Բեմի լույսերը
«Բեմի լույսերը» (որոշ աղբյուրներում օգտագործվում է նաև «Բեմեզրի լույսերը» անվանումը, անգլ.՝ Limelight), Չարլի Չապլինի գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1952 թվականին։ Չապլինի հայտնի ֆիլմերից մեկն է։ Առաջին անգամ ցուցադրվել է 1952 թվականի հոկտեմբերի 16-ին, Լոնդոնում։ Գաղափարախոս տրագիկոմեդիա ծաղրածուի և բալետի պարուհու մասին։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Գլուխգործոց, ծիծաղ և արցունքներ, կատակերգության վարպետից»։ «Բեմի լույսերը» ներկայացվել էր Օսկար մրցանակի, սակայն միայն քսան տարի անց արժանացավ նրան, սահմանելով լիովին ռեկորդ։
Բեմի լույսերը անգլ.՝ Limelight | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա, դրամա, երաժշտական ֆիլմ, տրագիկոմեդիա և մելոդրամա |
Թվական | հոկտեմբերի 16, 1952[1], հոկտեմբերի 23, 1952[1], նոյեմբերի 14, 1952[1] և սեպտեմբերի 24, 1954[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Չարլի Չապլին |
Պրոդյուսեր | Չարլի Չապլին |
Սցենարի հեղինակ | Չարլի Չապլին |
Դերակատարներ | Չարլի Չապլին, Քլեր Բլում, Նայջել Բրյուս, Բաստեր Քիթոն, Սիդնեյ Չապլին, Լեոնարդ Մադի, Նորման Լոյդ, Ջերալդին Չապլին, Էդնա Փերվիենս, Մելիսա Հայդեն, Վիլեն Դրայդեն, Մարջորի Բեննեթ, Սնաբ Փոլարդ, Չառլի Ռոջերս, Սիրիլ Դելևանտի, Մայքլ Չապլին[2], Ունա Օ'Նիլ[2], Ջոզեֆին Չապլին[2], Հարոլդ Միլլեր[2], Ֆրենկ Միլս[2], Քոլին Քեննի[2], Ֆրենկ Հեգնի[2], Բիլլի Քերթիս[2], Ֆլորենս Ուիքս[2], Անդրե Էգլևսկի և Չարլզ Չապլին |
Օպերատոր | Կարլ Ստրասս |
Երաժշտություն | Չարլի Չապլին |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Կինոընկերություն | United Artists |
Տևողություն | 137 րոպե |
Բյուջե | 900 000 $ |
Շահույթ | 1 000 000 $ և 8 000 000 $ |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունը սկսվում է 1914 թվականի գարնանից։
Տարեց նախկին ծաղրածուն՝ Կալվեռոն, պատահականորեն փրկում է իր հարևանուհու, մի երիտասարդ աղջկա կյանքը, որը ցանկանում էր ինքնասպան լինել՝ թունավորվելով գազի միջոցով։ Կալվեռոն աղջկան իր վարձած բնակարան է տանում, որպեսզի աղջկա սենյակի վարձատերը, չիմանար ահավոր դեպքի մասին։ Աղջիկն ասում է, որ իր անունը Թերրի է, և նա բալետի պարուհի է, սակայն հիմա նա պարալիզացված է և չի կարող քայլել։ Կալվեռոն բժշկի է դիմում, որը տեղեկացնում է, որ Թերրիի պարալիզացումը պարզապես նյարդայն համակարգի խախտման պատճառով է առաջացել և որոշ ժամանակից, Թերրին կկարողանա ոտքի կանգնել։
Ծաղրածու Կալվեռոն սկսում է ջանասիրաբար խնամել Թերրիին։ Նա կյանքի խորիմաստ դասեր է տալիս, ամբողջովին կյանքից հուսահատված պարուհուն։ Աղջկա մեջ ծաղրածուն լավատեսություն է սերմանում և օր օրի բարձրացնում նրա տրամադրությունը։ Որոշ ժամանակ անց, Թերրին ոտքի է կանգնում։
Կալվեռոն նախկինում մի հանրահայտ ու հաջողակ ծաղրածու-դերասան էր եղել, որը հետո կորցրել էր իր աշխուժությունն ու հետևաբար՝ աշխատանքը։ Միաժամանակ, Թերրիին խնամելով, նա փորձում է դարձյալ բեմ բարձրնալ և ծիծաղեցնել հանդիսատեսներին, ինչպես նախկինում, սակայն ամեն ինչ ապարդյուն։ Այդ ամենից նա նույնպես հուսահատվում է։
Իսկ Թերրին, ընդհակառակը՝ ապաքինվելուց հետո դարձյալ բեմ է բարձրանում և բալետի հայտնի պարուհի դառնում։ Հիմա նա է փորձում հուսահատությունից հանել ծաղրածու Կալվեռոյին, որը թախծում է իր հին տաղանդի, ժպտացող հանդիսատեսների, փառքի մասին, սակայն միաժամանակ, ամեն ինչում օգնում է Թերրիին։ Վերջինս գնահատելով Կալվեռոյի վերաբերմունքը, սիրահարվում է նրան, և իր ամուսնանալու ցանկությունը հայտնում ծաղրածուին։ Կալվեռոն դա անհեթեթ հիմարություն է համարում, իրենց տարիքի մեջ ընկած մեծ տարբերության պաճտառով։ Նա Թերրիին ամեն ինչ վերանայելու առիթ տալու համար, հեռանում է տնից և փողոցային երաժիշտների հետ գումար աշխատում։
Շուտով Կալվեռոյին գտնում են հին աշխատակիցներն ու ընկերները և համոզում իրեն, հանդես գալ այն ներկայացման մեջ, որտեղ մասնակցություն է ունենում նաև Թերրին։ Վերջինս արդեն հանդիպել է իր հին ծանոթին, մի երիտասարդ կոմպոզիտորին՝ Նեվիլլ անունով, որի հետ ընկերություն է անում։ Հիմա Կալվեռոն պատճառ չի ունենա խուսափել Թերրիի սիրուց։
Կալվեռոյի հին ընկերներից մեկը, որը թատրոնի ղեկավար է, հին ծաղրածուի համար հոբելյանական ելույթ է կազմակերպում։ Կալվեռոն բեմ է դուրս գալիս, կատարելով իր հին ու նոր ներկայացումները։ Այդ երեկո նրան վերջապես հաջողվում է ծիծաղ առաջացնել հանդիսատեսների մոտ։ Կատարվում է նրա երազանքը։ Համարի վերջում, երբ Կալվեռոն, սցենարի համաձայն, ընկնում է թմբուկի մեջ, ինչից հետո, վարագույների ետևում, նրա մոտ սրտի կաթված է սկսվում։ Կալվեռոյին մահճակալին են պառկեցնում։ Նա խնդրում է, որ իրեն բեմի մոտ տանեն, որպեսզի նա կարողանա վերջին անգամ տեսնել Թերրիի ելույթը։ Դիտելով գեղեցիկ պարուհուն՝ ծաղրածու Կալվեռոն մահանում է։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Չարլի Չապլին | Կալվեռո |
Քլեռ Բլում | Թերրի |
Սիդնեյ Չապլին | Նեվիլլ |
Նայջել Բրյուս | Փոստանտ |
Բաստեր Քիթոն | Կալվեռոյի գործընկեր |
Նորման Լոյդ | Բոդալինք |
Անդրե Էգլեվսկի | պարող |
Մելիսսա Հեյդեն | բալերինա |
Մարջորի Բենեթ | միսսիս Օլսոփ |
Վիլլեռ Դրայդեն | Թերրիյի բժիշկ |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 1953 թվական - «Բեմի լույսեր» ֆիլմն «Օսկար» մրցանակի է ներկայացվել՝ լավագույն օրիգինալ դրամատիկ սցենար անվանակարգում։
- 1953 - ներկայացվել է «BAFTA» մրցանակի՝ լավագույն ֆիլմ անվանակարգում։
- 1953 - արժանացել է «BAFTA»–ի՝ ամենախոստումնալից նոր կատարող անվանակարգում (Քլեռ Բլում)։
- 1953 - արժանացել է Իտալիայի ազգային կինոլրագրողների սինդիկատի՝ «Արծաթե ժապավեն» մրցանակի, լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգում։
- 1953 - արժանացել է «Օսկարի»՝ լավագույն օրիգինալ դրամատիկ սցենար անվանակարգում (Չարլի Չապլին, Ռեյ Ռաշ, Լարրի Ռասսելլ)։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- ԱՄՆ-ում ֆիլմն արգելվում էր ցուցադրել մինչև 1972 թվականը։ 1973-ին՝ այն Օսկար մրցանակի արժանացավ, լավագույն երաժշտություն անվանակարգում, միայն քսան տարի անց, սահմանելով լիովին ռեկորդ։
- Ֆիլմը մասամբ կենսագրական է Չարլի Չապլինի համար։ Օրինակ՝ Ֆիլմի գործողությունն իրականացվում է 1914 թվականին։ Այդ տարի, Չապլինը նկարահանեց իր առաջին կարճամետրաժ ֆիլմը։ Չապլինը ցուցադրում է իր երիտասարդության օրերը, երբ նա դերասան էր աշխատում մյուզիկ-հոլլլում և ապրում էր հանրակացարաններում։ Չապլինի հայրը, ինչպես և Կալվեռոն, տառապում էր ալկոհոլիզմով և մահացել էր 37 տարեկան հասակում։
- Ֆիլմում Չապլինը շատ էր նկարահանել իր մոտիկ հարազատներին։ Երաժիշտ Նեվիլլի դերում, հանդես էր գալիս Չապլինի հարազատ որդին՝ Սիդնեյ Չապլինը։ Մյուս որդին՝ Չարլզ Չապլին կրտսերը, նկարահանվել էր պանտոնիամայի ոստիկանի դերում։ Չապլինի փոքր երեխաները՝ Ջերալդին Չապլինը, Մայքլն ու Ջոզեֆինան նկարահանվել էին դրսի երեխաների դերում։ Դերեր ստացան նույնիսկ Չապլինի խորթ եղբայրն՝ Ուիլեր Դրայդենն ու կինը՝ Ունա Օ'Նիլը։ Վերջինիս և Չապլինի հարաբերությունները, հիշեցնում են ֆիլմի հերոսներ՝ Կալվեռոյի և Թերրիի հարաբերություննը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Բեմի լույսերը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեմի լույսերը» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |