Ալեն Ռենե
Ալեն Ռենե (ֆր.՝ Alain Resnais, հունիսի 3, 1922[1][2][3][…], Վան[4][5][6][…] - մարտի 1, 2014[2][7][8][…], Նյոյի սյուր Սեն[9]), ֆրանսիացի կինոռեժիսոր։ Սովորել է դերասանական դասընթացներում և Բարձրագույն կինոկրթության ինստիտուտում։ «Նոր ալիք» (ուղղություն ֆրանս․ 1950-ական թվականների կեսի կինոյում) խմբի ներկայացուցիչ։ Առաջին աշխատանքներից են՝ «Վան Գոգ» (1948) կարճամետրաժ, «Գեռնիկա» (1949), «Գիշեր և մառախուղ» (1956) վավերագրական ֆիլմերը։ Ռենեի գեղարվեստական կինոնկարներից են՝ «Հիրոսիմա, իմ սեր» (1959), «Անցյալ տարի Մարիենբադում» (1961), «Պատերազմը վերջացած է» (1966), «Միրում եմ քեզ, սիրում» (1968)։ 1967 թվականին մասնակցել է «Վիետնամից հեռու» ֆիլմի ստեղծմանը։
Ալեն Ռենե ֆր.՝ Alain Resnais | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Վան[4][5][6][…] |
Մահացել է | մարտի 1, 2014[2][7][8][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն[9] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ[10] և Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, օպերատոր-բեմադրիչ, դերասան, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Ամուսին | Ֆլորենս Մալրո և Սաբինա Ազեմա[11] |
Պարգևներ և մրցանակներ | |
Alain Resnais Վիքիպահեստում |
Մրցանակներ
խմբագրել- Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ, 1950 (22nd Oscar ceremony) «Վան Գոգ»-ի համար (1948)
- Ժան Վիգոյի անվան մրցանակ, 1954 թվականին՝ Les statues meurent aussi-ի և 1956 թվականին՝ Nuit et Brouillard-ի համար
- Սեզար մրցանակ, որպես լավագույն ռեժիսոր, 1977 թվականին՝ Providence-ի համար և 1993 թվականին՝ Smoking/No Smoking-ի համար
- Լուի Դելյուկի անվան մրցանակ, 1966 թվականին՝ La guerre est finie-ի համար, 1993 թվականին՝ Smoking/No Smoking-ի համար և 1997 թվականին՝ On connaît la chanson-ի համար
- Լյումիեր եղբայրների անվան մրցանակ, 2004, որպես լավագույն ռեժիսոր, Pas sur la bouche-ի համար
- Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ՝ 1960 թվականին՝ L'Année dernière à Marienbad-ի համար և «Արծաթե առյուծ» մրցանակ՝ 2006 թվականին՝ Cœurs-ի համար
- Բեռլինի միջազգային 44-րդ կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ՝ Smoking/No Smoking-ի համար[13], 48-րդ կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ՝ On connaît la chanson-ի համար[14], 64-րդ կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ՝ Aimer, boire et chanter-ի համար
- Կաննի միջազգային կինոփառատոնի Գրան Պրի՝ Mon oncle d'Amérique-ի համար (1980 թ.) և ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար մրցանակ (2009 թ.)
Անձնական կյանք
խմբագրել1969 թվականին Ալեն Ռենեն ամուսնացել է ֆրանսիացի պետական գործիչ և գրող Անդրե Մալրոյի դստեր՝ Ֆլորանսի հետ[15]. վերջինս անվանի կինոռեժիսորի ստեղծագործական թիմի կանոնավոր անդամներից էր 1961-ից 1986 թվականներին։ Ռենեի երկրորդ կինը դերասանուհի Սաբինա Ազեման էր, ով դերակատարումներով հանդես է եկել 1983 թվականից հետո նրա նկարահանած ֆիլմերի մեծ մասում (ամուսնացել են 1998 թվականին անգլիական Սքարբորո քաղաքում)[16]։
Ինչ վերաբերում է կրոնական հայացքներին, Ռենեն ինքն իրեն բնորոշում էր որպես «միստիկ աթեիստի»[17]։
Ալեն Ռենեն մահացել է 2014 թվականի մարտի 1-ին Փարիզում։ Թաղվել է Մոնպառնասի գերեզմանատանը[18][19][20]։
-
Սաբինա Ազեման (1996).
-
Կաննի 2012 թ. կինոփառատոնում. կենտրոնում՝ Ալեն Ռենեն և Սաբինա Ազեման
-
Ալեն Ռենեի շիրիմը Մոնպառնասի գերեզմանատանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Рене Ален // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 http://www.nytimes.com/2014/03/03/movies/alain-resnais-acclaimed-french-filmmaker-is-dead-at-91.html
- ↑ 4,0 4,1 4,2 Рене Ален // Рене Ален (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://explore.bfi.org.uk/4ce2b9f0a4b31
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.kviff.com/en/film-archive-detail/20071626-private-fears-in-public-places/
- ↑ 7,0 7,1 7,2 http://lifeinlegacy.com/Display.aspx?weekof=2014-03-01
- ↑ 8,0 8,1 8,2 Discogs — 2000.
- ↑ 9,0 9,1 9,2 Fichier des personnes décédées
- ↑ https://francearchives.fr/findingaid/9873b4d9c6a2c09a1a114d34b91a470a891e2fb8
- ↑ https://www.gala.fr/stars_et_gotha/sabine_azema
- ↑ https://web.archive.org/web/20190718190706/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2007.66.0.html
- ↑ «Berlinale: 1994 Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Berlinale: 1998 Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Florence Malraux au CNC». Libération.fr.
- ↑ Dates of marriages recorded in International Who's Who 2004. (London: Europa, 2004.) p.1401.
- ↑ Philip Nord, "Heroes and Martyrs", in After the Deportation - Memory Battles in Postwar France. (Cambridge University Press, 2020). p. 92. 9781108478908. Retrieved 7 July 2021. "Spiritualizing currents coursed through the Latin Quarter world Resnais frequented in the immediate postwar years. He himself had given up on organized religion, but that didn't mean he remained unmarked by the Catholic world he had grown up in. He described himself as a "mystical atheist", the kind of nonbeliever who was spellbound on hearing by chance the radio broadcast of a sermon delivered in accompaniment to morning Mass."
- ↑ Obituary notice in The Guardian, 2 March 2014. [Retrieved 8 March 2014.]
- ↑ "Alain Resnais, prodige du cinéma français, est mort", in Le Figaro, 2 mars 2014. [Retrieved 11 March 2014.]
- ↑ "Les deux adieux à Alain Resnais", in Le Nouvel Observateur Արխիվացված 22 Մարտ 2014 Wayback Machine, 11 mars 2014. [Retrieved 11 March 2014.]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Ռենե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |