղի ու Մեթոդիոսի (Կիրիլի ու Մեթոդիի) աշակերտները վտարվել են Մեծ Մորավիայից, Բորիս Առաջինը նրանց ապաստան է տվել իր մայրաքաղաքում, հնարավոր ամեն կերպ աջակցել, որ ստեղծեն բուլղարական գիրն ու գրականությունը։

889 թվականին Բորիս Առաջինը վանք է մտել՝ գահը հանձնելով ավագ որդուն՝ Վլադիմիր Ռասատեին, որը փորձել է վերականգնել հեթանոսությունը[6][7]։ Բորիսը լքել է վանքը, գահընկեց արել խռովարարների առաջնորդ դարձած ավագ որդուն, 893 թվականին կուրացրել նրան[8][9], այնուհետև հրավիրել է եկեղեցական-ժողովրդական ժողով, որն ընդունել է հետևյալ կարևոր որոշումները. պետության և եկեղեցու պաշտոնական լեզուն դարձնել բուլղարերենը՝ հունարենի փոխարեն, մայրաքաղաքը խռովարար Պլիսկայից տեղափոխել Պրեսլավ, գահ բարձրացնել Սիմեոն Առաջինին[2][10][11]։

Անունը և տիտղոսները խմբագրել

 
«Կնյազ» Բորիս Առաջինի մետաղադրամներ, 852-889 թթ.

Առավել տարածված և ընդունելի է համարվում այն վարկածը, որ Բորիս անունը թուրքական ծագում ունի[12][13][14]։ Քրիստոնեությունը պաշտոնապես ընդունելուց հետո Բորիսն ստացել է քրիստոնեական Միքայել (Միխայիլ) անունը։ Պատմագիտական ուսումնասիրություններում նրան երբեմն անվանում են Բորիս-Միխայիլ կամ Բորիս-Միքայել։

Բորիսի տիտղոսի ստույգ, ճշմարիտ վկայությունները նրանից մնացած կնիքներն են և Բալշում (ներկայումս գտնվում է Ալբանիայի կազմում) ու Վառնայում գտնված արձանագրությունները, որոնցում նա նշվում է որպես Բուլղարիայի արքոնտ, այսինքն՝ կառավարիչ, իշխան (Кнѧзъ, Bulg.).[15]: Բուլղարական սկզբնաղբյուրներում Բորիս Առաջինը սկզբնական շրջանում հիշատակվում է որպես «կնյազ», երբեմն էլ՝ «ցար» ("Царъ", Bulg.), բուլղարական երկրորդ թագավորության շրջանում՝ «ցար»[16]։

Ժամանակակից պատմագրության մեջ Բորիսը զանազան տիտղոսներով է հիշատակվում։ Պատմաբաններից շատերը գտնում են, որ նա քրիստոնեություն ընդունելուց հետո փոխել է իր տիտղոսը. նախքան մկրտվելը կրելիս է եղել խան[17] կամ «կանասուբիգի» տիտղոսը[18][19], իսկ մկրտվելուց հետո՝ «կնյազ» տիտղոսը[20]։ Մեկ այլ տեսության համաձայն՝ «կնյազ» տիտղոսը բուլղարացի իշխողները կիրառել են բուլղարական պետության հիմնադիր համարվող Ասպարուխի իշխանության ժամանակներից սկսած[21]։

Գրականություն խմբագրել

 
Բորիս Առաջինի հուշարձանը Բուլղարիայի առաջին մայրաքաղաք Պլիսկայում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Zlatarski, 1971, էջ 280
  3. Dimitrov, Božidar. «Hramǎt „Sveti Četirideset mǎčenici“(болг.). National Historical Museum. http://www.historymuseum.org/upload/fck_editor/40%20mazenizi(6).htm. Արխիվացված 2007-01-16 Wayback Machine
  4. Runciman, p. 152
  5. Борис — «Православная Энциклопедия»
  6. Annales Fuldenses, p. 408
  7. Runciman, 1930, էջ 133
  8. Zlatarski, 1971, էջ 283
  9. Todt, Biographisch-Bibliographisches Kirchenlexikon.
  10. Crampton, R.J. (2005). „The Reign of Simeon the Great (893–927)». A Concise History of Bulgaria. Cambridge University Press. стр. 16вЂ"17. ISBN 0-521-85085-1.
  11. Kalojanov, AnДЌo (2005-05-11). «Slavjanskata pravoslavna civilizacija» (англ). http://liternet.bg/publish/akaloianov/civilizacia.htm.
  12. Проф. Веселин Бешевлиев (Издателство на Отечествения фронт, София 1981)
  13. Д-р Зоя Барболова - Имена със значение вълк в българската антропонимна система. LiterNet, 30.04.2013, № 4 (161).
  14. Peter B. Golden, Turks and Khazars: Origins, Institutions, and Interactions in Pre-Mongol Eurasia, Volume 952 of Collected studies, Ashgate/Variorum, 2010, 1409400034, p. 4.
  15. Бакалов, Георги. Средновековният български владетел. (Титулатура и инсигнии), София 1995, с. 144, 146, Бобчев, С. С. Княз или цар Борис? (към историята на старобългарското право). Титлите на българските владетели, Българска сбирка, ХІV, 5, 1907, с. 311
  16. Бакалов, Георги. Средновековният български владетел..., с. 144-146
  17. Златарски, Васил [1927] (1994). „История на Българската държава през Средните векове, т.1, ч.2“, Второ фототипно издание, София: Академично издателство „Марин Дринов“, стр. 29. 954-430-299-9.
  18. 12 мита в българската история
  19. Страница за прабългарите
  20. Златарски, Васил [1927] (1994). „История на Българската държава през Средните векове, т.1, ч.2“, Второ фототипно издание, София: Академично издателство „Марин Дринов“. 954-430-299-9.
  21. Гербов, К. Канасубиги е "княз", а не "хан" или "кан" - Омуртаг и Маламир са били князе преди Борис Արխիվացված 2011-07-06 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Առաջին» հոդվածին։