Օսկար Շմեռլինգ

ծագումով գերմանացի, վրաց նկարիչ

Օսկար Իվանեի Շմեռլինգ (վրաց.՝ ოსკარ შმერლინგი, հուլիսի 1 (13), 1863[1][2][3], Ստավրոպոլ, Ստավրոպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - հունվարի 2, 1938(1938-01-02)[1][2][3], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] ), ծագումով գերմանացի, վրաց նկարիչ[4]։ Ապրել և ստեղծագործել է Թբիլիսիում։

Օսկար Շմեռլինգ
ռուս.՝ Оскар Иванович Шмерлинг
Ծնվել էհուլիսի 1 (13), 1863[1][2][3]
ԾննդավայրՍտավրոպոլ, Ստավրոպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էհունվարի 2, 1938(1938-01-02)[1][2][3] (74 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, դաստիարակ և ծաղրանկարիչ
ԺանրԾաղրանկար
 Oskar Shmerling Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օսկար Շմեռլինգը ծնվել է Ստավրոպոլում։ 1884 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի փորագրության բաժին, իսկ հետո ուսումը շարունակել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի մարտանկարչության բաժնում։ 1892 թվականին վերադառնալով Թիֆլիս, սկսել է զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ Դասավանդել է Անդրկովկասյան օրիորդաց ինստիտուտում։ 1902-1916 թվականներին Օսկար Շմեռլինգը Գեղեցիկ արվեստների խրախուսման Կովկասյան ընկերությանը կից գեղանկարչության և քանդակագործության դպրոցի տնօրենն էր, իսկ Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման օրից՝ այնտեղի պրոֆեսորն էր[4]։

Օսկար Շմեռլինգը մասնակցել է Գեղեցիկ արվեստների խրախուսման Կովկասյան ընկերության ցուցահանդեսներին և իր նշանակալի ավանդն ունի մանկական գրքերի նկարազարդման գործում։ Առավելապես հայտնի է իր ծաղրանկարներով ու շարժերով, որոնք արտացոլում էին հին Թիֆլիսի կյանքը և առաջին անգամ թողարկվել են 1910-ական թվականներին՝ բացիկների տեսքով[4]։ Համագործակցել է բազմաթիվ ամսագրերի հետ ինչպիսիք են՝ հայկական «Խաթաբալա», վրացական «Ծնոբիս պուրցելի», «Էշմախիս մատրահի», «Շուրդուլի», «Բզիկի», այդ թվում 1906-1917 թվականներին ադրբեջաներենով Թիֆլիսում լույս տեսնող «Մոլլա Նասրեդդին» ամսագրի հետ։

Օսկար Շմեռլինգին աշակերտել են Լադո Գուդիաշվիլին, Քեթևան Մաղալաշվիլին, Ալեքսանդր Ցիմակուրիձեն, Միխեիլ Ճիաուրելին, Երվանդ Քոչարը և այլն[5]։ Նրան բարձր են գնահատել Շալվա Դադիանին, Սանդրո Շանշիաշվիլին և Իոսեբ Գրիշաշվիլին, համարելով նրան վրաց մուլտիպլիկացիայի պիոները։

Օսկար Շմեռլինգի դուստրը արվեստագետ Ռենե Շմեռլինգն է։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artnet — 1998.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 https://schmerling.org/en/people/oskar-schmerling
  4. 4,0 4,1 4,2 Чогошвили Н. Л. Немецкая художественная традиция и Грузия с начала XIX века до 40-вых годов XX века. — Тбилиси, 2006.
  5. ქართულ პოლიტიკურ კარიკატურას სწორედ ოსკარ შმერლინგმა ჩაუყარა საფუძველი
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Շմեռլինգ» հոդվածին։