Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 45-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1973 թվականի մարտի 27-ին, Dorothy Chandler Pavilion-ում (Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ)[1]։ Մրցանակաբաշխության վարողներն էին Հոլիվուդյան աստղեր՝ Քերոլ Բյորնեթը, Մայքլ Քեյնը, Չառլթոն Հեսթոնը և Ռոք Հադսոնը[2]։ ԱՄՆ-ում այն հեռարձակվում էր NBC հեռուստաալիքով[3]։ Այս մրցանակաբաշխությունը լի է տարբեր հետաքրքիր փաստերով ու իրադարձություններով։
Ջոզեֆ Է. Բլուֆ, էլեկտրոնային լուսանկարնչության և պատկերը տեսաժապավենից կինոժապավենի անցկացնելու ոլորտում հետազոտությունների և աշխատատությունների համար։
Էդվարդ Հ. Ռեյհարդ, Հովարդ Թ. Լազար, Էդվարդ Էֆրոն, Կինոֆիլմի տպագրության վերահսկման համար, համակարգչային լուսային փականով համակարգի նախագծման համար։
Panavision, Inc - Պանաֆլեքս (անգլ.՝ Panaflex) կինոխցիկի նախագծման և ստեղծման համար։
III դասակարգ. տեխնիկական ձեռքբերումների մրցանակ.
Photo Research Division of Kollmorgen Corp., PSC Technology Inc., Acme Products Division - կինոֆիլմի տպիչների համար Spectra Film Gate Photometer ստեղծելու համար։
Carter Equipment Co., Inc., Ramtronics - կինոֆիլմի տպիչների համար Ramtronics լուսային փականով լուսաչափի ստեղծելու համար։
Դեվիդ Դեգենքոլբ, Հարրի Լարսոն, Մանֆրեդ Միհելսոն, Ֆրեդ Սքոբի (DeLuxe General Inc.) - համակարգչային կինոֆիլմերի տպիչների և ընթագքը վերահսկող համակարգի մշակելու համար։
Ժիրո Մուհայի, Ռյուշո Հիրոուս (Canon, Inc.), Ուիլթոն Ռ. Հոլմ (AMPTP Motion Picture and Television Research Center) - կինոֆիլմի լուսանկարչության համար Canon Macro Zoom Lens ոսպնապակի մշակելու համար։
Ֆիլիպ Վ. Փալմքուիսթ, Լեոնարդ Լ. Օլսոն (3M Company), Ֆրենկ Փ. Կլարկ (AMPTP Motion Picture and Television Research Center) - գունավոր կինոֆիլմերում նկարահանման համար նախատեսված Նեքստել (անգլ.՝ Nextel) կեղծ արյան ստեղծման համար։
Է. Հ. Գեյսլեր, Ջ. Մ. Բերգրեն (Wil-Kin Inc.) - Ultra-Vision Motion Picture Theater Projection System համակարգի ստեղծելու համար։
Մառլոն Բրանդոն, որը հաղթող ճանաչվեց լավագույն դերասան անվանակարգում՝ «Կնքահայրը» ֆիլմի համար, հրաժարվեց մրցանակից։ Իր փոխարեն նա բեմ ուղարկեց մի հնդկական ազգային հագուստ հագած երիտասարդ կնոջ։ Վերջինս ներկայացավ որպես Փոքրիկ Պերուի բնակիչ։ Նա մի էմոցիոնալ ճառ կարդաց Բրանդոյի անունից, որում դերասանը քննադատում էր այն, թե ինչպես են ամերիկյան կինոյում ներկայացված Ամերիկայի արմատական ժողովուրդները (հնդիկները)։ Փոքր հետաքննությունը ցույց տվեց, որ այդ երիտասարդ կինը ամենևին էլ Փոքրիկ Պերուի բնակիչ չէր, այլ սկսնակ դերասանուհի, Բրանդոյի ընկերուհին[4]։
«Կնքահայրը» ֆիլմի միանգամից երեք դերակատարներ՝ Ալ Պաչինոն, Ռոբերտ Դյուվալն ու Ջեյմս Կանը, թեկնածության էին առաջադրվել երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում[5]։
Գրող Մարիո Պյուզոն, որը հաղթող ճանաչվեց լավագույն ադապտացված սցենար անվանակարգում՝ «Կնքահայրը» ֆիլմի համար, չէր կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը։ Իր փոխարեն, մրցանակը ստացավ Պյուզոյի աղջիկը՝ Էնն Պյուզոն։
«Կնքահայրը» ֆիլմը հեռացվել էր լավագույն երաժշտություն անվանակարգի թեկնածուներից, երբ պարզվեց, որ սաունդթրեքի երաժշտական թեմաներից մեկը, նախկինում հնչել էր «Ֆորտունելլա» (1958) ֆիլմում[6]։
Չառլի ՉապլինիԲեմի լույսերը ֆիլմը, որը հաղթանակ տարավ լավագույն երաժշտություն անվանակարգում, նկարահանվել էր դեռ 1952 թվականին, սակայն մինչև 1972 թվականը չէր ցուցադրվել ԱՄՆ-ում։ Այդպիսով ֆիլմը Օսկարի արժանացավ, նկարահանումից միայն քսան տարի անց, սահմանելով լիովին ռեկորդ[7]։
Դերասան Էդվարդ Հ. Ռոբինսոնը, մահացել էր մրցանակաբաշխությունից երկու ամիս առաջ։ Նրան հատուկ մրցանակը, ստացավ Ռոբինսոնի այրին՝ Ջեյն Ռոբինսոնը[8]։
Առաջին անգամ, դերասանական թեկնածուների մեջ առկա էին երեք սևամորթներ. Փոլ Ուինֆիլդը՝ «Սաունդեր» ֆիլմի գլխավոր դերակատարը, Սիսել Թայսոնը՝ նույն ֆիլմի գլխավոր կանացի դերակատարը, և Դայանա Ռոսսը՝ «Լեդին երգում է բլյուզ»։