Ֆերդինանդ Ռուշչից

լեհ նկարիչ

Ֆերդինանդ Ռուշչից (լեհ.՝ Ferdynand Ruszczyc, դեկտեմբերի 10, 1870(1870-12-10)[1][2][3][…], Բոգդանով, Oshmyany County, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 30, 1936(1936-10-30)[1][2][3][…], Բոգդանով, Valozhyn County, Նովոգրուդյան վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհական Լիս («Աղվես») ազնվականական տոհմից սերած լեհա-բելառուսական նկարիչ[6][7]

Ֆերդինանդ Ռուշչից
Ծնվել էդեկտեմբերի 10, 1870(1870-12-10)[1][2][3][…]
ԾննդավայրԲոգդանով, Oshmyany County, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 30, 1936(1936-10-30)[1][2][3][…] (65 տարեկան)
Մահվան վայրԲոգդանով, Valozhyn County, Նովոգրուդյան վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Քաղաքացիություն Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան և Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1897)
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, գծանկարիչ և բեմանկարիչ
Ոճսիմվոլիզմ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն[4], գրաֆիկա[4] և բեմանկարչություն[4]
Ուշագրավ աշխատանքներQ6020341?
Պարգևներ
Կաթոլիկ Իզաբելայի շքանշան Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Ծառայության ոսկե խաչ Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր և Սանտյագոյի շքանշանի կոմանդոր
ՀայրÉdouard Ruszczyc?
ԱմուսինRegina z Roucków?
ԶավակներJanina Ruszczyc?[5], Edward Ruszczyc?[5], Oscar V. Rouck?[5] և Barbara Ruszczyc?
 Ferdynand Ruszczyc Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բոգդանով գյուղում, որ այն ժամանակ գտնվում էր ցարական Ռուսաստանի, իսկ ներկայումս՝ Բելառուսի Հանրապետության տարածքում։ Մինսկի գիմնազիան ավարտելուց հետո ուսումը շարունակել է նախ՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է իրավագիտություն, այնուհետև նկարչության դասեր է առել գեղարվեստի կայսերական ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել են ռուս անվանի բնանկարիչներ Իվան Շիշկինը, Արխիպ Կուինջին։ Ակադեմիայում սովորելու տարիներին՝ արձակուրդների ընթացքում ճամփորդել է Ղրիմում, այցելել Բալթիկ ծովի կղզիներ, Շվեդիա, բնանկարներ արել։ Ուսումնառությունն ավարտելուց հետո հաճախակի ճամփորդել է Արևմտյան Եվրոպայում, տևական ժամանակ կանգ առել Բեռլինում, խորությամբ ուսումնասիրել խորհրդապաշտ (սիմվոլիստ) նկարիչների, մասնավորապես՝ Առնոլդ Բոկլինի արվեստը, որոշակի տարրեր ընդօրինակել, զարգացրել իր ստեղծագործություններում[8]։

Հասարակական և մանկավարժական գործունեությունը խմբագրել

 
Ռուշչիցը 1936 թ.

Կազիմեժ Ստաբրովսկու, Քսավերի Դունիկովսկու, Կոնրադ Կժիժանովսկու և Կարոլ Տիխիի հետ Ֆերդինանդ Ռուշչիցը նշանակալի ավանդ է ներդրել Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման ու կայացման գործում, որոշ ժամանակ էլ դասավանդել է այնտեղ։ 1907–1908 թվականներին բնանկարչի վարպետության դասեր է տվել Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայում։

1908 թվականին, Յուզեֆ Մեհոֆերի հետ համատեղ, լեհական կերպարվեստի ցուցահանդես է կազմակերպել Վիեննայում։ Որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել Վիլնոյում (ներկայումս՝ Վիլնյուս) և իրեն նվիրել նկարչության դասավանդման գործին (այստեղ նրան աշակերտել է նաև հետագայում անվանի քանդակագործ դարձած Իսահակ Իտկինդը)։ Ռուշչիցը միաժամանակ մշակութային միջոցառումներ է կազմակերպել, գրաֆիկական երկեր ու պլակատներ ստեղծել, աշխատել որպես պատկերազարդող, թատերական ներկայացումներ ձևավորող, կերպարների տարազներ ստեղծող... Նա եղել է Ադամ Միցկևիչի հուշարձանի պահպանման կոմիտեի անդամ։ 1918-1919 թվականներին մասնակցել է Վիլնյուսի Ստեֆան Բատորիի անվան համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի հիմնադրման աշխատանքներին, դարձել այդ ֆակուլտետի առաջին դեկանը[9][10]։ Այդտեղ նրան աշակերտել է նաև Չեսլավ Զնամերովսկին, ով հետագայում դարձել է անվանի նկարիչ։

Գրականություն խմբագրել

  • Wileńskie środowisko artystyczne 1919–1945, Kazimierz Brakoniecki, Jan Kotłowski, Lech Lechowicz, Olsztyn 1989.
  • Anna Bernat - Ferdynand Ruszczyc |data = 2007 |isbn = 978-83-7477-221-1 |inni = Ferdynand Ruszczyc |miejsce = Warszawa |wydawca = Edipresse Polska |oclc = 312403436 }}

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Skalska-Miecik L. Ruszczyc, Ferdynand // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T074715
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 https://mistrzowie-malarstwa.blogspot.com.by/2013/06/ferdynand-ruszczyc.html
  6. Anna Bernat, Ferdynand Ruszczyc, Edipresse Polska, 2007, 978-83-7477-221-1.
  7. «Ruszczyc, Ferdynand (1870–1936)». buffalo.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. «The Land – Ferdynand Ruszczyc». Culture.pl.
  9. «National Museum in Warsaw, Ferdynand Ruszczyc». culture.pl. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբեր-ին.
  10. «Ferdynand Ruszczyc». Culture.pl.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ Ռուշչից» հոդվածին։