Օսվալդ-Մարիան Բալցեր (լեհ.՝ Oswald Marian Balzer, հունվարի 23, 1858(1858-01-23)[1][2][3][…], Խոդորով, Ժիդաչովի շրջան, Լվովի մարզ, Ուկրաինա - հունվարի 11, 1933(1933-01-11)[1][2][3][…], Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), իրավունքի լեհ պատմաբան[7]։

Օսվալդ-Մարիան Բալցեր
Oswald Marian Balzer
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1858(1858-01-23)[1][2][3][…]
ԾննդավայրԽոդորով, Ժիդաչովի շրջան, Լվովի մարզ, Ուկրաինա
Մահացել էհունվարի 11, 1933(1933-01-11)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրԼվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Լեհաստան[5]
Ազգությունլեհեր
ԿրթությունԿրակովի համալսարան և Լվովի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունմիջնադարագետ, պատմաբան, համալսարանի դասախոս, փաստաբան, քաղաքական գործիչ և ծագումնաբան
ԱշխատավայրԼվովի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԳալիսիայի և Լոդոմերիայի միաբանության անդամ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Լվովի գիտական ընկերություն և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Oswald Balzer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Գալիցիայում, սովորել է Լվովում, Կրակովում, այնուհետև Բեռլինում։ Միխալ Բոբրժինսկու աշակերտն է։ 1885 թվականից պրիվատ-դոցենտ, Յագելոնյան համալսարանի դոկտոր, 1887 թվականից՝ պրոֆեսոր, 1888 թվականից Կրակովյան ակադեմիայի անդամ։ 1901 թվականին Լվովում ստեղծված Գիտական ընկերության նախաձեռնող և երկարամյա նախագահ։ Լեհական գիտության ներկայացուցիչներից առաջինն է, ով պարգևատրվել է Սպիտակ Արծիվ շքանշանով՝ 1921թվականին։ Մահացել է Լվովում և թաղված է Լչակովյան գերեզմանատանը[8]։

 
Օսվալդ Բալցերի աճյունը Լչակովյան գերեզմանատանը (Լվով)

Սովորել է Լվովի, Կրակովի, Բեռլինի համալսարաններում։ 1887 թվականից՝ իրավունքի պատմության պրոֆեսոր Լվովի համալսարանում, 1888 թվականից՝ Կրակովի ԳԱ թղթակից - անդամ (1900 թվականից՝ իսկական անդամ)։ Հեղինակ է միջնադարյան Լեհաստանի վարչական կառուցվածքի, սլավոնական ժողովուրդների իրավունքի պատմության։ Ուսումնասիրել է նաև Լեհաստանի և Ուկրաինայի հայկական գաղութների իրավունքի և վարչական մարմինների պատմությունը և գրել «Հայկական դատավարությունը միջնադարյան Լվովում» (1909), «1519 թվականին Սիգիզմունդ I-ի հաստատած հայկական կանոնադրությունը» (1910) մենագրությունները։ Իրականացրել է Լվովի 1519 թվականի հայկական կանոնադրության բնագրի և Լվովի հայերի 1604 թվականի դատավարական օրենսգրքի քննական հրատարակությունը։ Բալցերը գերագնահատել է արևմտյան ազդեցության դերը և ժխտել հայկական սովորութային իրավունքի ավանդների առկայությունը Արևմտյան Ուկրաինայի հայկական գաղութների դատարանների գործունեության մեջ։

Ընտրյալ մատենագիտություն խմբագրել

Օսվալդ Բալցեր — Պատմական և իրավական գիտական աշխատությունների հեղինակ[9]։

  • «Henrici Sbignei de Gora Tractatulus contra Cruciferos»
  • «Oratio contra Cruciferos Thorunii аnnо 1464 habita»
  • «Rachunki domowe Zygmunta Augusta z. v. 1549»
  • «Studja nad prawem polskiem» (Պոզնան, 1889 թիվ)
  • «Genera Srybunal u Koronnego» (Վարշավա, 1886 թիվ)
  • Kancelarye i akta grodzkie w wieku XVIII (1882)
  • Geneza Trybunału Koronnego (1886)
  • Regestr złoczyńców grodu sanockiego: 1554—1638 (1891)
  • Walka o Tron krakowski w latach 1202—1210/11 (1894)
  • Genealogia Piastów (1895)
  • O następstwie tronu w Polsce (1897)
  • Historia ustroju Austrii w zarysie (1899)
  • O zadrudze słowiańskiej (1899)
  • Z powodu nowego zarysu historii ustroju Polski (1906)
  • O Morskie Oko. Wywód praw polskich przed sądem polubownym w Gradcu (Grazu)] (1906)
  • O kilku kwestiach spornych z historii ustroju Polski (1907)
  • Państwo polskie w pierwszym siedemdziesięcioleciu XIV i XVI wieku (1907)
  • Skartabelat w ustroju szlachectwa polskiego (1911)
  • Stolice Polski 963—1138 (1916)
  • Skarbiec i Archiwum koronne w dobie przedjagiellońskiej] (1917)
  • Królestwo Polskie 1295—1370, t. I—III (1919—1920)
  • Narzaz w systemie danin książęcych pierwotnej Polski (1928)
  • Corpus iuris Polonici 1506—1522, t. III oraz cz. I tomu IV obejmująca lata 1523—1534 (1906; 1910)
  • Porządek sądów i spraw prawa ormiańskiego z r. 1604 (1912)
  • Przegląd palatynów polskich w czasie panowania Piastów, w: Pisma pośmiertne, t. III (1937)

Բացի դրանից Բալցերը բազմաթիվ հոդվածներ է տպագրել «Kwartalnic historyczny» ամսագրում («Պատմական եռամսյա ամսագիր»), Կ. Լիսկե հրատարակչություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. Степанович К. Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 427. — ISBN 978-966-8955-00-5
  5. https://encyklopedia.pwn.pl/haslo/Balzer-Oswald-Marian;3873795.html
  6. https://amu.edu.pl/__data/assets/pdf_file/0015/22731/doktoraty-honoris-causa-UAM-XXw.pdf (польск.)
  7. «Օսվալդ Բալցերի կենսագրությունը». http://arran.ru/?q=ru. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  8. «Գերմանիայի ազգային գրադարան». http://www.dnb.de/DE/Home/home_node.html. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  9. «Օսվալդ Բալցերի աշխատությունները». http://www.bnf.fr/fr/acc/x.accueil.html. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել