Կարլ Ֆորման (անգլ.՝ Carl Foreman, հուլիսի 23, 1914(1914-07-23)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2][3][4] - հունիսի 26, 1984(1984-06-26)[5][6][7][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ և պրոդյուսեր։

Կարլ Ֆորման
Ծննդյան թիվ՝հուլիսի 23, 1914(1914-07-23)[1]
Ծննդավայր՝Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2][3][4]
Վախճանի թիվ՝հունիսի 26, 1984(1984-06-26)[5][6][7][…] (69 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0286025

Կենսագրություն խմբագրել

Կարլ Ֆորմանը ծնվել է աշխատավորների ընտանիքում։ Ավարտել է Իլինոյսի համալսարանը, ուսման ընթացքում դարձել է հեղափոխական սոցիալիզմի կողմնակից և անդամակցել ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցությանը։

Համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ սկսել է սցենարիստի գործունեությունը։ Զորակոչվել է զինված ուժեր, երբ արդեն թողարկվել էր նրա սցենարով գրված երեք ֆիլմ։ Պատերազմից հետո վերադարձել է Հոլիվուդ` աշխատանքի։ «Չեմպիոն» ֆիլմի սցենարի համար առաջադրվել է Օսկար մրցանակի։

1951 թվականին՝ «Ուղիղ կեսօրին» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Ֆորմանը հրավիրվել է հակաամերիկյան գործունեության հետաքննության հանձնաժողովի կողմից։ Նա հայտնել է, որ ավելի քան տասը տարի եղել է Կոմունիստական կուսակցության անդամ, բայց հետո դուրս է եկել նրա կազմից։ ԱՄՆ կոմկուսի մյուս անդամների անունները չնշելու համար Ֆորմանը ներառվել Է Հոլիվուդի «սև ցուցակում»։ Էկրաններ բարձրացած «Ուղիղ կեսօրին» վեսթերնն ընկալվել է որպես ամերիկյան մաքքարտիզմի դարաշրջանի այլաբանություն։ Ֆորմանը տիտրերում չի հիշատակվել որպես պրոդյուսեր, բայց ստացել է «Օսկար»՝ լավագույն սցենարի համար։ Ավելի ուշ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտն այս վեսթերնը ներառել է լավագույն 100 ֆիլմերի ցանկում, այն նաև ներառվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի ազգային կինոռեեստրում։

Չունենալով աշխատանք ստանալու հնարավորություն՝ Ֆորմանը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այստեղ գրել է սցենարներ, որոնք տեղափոխվել են Հոլիվուդ։ Տիտրերում նրա անունը հիշատակվել է կեղծանվամբ կամ ընդհանրապես չի հիշատակվել։ Այսպես, Պիեռ Բուլի վեպի հիման վրա նկարահանված «Կամուրջ Քվայ գետի վրայով» (1957) ֆիլմի տիտրերում չեն եղել ինչպես Ֆորմանի, այնպես էլ նրա համահեղինակ Մայքլ Ուիլսոնի անունները։ Լավագույն սցենարի համար «Օսկարի» է արժանացել Պիեռ Բուլը։

Ֆորմանն ավելի քան տասը ֆիլմի պրոդյուսեր է, այդ թվում՝ «Նավարոնի կղզու թնդանոթները» ռազմական մարտաֆիլմը։ Բացի այդ, նա դարձել է «Հաղթողները» հակառազմական դրամայի ռեժիսորը։

1970 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդորի կոչման։

Կյանքի վերջին վերադարձել է Միացյալ Նահանգներ։ Մահացել է Բևեռլի Հիլզում գլխուղեղի ուռուցքից։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին ամուսնությունից ծնվել է դուստրը՝ Քեթին, երկրորդ ամուսնությունից (արդեն Լոնդոնում)՝ երկու երեխա՝ Ամանդան, որը դարձել է պատմաբան, և Ջոնաթանը, որը դարձել է լրագրող և կինոքննադատ։

Ֆիլմագրություն խմբագրել

Սցենարիստ խմբագրել

  • 1941՝ Spooks Run Wild
  • 1941՝ Bowery Blitzkrieg
  • 1942՝ Rhythm Parade
  • 1945՝ «Դակոտա» / Dakota
  • 1945՝ «Իմացիր քո թշնամուն։ Ճապոնիա» / Know Your Enemy: Japan
  • 1948՝ So This Is New York
  • 1949՝ «Չեմպիոն» / Champion
  • 1949՝ «Խիզախության տուն» / Home of the Brave
  • 1949՝ Let’s Go to the Movies
  • 1949՝ The Clay Pidgeon
  • 1950՝ «Շեփորահար» / Young Man with a Horn
  • 1950՝ «Տղամարդիկ» / The Men
  • 1950՝ «Սիրանո դը Բերժերակ» / Cyrano de Bergerac
  • 1952՝ «Ուղիղ կեսօրին» / High Noon
  • 1954՝ «Քնած վագրը» / The Sleeping Tiger
  • 1957՝ «Անձրևով լի գլխարկ» / A Hatful of Rain
  • 1957՝ «Կամուրջ Քվայ գետի վրայով» / The Bridge on the River Kwai
  • 1958՝ «Բանալի» / The Key
  • 1961՝ «Նավարոն կղզու թնդանոթները» / The Guns of Navarone
  • 1963՝ «Հաղթողները» / The Victors
  • 1969՝ «Մակենայի ոսկին» / Mackenna’s Gold
  • 1972՝ «Երիտասարդ Ուինսթոն» / Young Winston
  • 1978՝ «Նավարոնից ջոկատ 10» / Force 10 from Navarone
  • 1980՝ «Երբ ժամանակը գնում է» / When Time Ran Out
  • 2000՝ High Noon

Պրոդյուսեր խմբագրել

  • 1952՝ «Ուղիղ կեսօրին» / High Noon
  • 1958՝ «Բանալի» / The Key
  • 1961՝ «Նավարոն կղզու թնդանոթները» / The Guns of Navarone
  • 1963՝ «Հաղթողները» / The Victors
  • 1968՝ Otley
  • 1969՝ «Մակենայի ոսկին» / Mackenna’s Gold
  • 1969՝ The Virgin Soldiers
  • 1979՝ «Ազատ ապրողը» / Living Free
  • 1972՝ «Երիտասարդ Ուինսթոն» / Young Winston
  • 1979՝ The Golden Gate Murders

Ռեժիսոր խմբագրել

  • 1963՝ «Հաղթողները» / The Victors

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ֆորման» հոդվածին։