Օմար Սի (ֆր.՝ Omar Sy; հունվարի 20, 1978(1978-01-20)[1][2][3], Trappes), ֆրանսիացի դերասան, Սեզար կինոմրցանակի դափնեկիր[5][6][7][8][9]։

Օմար Սի
ֆր.՝ Omar Sy
Ծնվել էհունվարի 20, 1978(1978-01-20)[1][2][3] (45 տարեկան)
ԾննդավայրTrappes
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, կատակերգու, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ
Պարգևներ և մրցանակներ
omar-et-fred.com

Կենսագրություն Խմբագրել

Օմարը ծնվել է սենեգալցի բանվորի և մավրիտանուհի տնային տնտեսուհու ընտանիքում։ Նրա ծնողները երկուսն էլ ֆուլբե ազգության ներկայացուցիչ են։ Օմարը եղել է ընտանիքի 8 զավակներից չորրորդը[10]։

Դեռևս սովորելով դպրոցում, Օմարը սկսել է աշխատել ռադիոյում։ Ավարտելով դպրոցը՝ ստացել է առաջարկ պրոդյուսերական ընկերությունից սկսելու իր շոուն, որը արդյունքում վերածվեց «Օմարը և Ֆրեդը» (ֆր.՝ Omar et Fred) կատակերգական հեռուստաշոուի։ Նրա գործընկերը եղել է դերասան Ֆրեդ Տեստոն[10]։

Դերասանին մեծ ճանաչում է բերել Դրիսի դերը, որը նա մարմնավորել է 1+1 ֆիլմում։ Այդ դերի համար Սին ստացել է Սեզար կինոմրցանակ «տղամարդու լավագույն դերի համար», ինչպես նաև նոմինացվել է Ոսկե արբանյակ կինոմրցանակին[11]։

Անձնական կյանք Խմբագրել

Ամուսնացած է Էլեն Սիի հետ։ Ամուսինները ունեն չորս զավակ[12]։

Օմար Սին մուսուլման է[13]։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել