Դա Վինչիի ծածկագիրը (ֆիլմ)
«Դա Վինչիի ծածկագիրը» (անգլ.՝ The Da Vinci Code) 2006 թվականի ամերիկյան առեղծվածային թրիլլեր։ Ռեժիսորը Ռոն Հովարդն է, սցենարի հեղինակը Ակիվա Գոլդսմանը։ Ըստ Դեն Բրաունի 2003 թվականին ամենավաճառված համանուն վեպի։ Հանդիսանում է Ռոբերտ Լենգտոնի կինոնկարների շարքի առաջինը ֆիլմը։ Գլխավոր դերերը մարմնավորում են Թոմ Հենքսը, Օդրի Տոտուն, Իեն Մակկելլեն,
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դա Վինչիի ծածկագիրը (այլ կիրառումներ)
Ալֆրեդ Մոլինան, Յուրգեն Պրոխնոն, Ժան Ռենոն և Փոլ Բեթանին։ Ֆիլմում Հարվարդի համալսարանի կրոնական սիմվոլոգիայի պրոֆեսոր Ռոբերտ Լենգտոնը Լուվրի կուրատոր Ժակ Սոնյերի դաժան և անսովոր սպանության մեջ գլխավոր կասկածյալն է։ Դիակի վրա ոստիկանությունը հայտնաբերում է անհասկանալի ծածկագիր և հետաքննություն է սկսում[9]։ Ոստիկանության համար ծածկագրեր վերծանող Սոֆի Նեվուի օգնությամբ Լանգտոնը կարողանում է փախչել, և նրանք սկսում են որոնել լեգենդար Սուրբ սկիհը։ Նշանավոր բրիտանացի պատմաբան,սուրբ սկիհի փորձագետ սըր Լի Թիբինգը, նրանց ասում է, որ իրական Սուրբ սկիհը բացահայտ կերպով կոդավորված է Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» որմնանկարում։ Սկիհի որոնումների մեջ ներքաշված է նաև Օպուս Դեյը, ով ցանկանում է գաղտնի պահել իրական սկիհը քրիստոնեության կործանումը կանխելու համար։
Ֆիլմը, ինչպես գիրքը, համարվեց հակասական։ Հատկապես կաթոլիկ եկեղեցու կողմից այն արժանացավ կոշտ քննադատության։ Եկեղեցու շատ անդամներ աշխարհականներին հորդորում էին բոյկոտել ֆիլմը։ Գրքում Դեն Բրաունը նշում է, որ Սիոնի միաբանությունը և «այս վեպում հիշատակված արվեստի գործերը, ճարտարապետության, փաստաթղթերի և գաղտնի ծեսերի բոլոր նկարագրությունները ճշգրիտ են»։
Իր համաշխարհային ցուցադրության առաջին շաբաթվա վերջում ֆիլմը վաստակեց 224 միլիոն դոլար և ընդհանուր առմամբ 760 միլիոն դոլար ամբողջ աշխարհում՝ դառնալով 2006 թվականի ամենաշատ եկամտաբեր երկրորդ ֆիլմը, ինչպես նաև մինչ օրս Հովարդի ամենաշատ եկամտաբեր ֆիլմը։ Այնուամենայնիվ, կինոնկարը քննադատների կողմից հիմնականում բացասական արձագանքներ ստացավ։ Ֆիլմը ունեցավ նաև շարունակություն՝ «Հրեշտակներ և հրեշներ» (2009թ․) և «Ինֆեռնո» (2016թ․):
Սյուժե
խմբագրելԼուվրի կուրատոր Ժակ Սոնիերին Մեծ պատկերասրահում հետապնդում է ալբինոս կաթոլիկ վանականը՝ Սիլաս անունով, ով պահանջում է Պրիորիի «անկյունաքարի» վայրը՝ Սուրբ սկիհը գտնելու և ոչնչացնելու համար։ Սոնիերը նրան կեղծ ուղղություն է տալիս և սպանվում է։ Ոստիկանությունը գտնում է դիակը Դա Վինչիի Վիտրուվյան մարդու դիրքով։ Ոստիկանության կապիտան Բեզու Ֆաշը և լեյտենանտ Ժերոմ Կոլլետը Սոնիերի մարմինը քննելու համար կանչում են ամերիկացի սիմվոլոգ Ռոբերտ Լենգտոնին, ով Փարիզ էր ժամանել խորհրդանիշների մեկնաբանման վերաբերյալ դասախոսության կապակցությամբ։ Լենգտոնին ցույց են տալիս մարմինը և գաղտնի հաղորդագրությունը, որը կարդացվում է միայն սև լույսի ներքո։ Այն պարունակում էր անկանոն դասավորությամբ Ֆիբոնաչի թվեր։ Սոնիերի թոռնուհի Սոֆի Նեվուն, ով նաև հանդիսանում էր ոստիկանության համար ծածկագրեր վերծանող, պատմում է Լանգտոնին, որ Ֆոշը վերջինիս վրա տեղորոշիչ սարք է տեղադրել՝ Սոնիերի գաղտնի հաղորդագրության վերջում «P.S. Գտեք Ռոբերտ Լանգտոնին» բառերը գտնելուց հետո։ Ֆոշը վստահ է, որ Լանգտոնն է սպանել է Սոնիերին։ Սոֆին դեն է նետում Լանգտոնի վրա տեղադրված տեղորոշիչ սարքը,դրանով շեղելով ոստիկանությանը։ Նրանք կարողանում են կրկին սողոսկել Լուվր Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործություններում ավելի շատ հուշումներ գտնելու համար։ Լենգտոնը հանգում է այն եզրակացության, որ Սոնիերը Սիոնի միաբանության մեծագույն վարպետն էր։
Սիլասը աշխատում է անանուն անձի համար, ով կոչվում է «Ուսուցիչ», ինչպես նաև Օպուս Դեյի անդամների հետ՝ եպիսկոպոս Արինգարոսայի գլխավորությամբ։ Լենգդոնը և Սոֆին ուղևորվում են Ցյուրիխի խնայբանկ և Ֆիբոնաչիի հաջորդականությունը որպես ծածկագիր օգտագործելով կարողանում են բացել Սոնիերի պահատուփը, որի ներսում կրիպտեքս էր, գլանաձև տարա, որն իր մեջ պարունակում էր պապիրուսի վրա գրված հաղորդագրություն։ Այն կարող է բացվել միայն վրայի տառերը ճիշտ հաջորդականությամբ դասավորելով։ Ոստիկանության ժամանելուն պես բանկի մենեջեր Անդրե Վեռնետը օգնում է Լենգդոնին և Սոֆիին փախչել, այնուհետև փորձում է գողանալ կրիպտեքսը և սպանել նրանց։ Լենգտոնը և Սոֆին կարողանում են փախչել կրիպտեքսի հետ միասին։
Նրանք այցելում են Լենգդոնի ընկերոջը՝ սուրբ սկիհի փորձագետ սըր Լի Թիբինգին։ Թիբինգը պնդում է, որ սկիհը բաժակ չէ, այլ հենց Մարիամ Մագդաղենացին է։ Ըստ Թիբինգի նա մարմնավաճառ չէր, այլ Հիսուս Քրիստոսի կինն էր։ Թիբինգը պնդում է, որ խաչելության ժամանակ Մարիամը հղի է եղել, և Սիոնի միաբանությունը ստեղծվել է նրանց ժառանգներին պաշտպանելու համար։ Ըստ նրա Օպուս Դեյը փորձում էր ոչնչացնել սկիհը Վատիկանի վարկանիշը պահպանելու համար։ Ավելի ուշ, Սիլասը ներխուժում է Թիբինգի տուն, բայց հենակներ օգտագործող Թիբինգը օգտագործում է դրանք Սիլասին վնասազերծելու համար։ Խումբը փախչում է Լոնդոն Թիբինգի անձնական ինքնաթիռով՝ նրա աղախին Ժան Ռեմի հետ միասին։ Նրանք ուղևորվում են դեպի Տեմպլ եկեղեցի, բայց կրիպտեքսի ծածկագիրը այստեղ գտնելու հույսը ապարդյուն է անցնում։ Ռեմին, ով պնդում է թե ինքն է Ուսուցիչը, ազատում է Սիլասին։ Ռեմին պատանդ է վերցնում Թիբինգին՝ գցելով մեքենայի բեռնախցիկ, և տանում է Սիլասին Օպուս դեյի անվտանգ տներից մեկը։ Թիբինգը, ով իսկական Ուսուցիչն էր, հետագայում թունավորում է Ռեմիին և ոստիկանություն ուղարկում Սիլասի հետևից։ Ոստիկանությունը գնդակահարում է Սիլասին այն բանից հետո, երբ վերջինս պատահաբար վիրավորում է այնտեղ հայտնված Արինգարոսային, ով անհապաղ ձերբակալվում է Ֆաշի կողմից։ Վերջինս զայրանում է, երբ գլխի է ընկնում, որ օգտագործվել է Լանգտոնին բռնելու համար։
Թիբինգն, ով ցանկանում էր տապալել եկեղեցին դարեր շարունակ իրականացված հետապնդումների և խաբեությունների համար, հասավ Լանգտոնին և Սոֆիին։ Եռյակը գնում է Վեստմինստերյան աբբայություն՝ միաբանության նախկին վարպետ Իսահակ Նյուտոնի գերեզմանին։ Թիբինգը պահանջում է, որ զույգը բացի կրիպտեքսը։ Լենգտոնը կեղծում է, թե նրա մուտ չի ստացվում բացել, իսկ հետո հանկարծակի օդ է շպրտում կրիպտեքսը։ Թիբինգը նետվում և որսում է այն, բայց սրվակը կոտրվում է, և ենթադրվում է որ պապիրուսը ոչնչացված է։ Ոստիկանությունը ժամանում է Թիբինգին ձերբակալելու համար։ Վերջինս գիտակցում է, որ Լենգտոնը բացել է կրիպտեքսը ու հանել պապիրուսը նախքան այն նետելը։ Կոդը «Խնձոր» բառն էր՝ խնձորի մասին անվստահելի առասպելի հետ կապված, ըստ որի այն Նյուտոնին ստիպեց հայտնաբերել իր դասական ձգողության տեսությունը։ Կրիպտեքսի ներսում հայտնաբերված հուշումը, որը պատմում է սկիհի՝ «վարդի տակ» թաքնվելու մասին, Լանգտոնին և Սոֆիին տանում է դեպի Շոտլանդիայի Ռոսլին մատուռ։
Մատուռի ներսում նրանք հայտնաբերում են գաղտնի սենյակ, որտեղից Մագդաղենացու գերեզմանը հանվել է։ Լանգտոնը փաստաթղթերը զննելուց հետո հասկանում է, որ Սոֆիի ընտանիքը զոհվել է ավտովթարից, և որ Սոնիերը եղել է ոչ թե իր պապը, այլ պաշտպանը, և որ Սոֆին Հիսուս Քրիստոսի վերջին շառավիղն է։ Նրանց դիմավորում են Սիոնի միաբանության մի քանի անդամներ, այդ թվում՝ Սոֆիի տատիկը, որը խոստանում է պաշտպանել նրան։ Սոֆիի և Լենգտոնի ճանապարհները բաժանվում են, վերջինս վերադառնում է Փարիզ։ Սափրվելու ընթացքում նա վնասում է մաշկը և նրա արյունը լվացարանում կորանալով՝ հիշեցնում է Վարդի գիծը։ Գիտակցելով կրիպտեքսի հուշող բառի իրական իմաստը՝ նա հետևում է դեպի Լուվր տանող գծին՝ եզրակացնելով, որ Սուրբ սկիհը թաքնված է Pyramide Inversée-ի տակ։ Լենգտոնը ծնկի է իջնում դրա վրա, իսկ Մարիամ Մագդաղենացու սարկոֆագը երևում է գաղտնի ստորգետնյա խցիկում։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Թոմ Հենքս | Ռոբերտ Լանգտոն |
Օդրի Տոտու | Սոֆի Նեվեու |
Իեն Մակկելլեն | սըր Լեյ Տիբինգ |
Ժան Ռենո | կապիտան Բեզու Ֆաշ |
Պոլ Բեթանի | Սիլաս |
Ալֆրեդ Մոլինա | Բիշոպ Մանուել Արինգարոշա |
Յուրգեն Պրոխնով | Անդրե Վերնետ |
Ժան-Իվ Բերտելուտ | Ռեմի Ժան |
Էտեն Շիկո | լեյտենանտ Կոլետ |
Ժան-Պեր Մարել | Ժակույ Սաուիներե |
Մարի-Ֆրանսուա Օդոլենտ | քույր Սանդրին |
Ռիտա Դեյվիս | էլեգանտ կին Ռոսլինում |
Ֆրանչեսկո Կարնելութի | |
Սետ Գեյբլ | Մայքլ |
Շեյն Զազա | երիտասարդ ավտոբուսում |
Էնդրյու Կլարկ | դոցենտ |
Ֆաուսթո Մարիա Շիարափա | երիտասարդ եկեղեցական |
Ջո Գրոսի | ծեր եկեղեցական |
Դենի Պոդալիդես | չվերթ ղեկավարող |
Գարի Թեյլոր | բրիտանական ոստիկանության կապիտան |
Կլիվ Կարտեր | Բիգին Հիլի ոստիկանության կապիտան |
Գերենս Մազուրեկ | Սոֆին 13 տարեկանում |
Դեյզի Դոյջ-Հիլ | Սոֆին 8 տարեկանում |
Լիլի Ելա Կելեներ | Սոֆին 3 տարեկանում |
Քրիսիան Էմանուել | Սոֆիի մայրը |
Շարլոթա Գրեխեմ | Մարիա Մագդալենա |
Կսավեր Դե Գիյբոն | թմրամոլ |
Թոնի Դեսկանվել | բանկի պահակ |
Դևիդ Բարկ-Ջոունս | կործանիչի օդաչու |
Սերեթա Ուիլսոն | ամերիկուհի |
Էգլանտին Ռեմբովիլ-Նիկոլ | ուսանող |
Դեն Տոնդովսկի | ուսանող |
Աևիա Հյուլեթ | ուսանող |
Ռոլանդ Ջոն-Լեոպոլդի | ուսանող |
Դևիդ Սառակինո | DCPJ գործակալ |
Լայոնել Գայ-Բրեմոնդ | Լեդուի սպա |
Իվ Օբեր | ոստիկան Լուվրում |
Ռեյչել Բլեք | կին ոստիկան |
Դեզ Դրամոնդ | ոստիկան Լոնդոնում |
Մարկ Ռոուպեր | ոստիկան Լոնդոնում |
Բրոկ Լիթլ | ոստիկան ամերիկյան դատարանում |
Մեթյու Բատլեր | ոստիկան Վեստմինստերում |
Ռոլան Մենու | DCPJ տեխնիկ |
Հյու Միտչել | երիտասարդ Սիլաս |
Տինա Մեսկել | Սիլասի մայրը |
Փիթեր Պեդրերո | Սիլասի հայրը |
Սեմ Մանկուսո | տերհայր |
Անդրե Լիլիս | տերհայր |
Մարիո Վերնացցա | երիտասարդ Կոնստանտին |
Ագատա Նատանսոն | քրմուհի |
Դեզ Փարկեր | մայր |
Էնդի Ռոբբ | հայր |
Թոմ Բարկեր | տղա |
Մեգգի ՄակԷվան | աղջիկ |
Մայքլ Բերտենշոու | քահանա |
Սառա Ուիլդոր | քրմուհի |
Դևիդ Բերտրան | ֆրանսիացի հաղորդավար |
Պոլ Ադամս | Գրալի ասպետ (տիտրերում նշված չէ) |
Դիդե Դել Բենժամին | ուսանող (տիտրերում նշված չէ) |
Լիլի Բրիան | վարորդ (տիտրերում նշված չէ) |
Դեն Բրաուն | ստորագրություններ բաժանող մարդը (տիտրերում նշված չէ) |
Աննա Կաչյա | հարսանիքի հյուր (տիտրերում նշված չէ) |
Մայքլ Նորտոն | ֆրանսիացի դետեկտիվ (տիտրերում նշված չէ) |
Լեյն Էդվարդս | ֆրանսիացի անբարոյական (տիտրերում նշված չէ) |
Նիլ Ֆինդլեյթեր | կարդինալ (տիտրերում նշված չէ) |
Քրիստոֆեր Ֆոշ | զինված ոստիկանության սպա (տիտրերում նշված չէ) |
Շոն Ֆրենսիս Ջորջ | գրագիր (տիտրերում նշված չէ) |
Կաս Գրեհեմ | խաչակիր (տիտրերում նշված չէ) |
Պոլ Հան | ոստիկան (տիտրերում նշված չէ) |
Մարտին Խիտկոտ | ձերբակալված ոստիկան (տիտրերում նշված չէ) |
Պոլ Հերբերտ | Սոֆիի հայրը (տիտրերում նշված չէ) |
Շերիլ Հովարդ | լեկցիային ներկա անձ (տիտրերում նշված չէ) |
Արնո Կլեյն | ֆրասնիացի ոստիկան (տիտրերում նշված չէ) |
Դաֆեր Լաբիդին | PTS գործակալ (տիտրերում նշված չէ) |
Սայմոն Լոկվուդ | թմրամոլ (տիտրերում նշված չէ) |
Ռոբ ՄակՋիլիվրեյ | Գրաալի ասպետ (տիտրերում նշված չէ) |
Լին Պիկնետ | ավտոբուսի ուղևոր (տիտրերում նշված չէ) |
Կլիվ Պրինց | ավտոբուսի ուղևոր (տիտրերում նշված չէ) |
Նորման Քեմփբել Ռիիս | ուղևոր (տիտրերում նշված չէ) |
Պոլ Սաքս | տաճարից հեռու գտնվող ոստիկանության սպա (տիտրերում նշված չէ) |
Ռոբերտ Ստոուն | Սիոնի պրիորատ (տիտրերում նշված չէ) |
Արտադրություն
խմբագրելԶարգացում
խմբագրելՖիլմի իրավունքները գնվել են Դեն Բրաունից 6 միլիոն դոլարով[10]։
Նկարահանումներ
խմբագրելՆկարահանումները նախատեսված էր սկսել 2005-ի մայիսին, սակայն որոշ ձգձգումների արդյունքում նկարահանումները սկսվեցին 2005 թվականի հունիսի 30-ին։
Վայրը
խմբագրելԼուվրը թույլ տվեց նկարահանել ֆիլմի համապատասխան տեսարանները իր տարածքում։ Նկարահանումների ընթացքում օգտագործվել է Մոնա Լիզայի կրկնօրինակը, քանի որ անձնակազմին թույլ չի տրվել լուսաբանել բնօրինակը իրենց լուսավորության սարքերով։ Լուվրում տեղի ունեցած նկարահանումների ժամանակ Մոնա Լիզայի սենյակը օգտագործվել է որպես խորդանոց։ Վեստմինստերյան աբբայությունը ինչպես նաև Սեն-Սուլպիսը մերժեցին իրենց տարածքների տրամադրման դիմումը։ Փոխարենը Վեստմինստերյան աբբայության տեսարանները նկարահանվել են Լինքոլնի և Վինչեսթերի տաճարներում[11], որոնք երկուսն էլ պատկանում են Անգլիայի եկեղեցուն(Վեստմինստերյան աբբայությունը միապետի անմիջական իրավասության ներքո գտնվող եկեղեցի(մատուռ) է, մինչդեռ Սեն-Սուլպիսը հռոմեական կաթոլիկ հաստատություն է)։
Սեն-Սուլպիսի թույլտվության մերժման պատճառով[12], ամբողջ տեսարանը ստիպված եղավ վերստեղծել Rainmaker UK ընկերությունը, և չնայած որ տեսարանը մասամբ կառուցվել էր, կոորդինատները մի քանի սանտիմետրով ավելի էին, քան սպասում էին ստեղծագործողները։ ուստի ամբողջ գործընթացն ավարտվելը չափազանց դժվար էր[13]։
Հաղորդվում է, որ Լինքոլնի տաճարը 100,000 ֆունտ ստեռլինգ է ստացել այնտեղ նկարահանելու իրավունք տալու դիմաց, իսկ նկարահանումները տեղի են ունեցել 2005 թ.-ի օգոստոսի 15-ից 19-ը ընկած ժամանակահատվածում, հիմնականում տաճարի գաղտնի մասերում։ Տաճարի զանգը, որը զնգում է ամեն կլոր ժամին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ լուռ էր։ Ցուցարարները 61 տարեկան քույր Մերի Մայքլ անունով մի կնոջ գլխավորությամբ բողոքեցին ընդդեմ նկարահանումների։ Քույր Մերի Մայքլը 12 ժամ անցկացրեց տաճարի առջև ծնկաչոք աղոթելով՝ ի նշան բողոք այն բանի, որը նա սրբապղծություն էր համարում հերետիկոսություն պարունակող գրքի նկարահանումների համար սրբազան վայրն օգտագործելը[14]։ Վինչեսթերի տաճարը պատասխանեց քննադատությանը՝ իր գտնվելու վայրի վճարով ցուցահանդես, դասախոսությունների շարք և գիրքը հերքելու արշավը ֆինանսավորելով[15]։ Պապի ամառանոցի՝ Գանդոլֆո ամրոցի տեսարանները նկարահանվել են Անգլիայի Լեսթերշայր քաղաքում՝ Բելվուար ամրոցում։ Անգլիայի Արևմտյան Սասեքս նահանգի Շորհեմ օդանավակայանը նույնպես օգտագործվել է որպես նկարահանման վայր, որի ար-դեկո տերմինալի շենքն օգտագործվել է «Լե Բուրժ» օդանավակայանի տեսարանների գիշերային նկարահանումների ժամանակ[16]։
Նկարահանումները տեղի են ունեցել նաև Միացյալ Թագավորության այլ վայրերում[17]։ Ֆիլմի վերջին մասում երևում են Լոնդոնի արքայական քոլեջը, Ֆերֆիլդ Հոլլսը (Կրոյդոն), Տեմպլ եկեղեցին (Լոնդոն), Բերլի հաուսը (Լինքոլնշիր), Ռոսլին մատուռը և Ռոսլին դղյակը (Միդլոթիան, Շոտլանդիա)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Դանիական ազգային ֆիլմագրություն
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.imdb.com/title/tt0382625/locations?ref_=tt_dt_dt
- ↑ 8,0 8,1 8,2 Box Office Mojo — 1999.
- ↑ «Dan Brown » The Da Vinci Code». www.danbrown.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Ask Men». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Film locations in South East England». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Michael Haag & Veronica Haag, with James McConnachie, The Rough Guide to The Da Vinci Code: An Unauthorised Guide to the Book and Movie (Rough Guides Ltd; 2006)
- ↑ Robertson, Barbara (2006 թ․ մայիսի 19). «The Da Rainmaker Code». cgsociety.org. The CG Society. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- ↑ Gledhill, Ruth (2005 թ․ օգոստոսի 16). «Nun protests over cathedral filming of Da Vinci Code». The Times. London, England. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- ↑ Guardian Unlimited: Location fee funds Da Vinci Code rebuttal
- ↑ "Secret Da Vinci Code airport set revealed", The Argus, 2006-01-09. Retrieved on 2009-05-19.
- ↑ «The Da Vinci Code UK Filming locations». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Դա Վինչիի ծածկագիրը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Դա Վինչիի ծածկագիրը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դա Վինչիի ծածկագիրը (ֆիլմ)» հոդվածին։ |