Ֆաբիո Կվալյարելա

իտալացի ֆուտբոլիստ

Ֆաբիո Կվալյարելա (իտալ.՝ Fabio Quagliarella, հունվարի 31, 1983(1983-01-31)[1][2][3], Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։

Ֆաբիո Կվալյարելա
Fabio Quagliarella
Կվալյարելան Տորինոյի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 31, 1983(1983-01-31)[1][2][3] (41 տարեկան)
Ծննդավայր Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա
Հասակ 180 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սամպդորիա
Համար 27
Պատանեկան կարիերա
1988-1993 Իտալիա Գրանյանո
1993-1999 Իտալիա Տորինո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1999-2005 Իտալիա Տորինո 39 (7)
2002-2003   Իտալիա Ֆիորենտինա 12 (1)
2003-2004   Իտալիա Կիետի 43 (19)
2005-2006 Իտալիա Ասկոլի 32 (3)
2006-2007 Իտալիա Սամպդորիա 35 (13)
2007-2009 Իտալիա Ուդինեզե 73 (25)
2009-2010 Իտալիա Նապոլի 34 (11)
2010-2014 Իտալիա Յուվենտուս 84 (23)
2014-2016 Իտալիա Տորինո 50 (18)
2016-ներկա Իտալիա Սամպդորիա 141 (65)
Ազգային հավաքական
2000-2001 Իտալիա Իտալիա Մ17 8 (1)
2001 Իտալիա Իտալիա Մ19 9 (1)
2002-2004 Իտալիա Իտալիա Մ20 8 (2)
2004 Իտալիա Իտալիա Մ21 2 (1)
2007-ներկա Իտալիա Իտալիա 29 (9)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 17-ի, 2020

Ակումբային կարիերա

խմբագրել

Տորինո

խմբագրել

Կվալյարելան Տորինոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2000 թվականի մայիսի 14-ին՝ փոխարինման մտնելով Պյաչենցայի դեմ խաղում[5]։ 2002 թվականի ամռանը Կվալյարելան վարձավճարով տեղափոխվեց Սերիա C2-ում հանդես եկող Ֆիորենտինա, որի կազմում նա դարձավ միայն 1 գոլի հեղինակ անցկացրած 12 խաղերում։ 2003 թվականին իտալացին վարձավճարով միացավ Կիետիին։ Այստեղ նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 19 գոլի հեղինակ։ 2004-05 մրցաշրջանում Կվալյարելան վերադարձավ Տորինո։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2004 թվականի օգոստոսի 22-ին՝ դուբլ ձևակերպելով Իտալիայի գավաթի Էմպոլիի դեմ խաղում[6]։ Առաջին գոլը Սերիա B-ում խփեց սեպտեմբերի 10-ին՝ Վերոնայի դեմ խաղում[7]։ 2004-05 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

Ուդինեզե

խմբագրել

2005 թվականի ամռանը Կվալյարելան տեղափոխվեց Ուդինեզե, ինչից հետո համատեղ սեփականության գործարքով միացավ Ասկոլիին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 28-ին՝ Միլանի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց դեկտեմբերի 21-ին՝ Տրևիզոյի դեմ խաղում[9]։ Ասկոլիի կազմում Կվալյարելան դարձավ 3 գոլի հեղինակ՝ անցկացրած 33 խաղերում։ 2006 թվականի հուլիսի 7-ին իտալացին համատեղ սեփականության գործարքով տեղափոխվեց Սամպդորիա[10]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 16-ին՝ փոխարինման մտնելով Ինտեր Միլանի դեմ խաղում[11]։ Հոկտեմբերի 22-ին նա դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում[12]։ Դեկտեմբերի 20-ին իտալացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիվորնոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[13]։ 2006-07 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[14]։

2007-08 մրցաշրջանում Կվալյարելան վերադարձավ Ուդինեզե[15]։ Իր դեբյուտը նշեց 2007 թվականի օգոստոսի 26-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Պարմայի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 25-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ Սիենայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ուդինեզեին[18]։ Դեկտեմբերի 9-ին նա դուբլ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում[19]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2008 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[20]։ Հոկտեմբերի 5-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Տորինոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[21]։ 2009 թվականի ապրիլի 16-ին նա դուբլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Գավաթի քառորդ եզրափակչի Վերդեր Բրեմենի դեմ խաղում, սակայն Ուդինեզեն դուրս մնաց առաջնությունից[22]։ Ակումբի կազմում Կվալյարելան անցկացրեց 87 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի

խմբագրել

2009 թվականի հունիսի 1-ին Կվալյարելան 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[23]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ Իտալիայի գավաթի Սալերնիտանայի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ դուբլ ձևակերպելով Լիվորնոյի դեմ խաղում[25]։ Դեկտեմբերի 6-ին Կվալյարելան դուբլ ձևակերպելով Բարիի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Նապոլիին[26]։ 2010 թվականի մարտի 25-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յուվենտուսի դեմ խաղում[27]։ Ապրիլի 10-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում, սակայն հեռացվեց խաղադաշտից հանդիպման 86-րդ րոպեին[28]։ Մայիսի 9-ին իտալացին դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում[29]։ Նապոլիի կազմում Կվալյարելան անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

 
Կվալյարելան Յուվենտուսի կազմում 2011 թվականին

Յուվենտուս

խմբագրել

2010 թվականի օգոստոսի 27-ին Կվալյարելան վարձավճարով միացավ Յուվենտուսին[30][31]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 29-ին՝ Բարիի դեմ խաղում[32]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 5-ին նա դուբլ ձևակերպեց Կատանիայի դեմ խաղում՝ օգնելով Յուվենտուսին հաղթել 3-1 հաշվով[34]։ 2011 թվականի հունվարի 6-ին՝ Պարմայի դեմ խաղում իտալացին ստացավ ծանր վնասվածք[35], ինչի պատճառով բաց թողեց մրցաշրջանի շարունակությունը[36]։ 2011 թվականի հունիսի 22-ին Կվալյարելան 10․5 միլիոն եվրոյի դիմաց լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Յուվենտուս՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[37]։ 2012 թվականի ապրիլի 30-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը[38]։ Մայիսի 20-ին Կվալյարելան հեռացվեց խաղադաշտից Իտալիայի գավաթի Նապոլիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 18 րոպե անց[39]։

Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Կվալյարելան անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Չելսիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[40]։ Սեպտեմբերի 22-ին նա դուբլի հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Յուվենտուսին[41]։ Նոյեմբերի 10-ին իտալացին հետ-տրիկ ձևակերպեց Պեսկարայի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև 2 գոլային փոխանցում[42]։ 2013 թվականի մարտի 6-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Սելտիկի դեմ խաղում[43]։ Մարտի 30-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[44][45]։ Յուվենտուսի կազմում անցկացրած 4 մրցաշրջաններում Կվալյարելան մասնակցեց 102 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Վերադարձ Տորինո

խմբագրել

2014 թվականի հուլիսի 17-ին Կվալյարելան 3 տարվա պայմանագիր կնքեց Տորինոյի հետ[46]։ Ակումբը նրա համար վճարեց 3․5 միլիոն եվրո։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Բրոմապոյկարնայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[47]։ Հոկտեմբերի 19-ին Կվալյարելան խփեց Ուդինեզեի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[48]։ 2015 թվականի հունվարի 18-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեզենայի դեմ խաղում[49]։ Փետրվարի 1-ին իտալացին հետ-տրիկ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում[50]։ Ապրիլի 26-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յուվենտուսի դեմ խաղում[51]։ Սեպտեմբերի 20-ին նա դուբլ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[52]։ Տորինոյի կազմում Կվալյարելան անցկացրել է 109 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Վերադարձ Սամպդորիա

խմբագրել

2016 թվականի փետրվարի 1-ին Կվալյարելան վարձավճարով տեղափոխվեց Սամպդորիա[53][54], ինչից հետո լրիվ տրանսֆերով միացավ թիմին[55]։ Իր դեբյուտը վերադարձից հետո նշեց փետրվարի 3-ին՝ փոխարինելով Խոակին Կորեային Տորինոյի դեմ խաղում[56]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 20-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[57]։ Նոյեմբերի 20-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 3-2 հաշվով[58]։ 2017 թվականի հունվարի 13-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2019 թվականը[59]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի հունվարի 22-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[60]։ Մայիսի 7-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Լացիոյի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 7-3 հաշվով[61]։

2017-18 մրցաշրջանում Կվալյարելան դարձավ Սամպդորիայի հիմնական ավագը։ 2017 թվականի օգոստոսի 20-ին նա դուբլ ձևակերպեց Բենևենտոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[62]։ Հոկտեմբերի 24-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտեր Միլանի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 3-2 հաշվով[63]։ Դեկտեմբերի 9-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Կալյարիի դեմ խաղում[64]։ Դեկտեմբերի 30-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սամպդորիային[65]։ 2018 թվականի հունվարի 21-ին Կվալյարելան հետ-տրիկ ձևակերպեց Ֆիորենտինայի դեմ խաղում[66][67]։ Ապրիլի 29-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[68]։ 2017-18 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[69]։

2018 թվականի սեպտեմբերի 2-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նապոլիի դեմ խաղում[70]՝ գրավելով մրցակցի դարպասը կրնկի հարվածով[71][72] և նկարագրելով այս գնդակը որպես իր կարիեարայի լավագույն գոլ[73]։ Հոկտեմբերի 1-ին նա 2 գոլային փոխանցում տվեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում[74]։ Դեկտեմբերի 1-ին իտալացին դուբլ ձևակերպեց Բոլոնյայի դեմ խաղում[75]։ 2019 թվականի հունվարի 20-ին Կվալյարելան դուբլի հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[76]։ Հունվարի 26-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում[77][78]՝ խփելով իր 14-րդ գոլը անցկացրած վերջին 11 հանդիպումներում և կրկնելով Գաբրիել Բատիստուտայի՝ ամենաշատ հաջորդական խաղերում գոլ խփելու ռեկորդը[79][80]։ Փետրվարի 24-ին իտալացին խփեց Կալյարիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[81]։ Մարտի 3-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 2-1 հաշվով[82][83]։ Ապրիլի 14-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[84]։ 2018-19 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 37 հանդիպում առաջնութունում՝ դառնալով 26 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[85]։ Նա դարձավ Սերիա A-ի լավագույն ռմբարկուն[86][87][88], ճանաչվեց առաջնության լավագույն հարձակվողը[89][90] և ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում[91][92][93]։

2019 թվականի դեկտեմբերի 2-ին Կվալյարելան 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 4-3 հաշվով[94][95]։ 2020 թվականի հունվարի 12-ին նա դուբլ ձևակերպեց Բրեշիայի դեմ խաղում[96][97]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Կվալյարելան ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Իտալիայի ազգային հավաքականում նշեց 2007 թվականի մարտի 28-ին՝ փոխարինելով Լուկա Տոնիին Շոտլանդիայի դեմ խաղում[98]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց հունիսի 6-ին՝ դուբլ ձևակերպելով Լիտվայի դեմ խաղում[99]։ 2008 թվականին Կվալյարելան մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[100][101]՝ խաղադաշտ դուրս գալով միայն Ռումինիայի դեմ խաղում[102][103], իսկ Իտալիան հասավ առաջնության քառորդ եզրափակիչ[104], որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Իսպանիային[105][106]։

2009 թվականին Կվալյարելան մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին[107], որտեղ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից[108][109]։ Հոկտեմբերի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կիպրոսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[110]։ 2010 թվականին Կվալյարելան ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[111][112][113]։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ միայն Սլովակիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[114][115], սակայն Իտալիան պարտվեց 2-3 հաշվով և դուրս մնաց խմբային փուլից[116][117]։

2019 թվականի մարտին Կվալյարելան կրկին հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Ֆինլանդիայի և Լիխտենշտայնի դեմ խաղերի համար[118][119][120][121]։ Հավաքականի կազմում իր առաջին հանդիպումը 9 տարվա դադարից հետո անցկացրեց մարտի 23-ին՝ փոխարինելով Չիրո Իմմոբիլեին Ֆինլանդիայի դեմ խաղում[122][123]։ Մարտի 26-ին Կվալյարելան 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիխտենշտայնի դեմ խաղում[124][125]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[126]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տորինո 1999–00 Սերիա A 1 0 0 0 1 0
2001–02 4 0 0 0 4 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 0 0 5 0
Ֆիորենտինա (վարձավճար) 2002–03 Սերիա C2 12 1 0 0 12 1
Կիետի (վարձավճար) 2002–03 Սերիա C1 11 2 0 0 11 2
2003–04 32 17 0 0 32 17
Ընդհանուր 43 19 0 0 0 0 0 0 43 19
Տորինո 2004–05 Սերիա B 34 7 4 2 2 1 40 10
Ասկոլի 2005–06 Սերիա A 32 3 0 0 32 3
Սամպդորիա 2006–07 35 13 7 1 42 14
Ուդինեզե 2007–08 37 12 2 0 39 12
2008–09 36 13 1 0 11 8 48 21
Ընդհանուր 73 25 3 0 11 8 0 0 87 33
Նապոլի 2009–10 Սերիա A 34 11 2 0 36 11
2010–11 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 34 11 2 0 1 0 0 0 37 11
Յուվենտուս 2010–11 Սերիա A 17 9 0 0 0 0 17 9
2011–12 23 4 4 0 27 4
2012–13 27 9 1 0 7 4 35 13
2013–14 17 1 2 1 4 2 23 4
Ընդհանուր 84 23 7 1 11 6 0 0 102 30
Տորինո 2014–15 Սերիա A 34 13 0 0 12 4 46 17
2015–16 16 5 2 0 18 5
Տորինոյի ընդհանուր 89 25 6 2 12 4 2 1 109 32
Սամպդորիա 2015–16 Սերիա A 16 3 0 0 16 3
2016–17 37 12 1 0 38 12
2017–18 35 19 1 0 36 19
2018–19 37 26 2 0 39 26
2019–20 16 5 1 1 17 6
Սամպդորիայի ընդհանուր 176 78 12 2 0 0 0 0 188 80
Կարիերայի ընդհանուր 543 185 30 5 35 18 2 1 610 209

Միջազգային վիճակագրություն

խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[126]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2007 8 2
2008 3 1
2009 7 0
2010 8 4
2019 3 2
Ընդհանուր 29 9

Միջազգային գոլեր

խմբագրել
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 6, 2007 Դարյուս իր Գիրենաս, Կաունաս, Լիտվա   Լիտվա 1–0 2–0 Եվրո 2008 Որակավորում
2. 2–0
3. Փետրվարի 6, 2008 Լեցիգրունդ, Ցյուրիխ, Շվեյցարիա   Պորտուգալիա 3–1 3–1 Ընկերական խաղ
4. Հունիսի 5, 2010 Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա   Շվեյցարիա 1–1 1–1
5. Հունիսի 24, 2010 Էլիս Պարկ, Յոհանեսբուրգ, Հարավային Աֆրիկա   Սլովակիա 2–3 2–3 Աշխարհի առաջնություն 2010
6. Սեպտեմբերի 7, 2010 Արտեմիո Ֆրանկի մարզադաշտ, Ֆլորենցիա, Իտալիա   Ֆարերյան կղզիներ 4–0 5–0 Եվրո 2012 Որակավորում
7. Նոյեմբերի 17, 2010 Վյորտերզե Շտադիոն, Կլագենֆուրտ, Ավստրիա   Ռումինիա 1–1 1–1 Ընկերական խաղ
8. Մարտի 26, 2019 Էնիո Տարդինի մարզադաշտ, Պարմա, Իտալիա   Լիխտենշտայն 3–0 6–0 Եվրո 2020 Որակավորում
9. 4–0

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Տորինո

Յուվենտուս

Անհատական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Italy - F. Quagliarella - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «Torino FC - Piacenza Calcio 1919, May 14, 2000 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «Torino FC - FC Empoli, Aug 22, 2004 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. «Torino FC - Hellas Verona, Sep 10, 2004 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. «Ascoli Calcio - AC Milan, Aug 28, 2005 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «Ascoli Calcio - ACD Treviso, Dec 21, 2005 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. «u.c. Sampdoria - Calciomercato: arrivano Pieri e Quagliarella». 2012 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  11. «Inter Milan - UC Sampdoria, Sep 16, 2006 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. «Atalanta BC - UC Sampdoria, Oct 22, 2006 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  13. «UC Sampdoria - AS Livorno, Dec 20, 2006 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  14. «Fabio Quagliarella | Football Stats | Sampdoria | Season 2006/2007 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  15. «u.c. Sampdoria - Marotta: «Per Quagliarella abbiamo fatto il massimo»». 2012 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  16. «Inter Milan - Udinese Calcio, Aug 26, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  17. «Udinese Calcio - Parma Calcio 1913, Sep 30, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  18. «Udinese Calcio - Robur Siena, Nov 25, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  19. «Udinese Calcio - UC Sampdoria, Dec 9, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  20. «Borussia Dortmund - Udinese Calcio, Sep 18, 2008 - UEFA-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  21. «Udinese Calcio - Torino FC, Oct 5, 2008 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  22. «Udinese Calcio - SV Werder Bremen, Apr 16, 2009 - UEFA-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  23. «Fabio Quagliarella al Napoli: 'Si avvera il mio sogno'». CasertaNews. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  24. «SSC Napoli - US Salernitana 1919, Aug 16, 2009 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  25. «SSC Napoli - AS Livorno, Aug 30, 2009 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  26. «SSC Napoli - SSC Bari, Dec 6, 2009 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  27. «SSC Napoli - Juventus FC, Mar 25, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  28. «SSC Napoli - Parma Calcio 1913, Apr 10, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  29. «SSC Napoli - Atalanta BC, May 9, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  30. uefa.com. «Quagliarella added to Juve influx – UEFA.com». www.uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  31. «Officially Official: Fabio Quagliarella is a Juventus player». Black & White & Read All Over. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  32. «SSC Bari - Juventus FC, Aug 29, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  33. «Juventus FC - UC Sampdoria, Sep 12, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  34. «Calcio Catania - Juventus FC, Dec 5, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  35. «Juventus FC - Parma Calcio 1913, Jan 6, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  36. «Quagliarella, season over, Three match ban for Felipe Melo - Football - La Gazzetta dello Sport». 2011 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  37. «Breaking News: Juventus announce signing of Alessandro Matri, Marco Motta, Simone Pepe and Fabio Quagliarella | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  38. «Quagliarella pens new contract with Juventus | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  39. «Juventus FC - SSC Napoli, May 20, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  40. «Chelsea FC - Juventus FC, Sep 19, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  41. «Juventus FC - Chievo Verona, Sep 22, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  42. «Delfino Pescara 1936 - Juventus FC, Nov 10, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  43. «Juventus FC - Celtic FC, Mar 6, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  44. «Inter Milan - Juventus FC, Mar 30, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  45. Bandini, Paolo (2011 թ․ փետրվարի 14). «Matri makes the difference as Juventus win the Derby D'Italia | Paolo Bandini». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  46. «Quagliarella al Toro». TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  47. «Torino FC - IF Brommapojkarna, Aug 7, 2014 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  48. «Torino FC - Udinese Calcio, Oct 19, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  49. «ASD Romagna Centro Cesena - Torino FC, Jan 18, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  50. «Torino FC - UC Sampdoria, Feb 1, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  51. «Torino FC - Juventus FC, Apr 26, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  52. «Torino FC - UC Sampdoria, Sep 20, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  53. Anderson, Cammy (2016 թ․ փետրվարի 1). «Quagliarella returns to Sampdoria». VAVEL.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  54. «Quagliarella completes Samp return | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  55. «Sampdoria signs Fabio Quagliarella from Torino». theScore.com (կանադական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  56. «UC Sampdoria - Torino FC, Feb 3, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  57. «Inter Milan - UC Sampdoria, Feb 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  58. «UC Sampdoria - US Sassuolo, Nov 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  59. «Quagliarella signs new contract with Sampdoria». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  60. «Atalanta BC - UC Sampdoria, Jan 22, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  61. «SS Lazio - UC Sampdoria, May 7, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  62. «UC Sampdoria - Benevento Calcio, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  63. «Inter Milan - UC Sampdoria, Oct 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  64. «Cagliari Calcio - UC Sampdoria, Dec 9, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  65. «UC Sampdoria - SPAL 2013, Dec 30, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  66. «UC Sampdoria - ACF Fiorentina, Jan 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  67. «Quagliarella: 'Hat-trick down to fun' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  68. «UC Sampdoria - Cagliari Calcio, Apr 29, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  69. «Fabio Quagliarella | Football Stats | Sampdoria | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  70. «UC Sampdoria - SSC Napoli, Sep 2, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  71. Ayles, James (2018 թ․ սեպտեմբերի 3). «Quagliarella scores outrageous backheel volley goal for Sampdoria». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  72. 161385360554578 (2018 թ․ սեպտեմբերի 3). «Quagliarella didn't want to celebrate incredible goal against Ospina». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  73. «Sampdoria, Quagliarella: "This was my best goal ever..."». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  74. «UC Sampdoria - SPAL, Oct 1, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  75. «UC Sampdoria - Bologna FC 1909, Dec 1, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  76. «ACF Fiorentina - UC Sampdoria, Jan 20, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  77. «UC Sampdoria - Udinese Calcio, Jan 26, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  78. «Sampdoria vs Udinese | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  79. «Sampdoria 4-0 Udinese FT: Quagliarella surpasses Vieri and ties Batistuta on the night». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  80. «Quagliarella equals Batistuta Serie A record». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հունվարի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  81. «UC Sampdoria - Cagliari Calcio, Feb 24, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  82. «SPAL - UC Sampdoria, Mar 3, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  83. «Quagliarella brace and VAR decision sink SPAL». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  84. «UC Sampdoria - Genoa CFC, Apr 14, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  85. «Fabio Quagliarella | Football Stats | Sampdoria | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  86. «36-year-old Quagliarella eclipses Cristiano Ronaldo as Serie A top scorer». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  87. 87,0 87,1 «36-Year-Old Fabio Quagliarella Finishes The Top Scorer In Serie A This Season». www.sportbible.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-08-31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  88. AFP. «36-year-old Sampdoria veteran beats Ronaldo to Serie A Golden Boot». The42 (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  89. 89,0 89,1 Verschueren, Gianni. «Cristiano Ronaldo Wins Serie A MVP in 1st Season with Juventus». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  90. «Ronaldo MVP in Serie A Awards | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  91. 91,0 91,1 «Gran Gala del Calcio 2019 winners | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  92. admin (2019 թ․ դեկտեմբերի 3). «Italian football "best of the year" announced». Time24 News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.(չաշխատող հղում)
  93. «Cristiano Ronaldo named best player in Serie A». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  94. «Cagliari Calcio - UC Sampdoria, Dec 2, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  95. «Cagliari-Sampdoria 4-3, Oaks in the recovery, gives the fourth place in Maran». X Sport (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  96. «UC Sampdoria - Brescia Calcio, Jan 12, 2020 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  97. admin (2020 թ․ հունվարի 12). «Serie A, Sampdoria-Brescia 5-1: goals from Chancellor, Linetty, Jankto, Quagliarella (2) and Caprari – La Gazzetta dello Sport». News1 English (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
  98. «Italy - Scotland, Mar 28, 2007 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  99. «Lithuania - Italy, Jun 6, 2007 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  100. «Italy squad for Euro 2008». the Guardian (անգլերեն). 2008 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  101. uefa.com. «UEFA EURO 2008 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  102. «Italy - Romania, Jun 13, 2008 - EURO 2008 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  103. uefa.com (2008 թ․ հունիսի 13). «UEFA EURO 2008 - History - Italy-Romania – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  104. uefa.com (2008 թ․ հունիսի 22). «UEFA EURO 2008 - History - Spain-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  105. «Spain - Italy, Jun 22, 2008 - EURO 2008 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  106. «Spain vs. Italy - Football Match Report - June 22, 2008 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  107. FIFA.com. «FIFA Confederations Cup South Africa 2009 - Teams - Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
  108. «Italy crash out to Brazil». Eurosport. 2009 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  109. (www.dw.com), Deutsche Welle. «Italy out of Confederations Cup | DW | 21.06.2009». DW.COM (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  110. «Italy - Cyprus, Oct 14, 2009 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  111. FIFA.com. «2010 FIFA World Cup South Africa™ - Teams - Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  112. Association, Press (2010 թ․ հունիսի 1). «World Cup 2010 Group F: Final 23-man squads announced». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  113. «Rossi left out of Italy Cup squad» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  114. «Slovakia - Italy, Jun 24, 2010 - World Cup 2010 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  115. «Slovakia 3-2 Italy». news.bbc.co.uk. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  116. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Slovakia advance, eliminate Italy - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
  117. «Champions Italy crash out of World Cup - CNN.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  118. «Italy: Pavoletti & Quag in, Balotelli out | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  119. «Italy news: Balotelli misses out on Italy squad despite resurgent Marseille form | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  120. «Pellegrini named in Italy squad for Euro 2020 qualifiers». FotMob. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  121. Sport, Press Association. «Serie A news: Mario Balotelli is snubbed from latest Italy squad, despite excellent Marseille form - Sport360 News». sport360.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  122. «Italy - Finland, Mar 23, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  123. «Italy 2 Finland 0: Young stars Kean and Barella inspire victory». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  124. «Italy - Liechtenstein, Mar 26, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  125. «Euro 2020: Italy hit Liechtenstein for six | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  126. 126,0 126,1 «Fabio Quagliarella». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  127. s.r.o., LiveSport. «Serie B 2000/2001 Standings, Soccer Italy League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  128. «Juventus completes the Serie A season unbeaten following home win over Atalanta | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  129. «Juventus win Serie A title for second successive season». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ մայիսի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  130. «Juventus celebrate 30th Serie A title in style with win over Atalanta». Mail Online. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  131. «Juventus 4 - 2 Napoli Match report - 8/11/12 Super Cup - Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  132. «Juventus 4-0 Lazio: Juve retain Supercoppa». ESPN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
  133. «CALCIO, OSCAR AIC 2009: IBRAHIMOVIC MIGLIOR GIOCATORE | News Sport | Repubblica.it». www.repubblica.it (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  134. «A Quagliarella il Premio Gentleman 2017: "Totti non si tratta così"». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  135. «Quagliarella Vince il premio Scirea - la Repubblica.it». Archivio - la Repubblica.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիո Կվալյարելա» հոդվածին։