Ռոք Հադսոն (անգլ.՝ Rock Hudson, ի ծնե Ռոյ Հարոլդ Շերեր կրտսեր (անգլ.՝ Roy Harold Scherer, Jr.), նոյեմբերի 17, 1925(1925-11-17)[1][2][3][…], Winnetka, New Trier Township, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 2, 1985(1985-10-02)[1][2][3][…], Marina del Rey, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, որը հայտնի է Դուգլաս Սիրկայի մելոդրամաներում և մի շարք ֆիլմերում խաղացած դերերով, որտեղ որպես նրա զուգընկեր հանդես է եկել Դորիս Դեյը։

Ռոք Հադսոն
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 17, 1925(1925-11-17)[1][2][3][…]
Ծննդավայր՝Winnetka, New Trier Township, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 2, 1985(1985-10-02)[1][2][3][…] (59 տարեկան)
Վախճանի վայր՝Marina del Rey, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան, ՁԻԱՀ ակտիվիստ և ռազմական գործիչ
Պարգևներ՝
IMDb։ID 0001369

Կենսագրություն

խմբագրել

Երիտասարդ տարիներ

խմբագրել

Ռոյ Հարոլդ Շերեր կրտսերը ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 17-ին Իլինոյս նահանգի Ուինեթկա գյուղում։ Նա եղել է ընտանիքի միակ զավակը։ Հայրը լքել է ընտանիքը Մեծ ճգնաժամի տարիներին։ Ապագա դերասանի մայրը կրկին ամուսնացել է, իսկ խորթ հայրը որդեգրել է նրան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռոք Հադոսնը ծառայել է նավատորմում՝ որպես ավիամեխանիկ։

Պատերազմից հետո փորձել է սովորել, սակայն վատ առաջադիմության հետ կապված թողել է ուսումը։ Ութ տարեկան հասակում տղան տեսել է Ջեքի Կուպերի մասնակցությամբ ֆիլմ և որոշել դառնալ կինոաստղ, որպեսզի իր համար գնի նոր հեծանիվ։ Երազանքները կինոյի մասին շարունակվել են մնալ նաև ավելի հասուն տարիքում։ Աշխատելով ապրանքատար ավտոմեքենայի վարորդ՝ նա փորձել է դառնալ դերասան, բայց միայն 1948 թվականին է ստացել փոքրիկ դեր «Fighter Squadron» ֆիլմում։ Նայջել Քոթորնի Ռոք Հադսոնի մասին կենսագրական բնութագրին համաձայն՝ Ռոքի դրվագի համար, որը կազմված էր միայն մեկ խոսքից, անհրաժեշտ է եղել 36 դուբլ։ Փորձառու ռեժիսոր Ռաուլ Ուոլշը թողել է տղային ֆիլմում և վարձել նրան իր տունը ներկելու համար։ Այնուամենայնիվ, դերասանի առանձնահատկությունն ու գեղարվեստական տեխնիկայի յուրահատկությունն աննկատ չեն մնացել[5]։

Դեբյուտ կինոյում

խմբագրել

Հենց այդ ժամանակ էլ՝ 1948 թվականին, Շերերը վերցրել է իր կեղծանունը։ Տարբերակներից մեկի համաձայն՝ «տաղանդներ փնտրող» Հենրի Վիլսոնը, ով աշխատել է Դևիդ Սելզնիկի մոտ և առաջիններից մեկն էր, ով ընդգծել է դերասանի վառ արտաքինը, առաջարկել է նրան փոխարինել իսկական անունը Ջիբրալթարի և Հուդզոն գետի համադրությամբ[6]։ Մեկ այլ լեգենդի համաձայն՝ «Ռոք» անունն ընտրել է դերասանի մտերիմ ընկեր և թատերական պրոդյուսեր Քեն Հոջը։ Այն նրան «հետաքրքրի» է թվացել։ Հադսոն ազգանունը հանդիպել է նրան Լոնգ Բիչի հեռախոսային տեղեկատուի մեջ[7]։

 
Դորոտի Մելոունի հետ «Քամու վրա գրված բառեր» ֆիլմում

Ստուդիայում որոշել են Հադսոնին աստղ դարձնել։ Այդ ժամանակ նա ստիպված է եղել սովորել ոչ միայն դերասանական վարպետություն, այլ նաև պարել, երգել, ձիավարել։ Որպես արդյունք՝ 1954 թվականին, «Հիասքանչ կախվածություն» ֆիլմից հետո նա հաջողություն է ձեռք բերել հեռուստադիտողների շրջանում։ Արդյունքում Հադսոնը դերեր է խաղացել այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսին են «Հսկա», «Հայելին ճաքվել է», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Վինչեսթեր 73» և «Ինտիմ խոսակցություն» ֆիլմերը։

Հաջողություն Հոլիվուդում

խմբագրել

Ռոք Հադսոնն իրենից ներկայացրել է 1950-ական թվականների ամերիկացի տղամարդու կերպարը՝ խոշոր, հանդուգն, համակրելի, ինքնավստահ, ոչ շատ խելացի, բայց տեղեկացված։ Սկսելով պատերազմական ֆիլմերից՝ դերասանը դուրս է եկել դրանց սահմաններից «Վինչեսթեր 73» (1950) և «Վառ հաղթանակ» ֆիլմերում խաղացած դերերից հետո։ Արդեն հիշատակված Դուգլաս Սերկայի «Հիաշքանչ կախվածություն» ֆիլմում նա խաղացել է Ջեյն Ուայմանի կրքի դերը։ Հաջողությամբ է պսակվել նաև «Այն ամենն, ինչ թույլ կտա երկինքը» ֆիլմը։ Տեխասի նավթագործ բանվորի դերը «Հսկա» ֆիլմում նրան բերել է «Օսկար» մրցանակ «Լավագույն դերասան» կատեգորիայում։

Դորիս Դեյի հետ համագործակցությունը «Ինտիմ խոսակցություն» (1959), «Վերադարձիր, իմ սեր» (1961) և «Ինձ ծաղիկներ մի՛ ուղարկիր» (1964) ֆիլմերում «Հադսոն-Դեյ» տանդեմը դարձրել է էկրանների ամենավառ զույգերից մեկը։ Առանց Դեյի՝ դերասանը ցույց է տվել իր կատակերգական տաղանդները «Երբ գալիս է սեպտեմբերը» (1961), «Տղամարդու սիրելի սպո՞րտը» (1964), «Տարօրինակ ամուսիններ» (1965) և մի շարք այլ ֆիլմերում։ Նկարահանման հրապարակում Հադսոնի գործընկերներն են եղել Ջինա Լոլոբրիջիդան, Բոբբի Դարինը, Անջելա Լենսբերին, Էլիզաբեթ Թեյլորը, Թոնի Քերթիսը, Ջուլի Էնդրյուսը և այլք[6]։

Անձնական կյանք

խմբագրել

1955-1958 թվականներին Ռոք Հադսոնն ամուսնացած է եղել դերասանուհի և Հենրի Վիլսոնի նախկին քարտուղարուհի Ֆիլիս Գեյթսի հետ, սակայն արդեն այդ ժամանակ նա գիտակցել է իր համասեռամոլությունը։ Նրա խոսքով՝ դեռ զինվորական ծառայության ժամանակ նա տղամարդկանց հանդեպ համակրանք է զգացել։ Այնուամենայնիվ, մամուլի և երկրպագուների կողմից դերասանի կողմնորոշումը մանրակրկիտ թաքցվել է։ Ստուդիան դեռ ամուսնությունից առաջ դերասանին պարբերաբար ուղեկից է մատակարարել (օրինակ՝ այն ժամանակ հայտնի դերասանուհիներ Մերիլին Մաքսվելը և Լորի Անդերսոնը)՝ կերպարի պահպանման համար։

Ամուսնությունը երկար չի տևել։ Ընդ որում, ասում էին, որ կինոդերասանի կինը լեզբուհի էր։ Փորձելով պահպանել դեմքը՝ ամուսնական զույգի համար ավելի ու ավելի դժվար էր դիմակայել հանրության և մամուլի ուշադրությանը։ Երբ Ֆիլիսը հիվանդացել էր հեպատիտով, Ռոքը նրա մոտ չէր եկել նկարահանումներից Իտալիայում։ Ամուսնալուծությունից հետո դերասանը որոշ ժամանակ մտերիմ հարաբերություններ է ունեցել դերասանուհի Մերիլին Մաքսվելի հետ։ Նա նույնիսկ ուզում էր նորից ամուսնանալ ու երեխաներ ունենալ։ Բայց դա տեղի չի ունեցել[8]։

 
Ռեյգանի հետ 1984 թվականի մայիսին

Աստղի կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել։ Նա աշխատանքից ազատել է իր գործակալ Հենրի Վիլսոնին, որը շուտով ավարտել է մանկատան կյանքը։ Մինչդեռ Հադսոնի համար առաջարկները տարեցտարի նվազում էին։ Դերասանի վերջին հաջողություններից մեկը Բլեյք Էդվարդսի «Թանկագին Լիլի» ֆիլմն էր (1970)։ Դրան հաջորդեցին ստեղծագործական լճացման և հեռուստատեսությամբ հազվագյուտ դրվագների տարիները։

Հիվանդություն

խմբագրել

20-րդ դարի 80-ական թվականների սկզբին, երբ հայտնաբերվել է նոր հիվանդություն, որն անվանել են ՁԻԱՀ, պարզվել է, որ դրանով հիվանդ է նաև Ռոք Հադսոնը։ Հադսոնի առողջությունը կտրուկ վատացել է դեռևս 1983 թվականին, երբ նա Իսրայելում նկարահանվում էր Ռոբերտ Միտչեմի հետ «Դեսպան» ֆիլմում։ 1983 թվականի հունիսի 8-ին դերասանի մոտ պարանոցի ուռուցքն ախտորոշվել է՝ որպես Կապոշիի սարկոմա, որը սովորաբար անվանում են ՁԻԱՀ-ի նշաններից մեկը։ Այլ վերլուծություններ և ուսումնասիրություններ հաստատել են սարսափելի ախտորոշումը։ Դերասանն այդ տեղեկությունը թաքցրել է մտերիմներից, այդ թվում՝ իր վերջին գործընկեր Մարկ Քրիստիանից, որի հետ շարունակել է մտերիմ հարաբերություններ պահպանել մինչև 1985 թվականի փետրվարը։

Հադսոնը շտապ մեկնել է «արձակուրդ» Փարիզում։ Իրականում նա ութ շաբաթվա ընթացքում բուժվել է դոկտոր Դոմինիկ Դորմոնտի մոտ՝ հույս ունենալով հաղթել հիվանդությունը։ Բուժումն ընդհատվել է «Դինաստիա» հեռուստասերիալում նկարահանվելու պայմանագրի պատճառով։ Դերասանը մասնակցել է 10 սերիայի, որոնցից 9-ը ցուցադրվել են։ Այն բանից հետո, երբ Ռոք Հադսոնի վիճակի մասին տեղեկատվությունը հայտնի են դարձել, բուռն քննարկումն անդրադարձել է սերիալի դրվագին, որում Հադսոնի հերոսը համբուրել է Լինդա Էվանսի հերոսուհուն։

Դերասանի վերջին հրապարակային տեքստը տեղի է ունեցել 1985 թվականի հուլիսի 15-ին Կարմելում (ԿալիֆոռնիաԴորիս Դեյի տան մոտ։ Նա կատարել է խոստումը և ներկայացրել է իր նոր շոուն «Դորիս Դեյի լավագույն ընկերները»։ Լրագրողները և հասարակությունը նշել են Հադսոնի առողջության և արտաքին տեսքի նկատելի վատթարացում, որն իր 59 տարում շատ ավելի ծեր էր թվում։

Դերասանը Փարիզ է վերադարձել 1985 թվականի հուլիսի 20-ին։ Ջերի Օպենհեյմերի և Ջեկ Վիտեկի վկայությամբ, որը բերվում է Նորման Դոնալդսոնի «Ինչպես են նրանք մահացել» գրքում, Հադսոնը չէր ցանկանում նույնիսկ ինքնաթիռ մտնել։ «Ռից» հյուրանոցում իրեն շատ վատ է զգացել, և նրան հետազոտության են ուղարկել ամերիկյան հոսպիտալ։ Հուլիսի 23-ին աշխարհում լուր է տարածվել այն մասին, որ Ռոք Հադսոնը ՁԻԱՀ-ով հիվանդ է, իսկ հուլիսի 25-ին պաշտոնական հաստատում է ստացել։

Հուլիսի 30-ին 250 000 դոլարով արտոնագրվել է Բոինգ 747 ինքնաթիռը, որով Ռոք Հադսոնը, նրա քարտուղարն ու մի խումբ բժիշկներ տեղափոխվել են Լոս Անջելես։ Մինչև օգոստոսի 24-ը մահացող դերասանը բուժկենտրոնում է եղել, որից հետո նրան թույլ են տվել տուն վերադառնալ։ Այնտեղ նրան հսկել է Թոմ Քլարկը՝ նրա վաղեմի գործընկերը, որի հետ Հադսոնն ապրել է 17 տարի։ Մարկ Քրիստիանի ներկայությունն անցանկալի է համարվել։

1985 թվականի հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան նրան խնամող կինը, ուրախացած Հադսոնի ինքնազգացողության բարելավմամբ, որը, ինչպես նա հետագայում բացատրել էր դերասանի մտերիմներին, մի քանի օր հիվանդի մոտ աղոթելու շնորհիվ էր, հագցրել է հազիվ կենդանի դերասանին և նստեցրել աթոռին։ Այդ ամենը տեսած Թոմ Քլարկը սարսափ է ապրել և անմիջապես Հադսոնին մահճակալի մեջ դրել։ Հարցին, թե արդյոք նա ցանկանում է սուրճ, դերասանը պատասխանել է. «ինձ թվում է՝ ոչ»։ Սրանք նրա վերջին խոսքերն են եղել։ Նա միանգամից քնել է, իսկ մեկ ժամ անց՝ տեղական ժամանակով 8։30, Հադսոնը մահացել է քնի մեջ։

Ռոք Հադսոնը մահացել է 1985 թվականի հոկտեմբերի 2-ին՝ դառնալով ՁԻԱՀ-ից մահացած առաջին հայտնիներից մեկը։ Մահվան եզրակացության մեջ անմիջական պատճառը «սրտի և թոքային գործունեության դադարեցումն» է, և որպես առաջին պատճառ նշվել է «լիմֆոհամակարգի բորբոքում և ՁԻԱՀ»։

Դերասանի մարմինն առանց տարբերանշանների ֆուրգոնով տեղափոխել են Գլենդելի զբոսայգու դիակիզարան, որտեղ արդեն հավաքվել են լրագրողները՝ սենսացիոն ֆոտոնյութի հույսով։

Թաղման արարողություն չի իրականացվել։ 1985 թվականի հոկտեմբերի 20-ին Թոմ Քլարկը ցրել է դերասանի աճյունը Խաղաղ օվկիանոսի վրա[9]։

Մարկ Քրիստիանը, խորհրդակցելով իրավաբան Մարվին Միխելսոնի հետ, դատի է տվել դերասանի ժառանգներին։ Նա պնդել է, որ արժանի է եղել փոխհատուցում ստանալ՝ մահացածի հետ շփման ընթացքում իմունային անբավարարության վիրուսով վարակվելու վտանգի համար։ Նրան հակընդդեմ հայց է ներկայացվել, որում պնդվել է, որ Քրիստիանը շահույթներ է դուրս քաշել Ռոքից՝ սպառնալով հրապարակել նրա սիրային նամակները, որոնք ապացուցում են նրա սեռական կողմնորոշումը։ Նրան հասցված վնասի համար Մարկ Քրիստիանն այնուամենայնիվ 14 500 000 դոլար է ստացել դատարանում[10]։

Ֆիլմագրություն

խմբագրել
  1. Fighter Squadron (1948)
  2. Undertow (1949)
  3. One Way Street (1950)` Truck Driver, նշված չէ տիտրերում
  4. Я был магазинным воришкой (1950)՝ I Was a Shoplifter Store Detective
  5. Peggy (1950)՝ Johnny 'Scat' Mitchell
  6. Winchester '73 (1950)՝ հնդիկների առաջնորդ
  7. Desert Hawk, The (1950)՝ Captain Ras
  8. Shakedown (1950)՝ Ted, the Night Club Doorman
  9. Tomahawk (1951)՝ Burt Hanna
  10. The Fat Man (1951)՝ Ռոյ Քլարք
  11. Air Cadet (1951)՝ Upper Classman
  12. Bright Victory Dudek (1951)
  13. Iron Man (1951)՝ Tommy 'Speed' O’Keefe aka Kosco
  14. Bend of the River (1952)՝ Trey Wilson Gambler
  15. Here Come the Nelsons (1952)՝ Charles E. 'Charlie' Jones
  16. Scarlet Angel (1952)՝ Frank Truscott aka Panama
  17. Has Anybody Seen My Gal? (1952)՝ Dan Stebbins
  18. Horizons West (1952)՝ Neil Hammond
  19. Lawless Breed, The (1953)՝ John Wesley Hardin
  20. Sea Devils (1953)՝ Gilliatt
  21. Golden Blade, The (1953)՝ Harun
  22. Gun Fury (1953)՝ Ben Warren
  23. Seminole (1953)՝ Lt. Lance Caldwell
  24. Beneath the 12-Mile Reef (1953)՝ At Opening Underwater Scenes, նշված չէ տիտրերում, озвучка
  25. Back to God’s Country (1953)՝ Peter Keith
  26. Taza, Son of Cochise (1954)՝ Taza
  27. Magnificent Obsession (1954)՝ Dr. Bob Merrick
  28. Bengal Brigade (1954)՝ Capt. Jeffrey Claybourne
  29. Captain Lightfoot (1955)՝ Michael Martin
  30. One Desire (1955)՝ Clint Saunders
  31. All That Heaven Allows (1955)
  32. Never Say Goodbye (1956)՝ Dr. Michael Parker
  33. Giant (1956),՝ Jordan 'Bick' Benedict Jr.
  34. Written on the Wind (1956)՝ Mitch Wayne
  35. Battle Hymn (1957)՝ Col. Dean Hess
  36. Something of Value Peter (1957)
  37. A Farewell to Arms (1957)՝ Lt. Frederick Henry
  38. Tarnished Angels (1958)՝ The Burke Devlin
  39. Twilight for the Gods (1958)՝ Captain David Bell
  40. This Earth Is Mine (1959)՝ John Rambeau
  41. Pillow Talk (1959)՝ Brad Allen / Rex Stetson
  42. Last Sunset, The (1961)՝ Dana Stribling
  43. Come September (1961)՝ Robert L. Talbot
  44. Lover Come Back (1961)՝ Jerry Webster / Doctor Linus Tyler
  45. Spiral Road, The (1962)՝ Dr. Anton Drager
  46. Marilyn (1963)
  47. A Gathering of Eagles (1963)՝ Col. Jim Caldwell
  48. Man’s Favorite Sport? (1964)՝ Roger Willoughby
  49. Send Me No Flowers (1964)՝ George
  50. Strange Bedfellows (1965)՝ Carter Harrison
  51. A Very Special Favor (1965)՝ Paul Chadwick
  52. Blindfold (1965)՝ Dr. Bartholomew Snow
  53. Seconds Antiochus (1966)՝ 'Tony' Wilson
  54. Tobruk (1967)՝ Maj. Donald Craig
  55. Ice Station Zebra (1968)՝ Cdr. James Ferraday
  56. Ruba al prossimo tuo (1969)՝ Capt. Mike Harmon
  57. Undefeated (1969)՝ The Col. James Langdon
  58. Darling Lili (1970)՝ Maj. William Larrabee
  59. Hornets' Nest (1970)՝ Turner
  60. Once Upon a Dead Man (հեռուստատաեսություն) (1971)՝ Commissioner Stewart McMillan
  61. McMillan & Wife (սերիալ) (1971-1977)՝ Police Commissioner Stewart 'Mac' McMillan
  62. Showdown (1973)՝ Chuck Jarvis
  63. Embryo (1976)՝ Dr. Paul Holliston
  64. America at the Movies (1976)՝ Jordan 'Bick' Benedict Jr., նշված չէ տիտրերում
  65. Wheels (սերիալ) (1978)՝ Adam Trenton
  66. Avalanche (1978)՝ David Shelby
  67. Circus of the Stars #5 (հեռուստատաեսություն) (1980)՝ Ringmaster
  68. Mirror Crack’d, The՝ Jason Rudd
  69. Superstunt II (հեռուստատաեսություն) (1980)
  70. The Martian Chronicles (սերիալ) (1980)՝ J. C. Wilder
  71. Dynasty (1981—1989)՝ Daniel Reece
  72. Star Maker, The (հեռուստատաեսություն) (1981)՝ Danny Youngblood
  73. World War III (հեռուստատաեսություն) (1982)՝ President Thomas McKenna
  74. Ambassador, The (1984)՝ Frank Stevenson
  75. Vegas Strip War (հեռուստատաեսություն) (1984)՝ The Neil Chaine

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. Которн Н. Интимная жизнь голливудских идолов / Пер. с англ. Т Сальниковой. М.: ООО «Фирма „Издательсհեռուստատաեսությունо АСТ“», 1999. — С. 348. ISBN 5-237-00658-2
  6. 6,0 6,1 Ким Ньюман об Роке Хадсоне // Шнайдер С.Дж. 501 КиноStars. Биографии и роли самых великих актёров мира / Стивен Джей Шнадер. — М.: Эксмо, 2008. — С. 344. ISBN 978-5-699-27135-1
  7. Которн Н. Интимная жизнь голливудских идолов / Пер. с англ. Т Сальниковой. М.: ООО «Фирма „Издательсհեռուստատաեսությունо АСТ“», 1999. — С. 347. ISBN 5-237-00658-2
  8. Которн Н. Интимная жизнь голливудских идолов / Пер. с англ. Т Сальниковой. М.: ООО «Фирма „Издательсհեռուստատաեսությունо АСТ“», 1999. — С. 357. ISBN 5-237-00658-2.
  9. Дональдсон Н. Как они умерли / Пер. с англ. С. Чередова. — М.: КРОН-ПРЕСС, 1995. — С. 317—320. ISBN 5-232-00041-1
  10. Которн Н. Интимная жизнь голливудских идолов / Пер. с англ. Т Сальниковой. М.: ООО «Фирма „Издательсհեռուստատաեսությունо АСТ“», 1999. — С. 372. ISBN 5-237-00658-2

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոք Հադսոն» հոդվածին։