Քեթևան Մաղալաշվիլի

Վրացի դիմանկարիչ

Քեթևան Կոնստանտինովնա Մաղալաշվիլի (վրաց.՝ ქეთევან კონსტანტინეს ასული მაღალაშვილი, ապրիլի 19, 1894(1894-04-19)[1], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 30, 1973(1973-05-30), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դիմանկարիչ, Վրացական ԽՍՀ ժողովրդական նկարչուհի (1961)[2]։

Քեթևան Մաղալաշվիլի
վրաց.՝ ქეთევან კონსტანტინეს ასული მაღალაშვილი
Ծնվել էապրիլի 19, 1894(1894-04-19)[1]
ԾննդավայրՔութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 30, 1973(1973-05-30) (79 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1917) և Կոլարոսսիի ակադեմիա
ՄասնագիտությունՌեստավրացիա, նկարչուհի և դիմանկարիչ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
 Ketevan Magalashvili Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քեթևան Մաղալաշվիլին ծնվել է 1894 թվականի ապրիկի 7-ին Քութայիսում[2]։ Երբ երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Թբիլիսի[3]։ 1911 թվականին ընդունվում է Թբիլիսիի գեղարվեստի և քանդակագործության դպրոց, 1915 թվականին տեղափոխվում է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան[2]։ 1917 թվականի ամռանը գալով Վրաստան` այլևս չի կարողանում վերադառնալ Մոսկվա Ռուսաստանում հեղափոխական իրադարձությունների պատճառով։ Սկսում է աշխատել Գեորգի Ջաբադարիի թատրոն-ստուդիայում վրացական ազգային տարազի ստեղծման վրա։

1921 թվականին աշխատանքի է տեղավորվում Ազգային պատկերասրահի գրադարանում, որտեղ ծանոթանում է նրա հիմնադիր և տնօրեն Դիմիտրի Շևարնաձեի հետ։ Փորձառու նկարչի ազդեցության ներքո սկսում է անդրադառնալ դիմանկարի ժանրին, նկարելով ընկերներին, ծանոթներին և այլ նկարիչների։ Քեթևան Մաղալաշվիլին 1923 թվականին մեկնում է Փարիզ[4]։

1923 թվականին մեկնում է Մյունխեն սովորելու, որից հետո նույն թվականին տեղափոխվում է Փարիզ Կոլարոսի ակադեմիա[3]։

Վերադառնալով Թբիլիսի՝ աշխատանքի է տեղավորվում Ազգային պատկերասրահում, որպես ռեստավրատոր և շարունակում է դիմանկարներ նկարել։ Դմիտրի Շեվարդնաձեի կալանավորումից և հավանական մահապատժից հետո 1937 թվականին ազատվում է նրա կողմից ստեղծած պատկերասրահից[4]։ Հետագայում նա սկսում է ակտիվորեն մասնակցել ցուցահանդեսների։

1946 թվականին ստանում է Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, 1961 թվականին Վրացական ԽՍՀ Ժողովրդական նկարչի կոչում[2]։ 1961 թվականին և 1972 թվականին անցկացվում են Մաղալաշվիլու անհատական ցուցահանդեսները[3]։ Մահացել է 1973 թվականի մայիսի 30-ին, Թբիլիսիում[2]։

Պարգևներ խմբագրել

 
Քեթևան Մաղալաշվիլին աշխատելիս (Փարիզ, 1923)

Ստեղծագործություն խմբագրել

Մաղալաշվիլու դիմանկարների գունային լուծումները զուսպ են, զգացվում է դիմանկարների հերոսների հոգեբանական կողմի նուրբ մշակումը[2]։ Ինքը՝ նկարչուհին, իր հարցազրույցներից մեկում ասում է, որ դիմանկարի հերոսի հետ նախ պետք է զրուցել, նրա հետ պայքարի մեջ մտնել կամ գտնել մեկ այլ միջոց, որպեսզի որսա դեմքի արտահայտությունը, ձեռքերի և աչքերի շարժը, հասկանա գլխավոր գաղափարը[3]։ Բացի ծանոթներից և նկարիչներից նա նկարել է բանվոր-ստախանովականների դիմանկարները ։

Քեթևան Մաղալաշվիլու դիմանկարները գտնվում են տարբեր թանգարանների հավաքածուներում, այդ թվում Թբիլիսիի արվեստի պետական թանգարանում (Յակոբ Նիկոլաձեի (1922), Ելենա Ախվելեդիանիի (1924), Սերգո Զաքարիաձեի (1951) դիմանկարները) և Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մեդեա Ջափարիձեի (1957) դիմանկարը)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Магалашвили Кетевана Константиновна հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «ქეთევან მაღალაშვილი». ფემინიზმი და გენდერული დემოკრატია (վրացերեն). ფონდი ჰაინრიჰ ბიოლის. 2014 թ․ հունիսի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  4. 4,0 4,1 «Ketevan Magalashvili. Biography» (անգլերեն). Modernism.Ge. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթևան Մաղալաշվիլի» հոդվածին։