Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են (ֆիլմ, 1972)

ֆիլմ, 1972

Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են (ռուս.՝ А зори здесь тихие), խորհրդային երկմասանոց գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1972 թվականին, ռեժիսոր Ստանիսլավ Ռոստոցկու կողմից` Բորիս Վասիլևի համանուն վիպակի մոտիվներով։ Կինոնկարը խորհրդային կինեմատոգրաֆի դասական նմուշ է և նվիրված է պատերազմի թեմային։ Այն խորհրդային կինովարձույթի առաջատարներից մեկն էր։

Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են
ռուս.՝ А зори здесь тихие
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ[1]
ԹեմաԽՍՀՄ կանայք երկրորդ համաշխարհային պատերազմում[2] և կանայք մարտական գործողություններում[2]
ՀիմքԻսկ արշալույսներն այստեղ խաղաղ են
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտանիսլավ Ռոստոցկի
Սցենարի հեղինակՍտանիսլավ Ռոստոցկի և Բորիս Վասիլև
ԴերակատարներԵլենա Դրապեկո, Օլգա Օստրոումովա, Իրինա Շևչուկ, Իրինա Դոլգանովա, Եկատերինա Մարկովա, Անդրեյ Մարտինով, Իգոր Կոստոլևսի և Կիրիլ Ստոլյարով
ՕպերատորՎյաչեսլավ Շումսկի
ԵրաժշտությունԿիրիլ Մոլչանով
Պատմվածքի վայրԿարելիա[3]
Նկարահանման վայրԿարելիա
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն188 րոպե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են (այլ կիրառումներ)

Սյուժեն

խմբագրել

Կինոնկարի հիմնական գործողություններն ընթանում են 1942 թվականին՝ Կարելիայում, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

Խորհրդային զորքերի թիկունքում գտնվող երկաթուղային ուղեբաժանքում տեղակայված են հակաօդայինների դասակի երկու ջոկեր։ Ուղեբաժանքի պարեկ, ավագ Ֆեդոտ Վասկովի մոտ ուղարկում են կամավորական աղջիկների, որոնցից շատերը նոր էին ավարտել դպրոցը։

Դասակի մարտիկներից մեկը` Ռիտա Օսյանինան, անտառում նկատում է երկու գերմանացի դիվերսանտների։ Վերադառնալով, նա այդ մասին զեկուցում է Վասկովին։ Վերջինս որոշում է կանգնեցնել թշնամական խմբին։ Ավագ Վասկովը, մարտիկներ Ժենյա Կոմելկովան, Ռիտա Օսյանինան, Լիզա Բրիչկինան, Գալյա Չետվերտակը և Սոնյա Գուրվիչը դուրս են գալիս դիվերսանտներին բռնելու, որոնց հնարավոր նպատակը երկաթուղին էր։

Մարտիկները դարանակալում են անտառում, սակայն այնտեղ հայտնվում են ոչ թե երկու, այլ տասնվեց դիվերսանտներ։ Վասկովի ջոկատը գերմանացիների հետ անհավասար մարտի է բռնվում։ Քանի որ օգնություն էր հարկավոր, Լիզան, ում Վասկովն ուղարկում է նոր ուժեր կանչելու, խեղդվում է ճահիճում։ Աղջիկները զոհվում են մեկը մյուսի ետևից, չնայած Վասկովը փորձում է պաշտպանել նրանց` որքան հնարավոր է։ Սակայն ողջ է մնում միայն նա։ Վիրավոր և գրեթե անզեն, Վասկովը կարողանում է գերի վերցնել ողջ մնացած դիվերսանտներին` իրենց հրամանատարի հետ միասին։ Երբ նրանց տանում էր դեպի թիկունք, տեղ են հասնում խորհրդային զինվորները։ Զորացրվելուց հետո Վասկովը որդեգրում է Ռիտա Օսյանինայի որդուն։

Երեսուն տարի անց, Վասկովն ու իր որդեգիրը հուշատախտակ են տեղադրում այն վայրում, որտեղ զոհվել էին աղջիկները։

Դերասանական կազմ

խմբագրել
Դերակատար Կերպար
Անդրեյ Մարտինով Ֆեդոտ Վասկով
Իրինա Շևչուկ Ռիտա Օսյանինա
Օլգա Օստրոումովա Ժենյա Կոմելկովա
Ելենա Դրապեկո Լիզա Բրիչկինա
Իրինա Դոլգանովա Սոնյա Գուրվիչ
Եկատերինա Մարկովա Գալյա Չետվերտակ
Լյուդմիլա Զայցևա Կիրյանովա

Նկարահանող խումբ

խմբագրել
Կինոգործիչ Ներդրումը
Բորիս Վասիլև, Ստանիսլավ Ռոստոցկի սցենարիստ
Ստանիսլավ Ռոստոցկի ռեժիսոր
Վյաչեսլավ Շումսկի օպերատոր
Կիրիլ Մոլչանով կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Ձեռքբերումները

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել