Փարիզի կաթոլիկ ինստիտուտ
Փարիզի կաթոլիկ ինստիտուտ (ֆր.՝ Institut Catholique de Paris), ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Փարիզում։ Գլխավոր մասնաշենքը գտնվում է Փարիզի VI շրջանի Rue d ' Assas, 21 հասցեում։
Փարիզի կաթոլիկ ինստիտուտ Institut catholique de Paris | |
---|---|
Տեսակ | կաթոլիկական համալսարան և pontifical university? |
Հիմնադրված է | 1875[1] |
Հիմնադրիր | Maurice d'Hulst? |
Տիպ | ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն |
Ռեկտոր | Philippe Bordeyne? |
Ուսանողներ | 7500 |
Ընդհանուր անձնակազմ | 750 մարդ |
Անդամակցություն | Couperin Consortium?[2], French Catholic Academy?[3], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[4] և BETH – European Theological Libraries?[5] |
Երկիր | Ֆրանսիա[6] |
Հասցե | 21, rue d'Assas 75006 Paris |
Կայք | icp.fr(ֆր.) |
Institut catholique de Paris Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԻնստիտուտը հիմնադրվել է 1875 թվականին «Փարիզի կաթոլիկ ինստիտուտ» (ֆր.՝ Université Catholique de Paris) անվամբ։ Համալսարանը գտնվում է նախկին կարմելիտի վանքում, որի տարածքը հետագայում ենթարկվել է վերակառուցման։
Արդիականություն
խմբագրելԻնստիտուտը այսօր ներառում է 21 ստորաբաժանում. վեց ֆակուլտետներ (աստվածաբանություն, գրականություն, փիլիսոփայություն, սոցիալական գիտությունների, մանկավարժության և կանոնական իրավունքի), գիտահետազոտական ինստիտուտներ, բարձրագույն դպրոցներ, համալսարանական հոգևոր ճեմարան (ֆր.՝ Séminaire universitaire des Carmes), հետազոտական լաբորատորիաներ և երկու թանգարաններ։ Շատ գիտական աստիճաններ և դիպլոմներ, որոնք ապահովվում են ինստիտուտի կողմից, ճանաչվում են ինչպես կաթոլիկ եկեղեցու, այնպես էլ ֆրանսիական պետության կողմից, ինստիտուտի բաժինների մեծ մասը հավատարմագրված են Ֆրանսիայի կրթության նախարարության և Սուրբ Աթոռի կողմից։
Ինստիտուտը ֆինանսավորվում է կաթոլիկ եկեղեցու կողմից և, մասամբ, պետական սուբսիդիաներով, ունի 7500 ուսանողներ և 750 աշխատակիցներ։ Ինստիտուտին կից գործում են գրադարան և մի քանի մասնագիտացված գրադարաններ (այդ թվում՝ կանոնական իրավունքի գրադարան և բյուզանդական հետազոտությունների գրադարան), գիտահետազոտական լաբորատորիաներ և Սեն Ժոզեֆ դե Կարմ եկեղեցի։
Փարիզի կաթոլիկ համալսարանը պատկանում է կաթոլիկ միության բարձրագույն ուսումնական հաստատություններին (ֆր. Union des Etablissements d ' Enseignement Supérieur Catholiques, UDESCA), որը ներառում է 5 ֆրանսիական կաթոլիկ համալսարաններ՝ Փարիզում, Լիլում, Լիոնում, Թուլուզում և Անժեյում, ինչպես նաև ասոցացված է կաթոլիկ համալսարանների միջազգային ֆեդերացիայի հետ (անգլ. International Federation of Catholic Universities, FIUC), որին պատկանում են 200 կաթոլիկ համալսարաններ ամբողջ աշխարհում։
Որոշ հայտնի շրջանավարտներ և դասախոսներ
խմբագրելԻնստիտուտ և Ռուսական սփյուռքը
խմբագրելՏարբեր տարիներին ինստիտուտում դասավանդել և սովորել են ռուսական արտագաղթի ներկայացուցիչներ, այդ թվում.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ https://web.archive.org/web/20200505225631/https://www.couperin.org/presentation/notre-organisation/les-membres-de-couperin/items?cid=162id=221lang=fr
- ↑ https://academiecatholiquedefrance.fr/corps-academique/membre/?member=567
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://beth.eu/members/
- ↑ base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի կաթոլիկ ինստիտուտ» հոդվածին։ |