Լադո Գուդիաշվիլի
Լադո (Վլադիմիր) Դավիթի Գուդիաշվիլի (մարտի 18 (30), 1896[1][2][3][…], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] - հուլիսի 20, 1980[1][5][3][…], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[6]), վրաց նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1972)։
Լադո Գուդիաշվիլի վրաց.՝ ვლადიმერ დავითის ძე გუდიაშვილი | |
---|---|
Ի ծնե | Լադո Դավթի Գուդիաշվիլի |
Ծնվել է | մարտի 18 (30), 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | հուլիսի 20, 1980[1][5][3][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[6] |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | ավանգարդիզմ և ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | «Ցոցխալի ձուկ» (1920), «Օթյակում» (1940), «Նիկո Փիրոսմանիշվիլու մահը» (1946) , նկարազարդել է Սուլխան Սաբա Օրբելիանիի «Հնարանքի իմաստություն» երկը (1939 և 1960) |
Պարգևներ | |
Անդամակցություն | Blue Horns?[7] |
Կայք | art.gov.ge |
ստորագրություն | |
Lado Gudiashvili Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1910-1914 թվականներին սովորել է Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում։ 1919-1926 թվականներին ապրել է Փարիզում, հաճախել Ռոևսոնի ակադեմիան։ 1926-1932 թվականներին Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր էր։ Գուդիաշվիլիի գործերից հայտնի են «Ցոցխալի ձուկ» (1920), «Օթյակում» (1940), «Նիկո Փիրոսմանիշվիլու մահը» (1946) (բոլորն էլ՝ ՎԽՍՀ արվեստի թանգարան, Թբիլիսի)։ Նկարազարդել է Սուլխան Սաբա Օրբելիանիի «Հնարանքի իմաստություն» երկը (Սեպիա, 1939 և 1960 թվականներ)։ Սերտ կապերի մեջ է եղել Ե․ Թադևոսյանի, Ա․ Բաժբեուկ-Մելիքյանի, Երվանդ Քոչարի, Գ․ Գրիգորյանի (Ջիոտտո) հետ։ Պարգևատրվել է վրացական ԽՍՀ Ռուսթավելու անվան պետական մրցանակով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Vladimir (Lado) Davydovich Gudiashvili (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Гудиашвили Ладо Давидович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Sokolov M. N. Gudiashvili, Lado // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T035376
- ↑ 6,0 6,1 6,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ http://www.nplg.gov.ge/bios/en/00001566/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 244)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լադո Գուդիաշվիլի» հոդվածին։ |