Քրիստիան Քրոհգ
Քրիստիան Քրոհգ (նորվ.՝ Christian Krohg, օգոստոսի 13, 1852[1][2][3][…], Վեստրե Աքեր, Օսլո, Նորվեգիա - հոկտեմբերի 16, 1925[4][1][3][…], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի գեղանկարիչ և գրող։ Ռեալիզմի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է համարվում Նորվեգիայում։
Քրիստիան Քրոհգ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1852[1][2][3][…] |
Ծննդավայր | Վեստրե Աքեր, Օսլո, Նորվեգիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 16, 1925[4][1][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա[4] |
Գերեզման | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | նկարիչ, պրոֆեսոր, գրող և լրագրող |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի համալսարան, Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա և Հարտվիգ Նիսսեն դպրոց |
Ժանրեր | դիմապատկեր |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Man overboard?, The Struggle for Existence. Study? և Albertine i politilægens venteværelse? |
Անդամակցություն | Skagen Painters? և Երազների գաղութ |
Աշխատավայր | Օսլոյի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Օդա Քրոհգ[7] |
Զավակներ | Per Krohg? և Nana Krohg Schweigaard?[8] |
Christian Krohg Վիքիպահեստում |
Կենսագրություն և կրթություն
խմբագրելՔրիստիան Քրոհգը ծնվել է 1852 թվականի օգոստոսի 13-ին ականավոր իրավաբանի ընտանիքում։ Հետագայում Քրոհգն անձամբ էլ սկսեց ուսումնասիրել իրավունք[9]։ Միաժամանակ Քրիստիան Քրոհգը ստացավ գեղանկարչության դասեր Յուհան Ֆրեդրիկ Էկկերսբերգի (1869-1870 թվականներ) դպրոցում և Նկարչության թագավորական դպրոցում (1870-1871 թվականներ)։ Հետո Քրոհգը մեկնում է Գերմանիա։ Այստեղ ուսանում է Կարլսրուե և Բեռլին քաղաքներում։ Սովորում է Հանս Գուդեի և Կառլ Հուսովի մոտ։ 1879 թվականին նկարիչը ուղևորվում է դանիական Սկագեն քաղաք, որտեղ ձևավորվել էր Սկանդինավյան նկարիչների վերնատուն։ Մասնավորապես անդամակցում էին Միքայել Անկերն ու Ֆրից Տաուլովը[9]։ Ավելի ուշ նա հաճախակի սկսեց այցելել Սկագեն։ Երկու տարի անց Քրիստիան Քրոհգը տեղափոխվում է Ֆրանսիա։ Սկզբում գնում է Փարիզ, հետայդու՝ Գրե սյուր Լուեն։ Այդ ընթացքում նկարչի և բանաստեղծի վրա մեծ ազդեցություն են թողնում Էդուարդ Մանեն իր դիմանկարներով և Ժյուլ Բաստիեն Լըպաժը[10][11]։ Քրոհգի մյուս կարևորագույն ներշնչանքի աղբյուրները դարձան ֆրանսիացի նատուրալիստ գրողները, ըստ մասնավորի՝ Էմիլ Զոլան և Գի դը Մոպասանը[12]։ 1881 թվականին Քրիստիան Քրոհգը վերադառում է հայրենիք՝ Օսլո։ Այդ ժամանակից սկսած նա դասավանդեց Արվեստի և գեղարվեստական գործի պետական ակադեմիայում։ Այստեղ նրա աշակերտը դարձավ աշխարհահռչակ նկարիչ, նորվեգացի Էդվարդ Մունկը[13]։
1880-ական թվականներին Քրոհգը սկսեց հանդիպել նկարչուհի Օդա Լասոնի հետ։ Արդյունքում նրանք սիրահարվեցին զմիմյանս և 1888 թվականին ամուսնացան։ Նախքան ամուսնությունը ծնվեց նրանց առաջնեկ դուստրը՝ Նանան (ըստ ենթադրությունների նրան անվանակոչեցին Էմիլ Զոլայի համանուն վեպի հերոսուհու պատվին)[9]։
1902 թվականից 1909 թվականներին Քրիստիան Քրոհգը ապրել է Փարիզում ։ Այդ ժամանակահատվածում նա դասավանդել է Կոլարոսի ակադեմիայում։ 1907 թվականից նա դարձավ Նորվեգիայի նկարիչների միության գլխավորը։ Իսկ 1909 թվականից դարձավ Օսլոյի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորն ու տնօրենը։
Ստեղծագործություններ
խմբագրելՔրիստիան Քրոհգի ստեղծագործությունները համարվում են ռեալիզմի ժանրի նմուշներ։ Չնայած այն հանգամանքին, որ վաղ տարիներին նա ստեղծագործել է նաև իմպրեսիոնիզմի ժանրում։ Իսկ ավելի ուշ նաև էքսպրեսիոնիզմի ժանրում է հանդես եկել[9][10]։ Նրան համաշխարհային հռչակ բերեցին նկարների շարքը, որոնցում Քրոհգը պատկերել է սկագենյան ծովայիններին ու ձկնորսներին[14][15]։ Նկարիչի այցեքարտը դարձավ «Պայքար գոյության համար» կտավը, որտեղ նկարիչը վրձնել է աղքատներին անվճար հաց բաշխելու տեսարանը[16]։
Գրական և լրագրողական գործունեություն
խմբագրել1890-ական թվականներից սկսած Քրիստիան Քրոհգը սկսեց գրել նորվեգական «Վերդենս գանգ» պարբերականի համար։ 1886 թվականին նա թողարկում է «Ալբերտինե» վեպը։ Վերջինս նվիրված էր մի բնորդուհու, ով կարիքներից դրդված, դառնում է մարմնավաճառ ու պոռնիկ։ Վեպը բուռն արձագանք առաջացրեց։ Այն ալեկոծեց նորվեգական հասարակությանը։ Անձամբ գրողը կանգնեց դատարանի առաջ. նրան մեղադրում էին հասարակական բարոյական արժանիքները ոտնահարելու համար[9][17]։ Ալբերտինեն դարձավ նաև Քրոհգի ամենահայտնի նկարներից մեկի հերոսուհին, որը կոչվեց «Ալբերտինեն ոստիկանության դոկտորի ընդունարանում»[9]։
Գրական ստեղծագործություններ
խմբագրել- Krohg, Christian. Kampen for tilværelsen. Opprinnelig utgitt: København, 1920–1921 i 4 bind. Sist gjenutgitt: 1989; ISBN 82-90900-00-7
- Krohg, Christian. Å fylle sin sjel med tidens tanke : artikler og portretter. Gyldendal, 1988
- Krohg, Chr. Omkring Mjøsa : Interviewer og Skisser. Hamar, 1909
- Krohg, Christian. Dissonantser. Gyldendal , 1906
- Krohg, Christian. Egte bergensere. Bergen, 1905
- Krohg, Christian. Paa bicykle og jernbane. Kristiania, [1899?]
- Krohg, Christian. I smaa Dagsreiser til og fra Paris. Aschehoug, 1897
- Krohg, Christian. 12 af vore samtidige. Kristiania, 1895. (Om Laura Gundersen, Thorvald Lammers, Christian Glaserud, Sigurd Ibsen, Sigbjørn Obstfelder, August Lindberg, Erika Nissen, Johan Bøgh, Ludvig Meyer, Størmer, Henrik Olai Olsen, O. Thommesen)
- Krohg, Christian. Kunstnere. Kristiania : Abels Kunstforlag , [1891–1892] – 2 b.
Պատկերասրահ
խմբագրել-
Մի փոքր դեպի բաբկորտը (1879). Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան
-
Օդա Քրոհգի դիմանկարը (1886). Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան
-
Ալբերիտինեն ոստիկանության դոկտորի ընդունարանում (1887). Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան
-
Պայքար գոյության համար (1889).
-
Քրիստիան Քրոհգի հուշարձանը Օսլոյում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Christian Krohg (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Christian Krohg — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Крог Кристиан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Berg K. Christian Krohg — 2023.
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Norsk kunstnerleksikon (норв.) — (untranslated).
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 А. А. Сельницин Кристиан Крог
- ↑ 10,0 10,1 Европейское искусство: Живопись. Скульптура. Графика. — М.: Белый город, 2006. — Т. 2. — 416 с. — ISBN 5-7793-0923-X
- ↑ Ulrich Bischoff, Michael Hulse Edvard Munch: 1863-1944. — Basic Art. — Taschen, 2000. — P. 7. — 96 p. — ISBN 9783822859711
- ↑ Henry Goddard Leach Scandinavia of the Scandinavians. — BiblioBazaar, LLC, 2009. — P. 154. — 400 p. — ISBN 9781116041378
- ↑ Sue Prideaux Edvard Munch: Behind the Scream. — Yale University Press, 2007. — P. 41-44. — 391 p. — ISBN 9780300124019
- ↑ Под общей редакцией Ю.Д.Колпинского и Н.В.Яворской Искусство Норвегии // Всеобщая история искусств. — М.: Искусство, 1964. — Т. 5. Искусство XIX века.
- ↑ Edmund Von Mach The Art of Painting in the Nineteenth Century. — READ BOOKS, 2008. — P. 161. — 248 p. — ISBN 9781443759762
- ↑ Neil Kent The Soul of the North: A Social, Architectural and Cultural History of the Nordic Countries, 1700-1940. — Reaktion Books, 2001. — P. 133. — 416 p. — ISBN 9781861890672
- ↑ Elisabeth Oxfeldt Nordic orientalism: Paris and the cosmopolitan imagination 1800-1900. — Museum Tusculanum Press, 2005. — P. 181. — 255 p. — ISBN 9788763501347
Արտաքին հղումներ
խմբագրել- Verk av Christian Krohg på nasjonalmuseet.no
- Utvalgte kapitler av Christian Krohgs bok Kunstnere. Արխիվացված 2005-03-20 Wayback Machine
- Dilettantudstillingen 1887: Christian Krohgs angrep på Vårutstillingen i 1887. Արխիվացված 2005-03-19 Wayback Machine
- Digitaliserte bøker av Krohg og om Krohg i Nasjonalbiblioteket.
- Portrett av Christian Krohg, Oslo Museum
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Քրոհգ» հոդվածին։ |