Բենուա Մաժիմել

Ֆրանսիացի դերասաններ

Բենուա Մաժիմել (ֆր.՝ Benoît Magimel, մայիսի 11, 1974(1974-05-11)[1][2][3][…], Փարիզ[2][3][4][…]), ֆրանսիացի դերասան։

Բենուա Մաժիմել
ֆր.՝ Benoît Magimel
Ծնվել էմայիսի 11, 1974(1974-05-11)[1][2][3][…] (49 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[2][3][4][…]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5][3][6][…]
Ազգությունսպիտակ մարդ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիԴաշնակահարուհի[5], A Single Girl?[5], Headwinds?[5], Le Roi danse?[5], Փոքրիկ գաղտնիքներ[5], Երիտասարդ արյուն (ֆիլմ, 2015), Intimate Enemies?, My Way?, The Connection? և Life Is a Long Quiet River?
Համատեղ ապրող(ներ)Ժուլիետ Բինոշ
Երեխա(ներ)Hana Magimel?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Բենուա Մաժիմել ծնվել է բանկային ծառայողի ընտանիքում։ 12 տարեկանում նա հաջողությամբ անցնում է քասթինգը և ստանու, Էթենա Շատիլյեի «Կյանքը երկար հանդարտ գետ է» ֆիլմի երկու գլխավոր դերերից մեկը։Սոցիալական կատակերգությունը որը պատմում է 12 տարեկան երեխաների մասին, ովքեր ծննդաբերության ժամանակ խառնվել էին և մեծացել ոչ իրենց հարազատ ծնողների մոտ, սիրվեց հանդիսատեսի և քննադատների կողմից և աևժանացավ 4 «Սեզար»-ների։ Այս դերին հաջորդեցին Քրիստինա Լիպինսկու «Հայրիկը գնացել է, մայրիկը նույնպես» (1989) կատակերգությունում և հեռուստատեսային սերիալում ստացած դերերը, ինչպես նաև այլ հեռուստահաղորդումներում ելույթները։

1993 թ. Մաժիմլեը կրկին նկարահանվեց Քրիստինա Լիպինսկու ֆիլմերից մեկում՝ «Գողացված տետրերը» ռոմանտիկ դրամայում, որը պատմում էր Համաշխարհային երկրորդ պատերազմի մասին և որում նկարահնավում էր նաև Էլոդի Բուշեն։ Այս դերին հաջորդեին հեռուստատեսային շատ դերեր։ 1995 թ. Բանուա Մաժիմելը ստանում է երկրորդ պլանի դեր Մաթյո Կասովիտցի «Ատելություն» ֆիլմում Վենսան Կասելի և Սվիդա Տագմաուի մասնակցությամբ։ Այդ ֆիլմը ստանում է մրցանակ լավագույն ռեժիսյուրայի համար Կաննի կինոփառատոնում և երեկ «Սեզար»-ներ, որոնցից մեկը որպես տարվա լավագույն ֆիլմ։

1996 թ. Մաժիմելը ստանում է էպիզոդիկ դեր Անդրե Տեշեինեյի «Գողորը» ֆիլմում Կատրին Դենյովի և Դանիել Օթոյի մասնակցությամբ։Այդ ֆիլմում Ջիմի Ֆոնտանի դերը համար Բանուա Մաժիմելը առաջադրվում է «Սեզար» մրցանակաբաշխությանը որպես լավագույն դերասան և Միշել սիմոնի անվան մրցանակին։ Ալֆրեդ դը Մյուսեի գլխավոր դերը Դիանա Կյուրիի «Դարի երեխաները» (1999) ֆիլմում խաղալուց հետո, Մաժիմելը խաղում է փառամոլ Լուի Արև արքայի (Լյուդովիկոս 14) դերը «Պարում է թագավորը» (2000) ֆիլմում, որի համար 3 ամիս սովորել է Բարոկկո ժամանակաշրջանի պարերը։ Մաժիմելի դերասանական կարիերայում նոր շրջան է սկսվում Էլֆրիդե Ելինեկի սիրավեպի հիման վրա Միխայել Հանեկեի «Դաշնակահարուհի» ֆիլմում ստացած գլխավոր դերում։ Ֆիլմում իր գործընկերուհի Իզաբել Հյուպպերը դաշնամուրի ուսուցչուհու դերի համար 2001 թ. ստանում է Կաննի կինոփառատոնի մրցանակը։

Դաշնակահարուհի ֆիլմի մեծ հաջողությունի հետո Մաժիմլեը նկարահանվում է ֆրանսիացյի ռեժիսոր Կլոդ Շաբրոլի երկու ֆիլմերում։ «Չարի ծաղիկը» թրիլլերում իր գործընկերուհիներն են լինում Սյուզն Ֆլոն և Նատալի Բայը, որի հետ նա արդեն նկահանվել էր «Մատֆեյից» ֆիլմում։ Ռուտ Ռենդելի «Հարսնացուի քույրը» վեպի էկրանավորման ժամանակ նրա գործընկերուհին է դառնում Լաուրա Սմեթը։Եվրոպական հասարակությանը շատ հայտնի է «Կարմիր գետերը » ֆիլմի շարունակություն հանդիսացող «Կարմիր գետերը 2․ Ապոկալիպսիի հրեշտակները» ֆիլմը, որտեղ Մաժիմելը հանդես է գալիս Ժան Ռենոյի հետ, ով խաղում էր դերից հրաժարված Վանեսա Կասելյայի փոխարեն։ 2005 թվականին Մաժիմլեը նկարահանվում է Ժերեր Պիրեսայի «Երկնքի ասպետները» արկածային ֆիլմում և Լիոնել Բաիլուի «Ազնիվ խաղը» ֆիլմում՝ Մարիոն Քոտիարի մասնակցությամբ, ինչպես նաև Նիկոլ Հարիսայի «Ինչպես է խոսում Շառլը»-ում Ժան Պյեր Բակրի մասնակցությամնբ։

Բենուա Մաժիմլեը ապրում է Փարիզում։ 1993-2003 թվականների նա մոտ հարաբերություններ ուներ Ժուլիետ Բինոշ դերասանուհու հետ, որի հետ նա ծանոթացել էր «Դարի երեխաները» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանք ամուսնացած են, ունեն 2 երեխա՝ Աննան և Ջինան։ Աննան ծնվել է 1999 թվականին իսկ Ջինան 2011։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1988՝ Կյանքը երկար հանդարտ գետ է/La vie est un long fleuve tranquille
  • 1989՝ Հայրիկը գնաց, մայրիկը նույնպես / Papa est parti, maman aussi
  • 1993՝ Գողացված տետրը / Le cahier volé
  • 1995՝ Միայնակ աղջիկը / La fille seule
  • 1996՝ Ատելություն/ La haine
  • 1996՝ Գողերը / Les voleurs
  • 1999՝ Դարի երեխաները / Les enfants du siècle
  • 2000՝ Մատֆեյից / Selon Matthieu
  • 2000՝ Թագավորը պարում է / Le roi danse
  • 2001՝ / Nid de guêpes
  • 2001՝ Դաշնակահարուհին / La pianiste
  • 2001՝ Լիզա/ Lisa
  • 2003՝ Չարի ցաղիկը/ La fleur du mal
  • 2003՝ Տարօրինակ այգիները/ Effroyables jardins
  • 2004՝ Կարմիր գետերը 2։ Ապոկալիպսիս հրեշտակները/ Les rivières pourpres II — Les anges de l’apocalypse
  • 2004՝ Հարսնացուի ընկերուհին / La demoiselle d’honneur
  • 2005՝ Փորձանք/ Trouble
  • 2005՝ Երկնքի ասպետները/ Les Chevaliers du ciel
  • 2006՝ Ազնիվ խաղ / Fair Play
  • 2006՝ Ինչպե՞ս է խոսում Շառլին / Selon Charlie
  • 2007`Եղբայրություն ֆրանսիական ձևով / Truands
  • 2007՝ Մոտիկ թշնամիները / L’ennemi intime
  • 2007՝ Երկուս մասի բաժանված աղջիկը / La fille coupée en deux
  • 2007՝ 24 չափում/ 24 mesures
  • 2008՝ Ինձու՝ հրեշը ստվերում / Inju, la bête dans l'ombre
  • 2008՝ Երկուսը դատարկ Փարիզում
  • 2008՝ Կղզու հնարավորությունը/ La possibilité d’une île
  • 2010՝ Առանց հանցանշանների / Sans laisser de traces
  • 2010՝ Փաստաբան/ L’avocat
  • 2010՝ Փոքրիկ գաղտնիքներ / Les petits mouchoirs
  • 2010՝ Ընկեր / Mon pote
  • 2011՝ Հատուկ նշանակության ջոկատ / Forces spéciales
  • 2011՝ Հանդիպակաց քամին/ Des vents contraires
  • 2012՝ Իմ ճանապարհը/ Cloclo
  • 2013՝ Հանուն կնոջ/ Pour une femme
  • 2014՝ Ֆրանսիական տրանզիտ / La French
  • 2015՝ Երիտասարդ արյուն / La Tête haute

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենուա Մաժիմել» հոդվածին։