Օդրի Տոտու
Օդրի Տոտու (ֆր.՝ Audrey Tautou, օգոստոսի 9, 1976[3][4][5][…], Beaumont[3]), ֆրանսիացի կինոդերասանուհի և մոդել։ Առաջին անգամ հեռուստադիտողին երևացել է 18 տարեկանում։ Դրանից անմիջապես հետո նա ստացավ «Ցեզար» մրցանակը։ Հետագայում նա էկրան բարձրացավ 1999 և 2000 թվականներին։ Տոտուն մեծ ճանաչում ձեռք բերեց «Ամելի» ֆիլմից հետո, որը նկարահանվել է 2001 թվականին։ Սրանից հետո նա մեծ արագությամբ կառուցեց իր կարիերան։ Հանդիսատեսին հայտնի է «Ամելի» (2001), «Դա Վինչիի ծածկագիրը» (2006), «Կոկո դը Շանել» (2009) և «Քնքշություն» (2011) ֆիլմերից։
Օդրի Տոտու ֆր.՝ Audrey Tautou | |
---|---|
![]() Օդրի Տոտուն 2006 թ.-ի Կաննի կինոփառատոնին | |
Հասակը | 160 սմ[1] |
Ծնվել է | օգոստոսի 9, 1976 (44 տարեկան)[1] |
Ծննդավայր | Բոմոն, ![]() |
Կրթություն | Փարիզի կաթոլիկ ինստիտուտ և Ֆլորան դասընթացներ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասանուհի[1] |
Ակտիվ շրջան | 1992–այժմ[1] |
Ժանրեր | Դրամա, Մելոդրամա[1] |
Ընտրանի | "Ճակատագրական գեղեցկուհին", "Դա Վինչիի ծածկագիրը" |
Ամուսին(ներ) | Մատյե Շեդիդ |
Պարգևներ և մրցանակներ | Լյումեր ամենախոստումնալից դերասանուհի մրցանակ, Սեզար մրցանակ ամենախոստումնալից դերասանուհուն, Prix Suzanne Bianchetti?, Lumières Award for Best Actress?, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր |
IMDb | ID 0851582 |
ԿինոՊոիսկ | ID 433 |
Վաղ կյանքԽմբագրել
Օդրին ծնվել է Բոմոնում և մեծացել է Մոնտլուքոնում։ Հայրը եղել է ատամնաբույժ, իսկ մայրը ուսուցչուհի։ Տոտուն դեռ փոքրուց է ցանկացել դառնալ դերասանուհի, այդ իսկ պատճառով նրա ծնողները նրան տարել են դերասանական պարապմունքների։
ԿարիերաԽմբագրել
1990-2000 թվականներԽմբագրել
1998 թվականին Օդրին մասնակցեց «Նոր աստղեր» մրցույթին և հաղթեց՝ ստանալով «Լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակը։ Թոնի Մարշալը «Ցեզար» մրցանակաբաշխությանը Օդրիին հանձնեց մրցանակ՝ «Գեղեցկուհի Վեներայի համալսարանը» ֆիլմի համար։ 2000 թվականին Տոտուն արժանացավ «Ամենախոստումնալից երիտասարդ դերասանուհի» մրցանակին։
2000-2010 թվականներԽմբագրել
2001 թվականին Օդրին հասավ հաջողության խաղալով ռոմանտիկ կատակերգությունում՝ «Ամելի» ֆիլմում (Ֆրանսիական անվանումը « Le Fabuleux Destin d'Amélie Poulain»), որի ռեժիսորն է Ժան-Պիեռ Ժենեն։ Ֆիլմը արագ ճանաչում ձեռք բերեց և գնահատվեց։ «Ամելի» ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ։
2002 թվականին նա նկարահանվել է «Կեղտոտ հմայքներ» բրիտանական ֆիլմում, որի ռեժիսորն է Սթիվեն Ֆրիրզը։ 2004 թվականին նա խաղացել է «Շատ երկար ներգրավվածություն» ռոմանտիկ, պատերազմական ֆիլմում, որի ռեժիսորն է Ժան Պիեռ Ժենուտը։
2010 թվականից հետոԽմբագրել
Օդրի Տոտուն նկարահանվել է մի ֆիլմում, որտեղ նա մարմնավորում է նորաձևության թագուհի համարվող Կոկո Շանելին։ Ֆիլմի ռեժիսորն է Աննա Ֆոնտաինը։ Այն էկրան է բարձրացել 2009 թվականի ապրիլի 22-ին Ֆրանսիայում։ Ֆիլմի հիմքում ընկած է Էդմոն Շառլ-Ռուխի «L’Irrégulière» գիրքը։ Այն բանի փոխարեն, որ «Կոկո դը Շանել» ֆիլմը հեռարձակվեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում « Warner Bros. Pictures» ընկերության կողմից, ֆիլմով զբաղվեց « Sony Pictures Classics» ընկերությունը։ Ֆիլմի ցուցադրումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում արժեց 6 մլն. ամերիկյան դոլար։
Մոդելի կարիերաԽմբագրել
Օդրի Տոտուն սկսեց իր մոդելային կարիերան շատ վաղ հասակից՝ մասնակցելով մոդելային դասընթացների և միջոցառումների։ Դրա շնորհիվ նրա նկարները հայտնվեցին հայտնի ամսագրերի շապիկներին, որոնց թվին Vogue, Bazar, Elle, Harpers և այլն։
Տոտուն 2009 թվականին ստացավ Շանել №5-ի հաջորդ գլխավոր մոդելը, փոխարինելով Նիկոլ Քիդմանին։ Գովազդի և ֆիլմի հեռարձակումների տարեթվերը համընկան (2009)։ Նա դարձավ այնպիսի ակցիաների դեմքը, ինչպիսիք էին՝ L'Oreal, Montblanc և շատ ուրիշ ակցիաներ։
Օդրի Տոտուն տարիներ շարունակ հայտարարվել է, որպես «Տարվա նորաձևություն», քանի որ հայտնվել էր տարբեր բնագավառների ամսագրերի շապիկներին (հիմնականում՝ նորաձևության, գեղեկցության և մշակութային թեմաների ամսագրեր)։
Անձնական կյանքԽմբագրել
Տոտուն սովորել է Փարիզի կաթոլիկական ինստիտուտում։ Երբ նա սովորում էր ինստիտուտում հայտարարեց, որ նա «կեղծ» կաթոլիկ է։ Տոտուն ասում է, որ նրա ապագան Ֆրանսիայում է, որ նա պետք է իր ապագան կառուցի հենց Ֆրանսիայում, այլ ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Նա իր հարցազրույցներից մեկում նշել է հետևյալը. «Ես օրվա վերջում ֆրանսուհի դերասան եմ։ Ես չեմ ասում, թե երբեք չեմ նկարահանվի անգլերեն լեզվով, բայց իմ տունը իմ համայնքն է, իմ կարիերան արմատավորված է այստեղ՝ Ֆրանսիայում, ես երբեք չեմ տեղափոխվի Լոս-Անջելես»։
ՖիլմագրությունԽմբագրել
ԴերակատարումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «kinopoisk»։ Վերցված է 2015 Նոյեմբերի 26
- ↑ Les anciens du Cours Florent — Cours Florent.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?nom=TAUTOU%20Audrey&from=dvdtoile
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Discogs — 2000.