Խաթաբալա (թերթ)
հայկական երգիծական շաբաթաթերթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաթաբալա (այլ կիրառումներ)
«Խաթաբալա», երգիծական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1906-1916, 1922, 1925-1926-ին, Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Ա. Երիցյան, Ա. Աթանասյան։ Տպագրել է ֆելիետոններ, առակներ, հանելուկներ։ Դատապարտել է սուլթանական Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը, նպաստել՝ Անդրկովկասի ժողովուրդների բարեկամությանը։ Արձագանքել է միջազգային իրադարձություններին, Բալկանյան և Արևելքի ժողովուրդների ազատագրական պայքարին։

Արժեքավոր են համարվում Գևորգ Բաշինջաղյանի, Գ. Գրենևսկու, Գ. Երիցյանի, Ա. Միրզոյանի, Իոսիֆ Ռոտտերի և Օսկար Շմեռլինգ պատկերազարդումները։ Աշխատակցել են Ատրպետը, Մ. Բագրատունին, Կ. Մելիք-Շահնազարյանը, Գ. Լևոնյանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Մ. Արազին, Ստեփան Զորյանը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաթաբալա (թերթ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 703)։ ![]() |