Ժյուլ Բաստիեն Լըպաժ
Ժյուլ Բաստիեն Լըպաժ (ֆր.՝ Jules Bastien-Lepage, նոյեմբերի 1, 1848[1][2][3][…], Դանվիլիե, Մյոզ - դեկտեմբերի 10, 1884[1][2][4][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի նկարիչ, գեղանկարչության մեջ նատուրալիզմի՝ որպես ռեալիզմի բաղկացուցիչ մասի, ներկայացուցիչ։ Առաջիններից մեկն է, որը պատկերել է գյուղական կենցաղը նատուրալիզմի ոգով։ Նրա տաղանդի երկրպագուն և ընկերն էր Էմիլ Զոլան։
Ժյուլ Բաստիեն Լըպաժ ֆր.՝ Jules Bastien-Lepage | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Jules Bastien-Lepage |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Դանվիլիե, Մյոզ |
Վախճանվել է | դեկտեմբերի 10, 1884[1][2][4][…] (36 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
Ոճ | S. tuberosum |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Adolphe Franck (1810-1893), French philosopher?, Émile Bastien-Lepage?, The beggar? և Հոկտեմբեր: Կարտոֆիլի բերքահավաք |
Ուսուցիչ | Ալեքսանդր Կաբանել |
Աշակերտներ | Ագնես Կաթինկա Վիլհելմինա Լուն |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ժյուլ Բաստիեն Լըպաժը ծնվել է գյուղացիների ընտանիքում, Լոթարինգիայի Դանվիլյե բնակավայրում, սովորել է 1868 թվականից Փարիզում։ Մասնակցել է 1870 թ. ֆրանս-գերմանական պատերազմին, որտեղ, վիրավորվելով վերադառնում է հայրենի գյուղ։ 1870-1883 թթ. ճանապարհորդել է Իտալիայում։ Արդեն լինելով քաղցկեղով ծանր հիվանդ, ձեռնարկում է ճանապարհորդություն Ալժիրում։
Ստեղծագործությունը Խմբագրել
Նրա կտավները ներկայումս գտնվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում՝ Փարիզում, Լոնդոնում, Մելբուրնում, Նյու Յորքում։
Պատկերասրահ Խմբագրել
Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը Երևանում Խմբագրել
Լըպաժը մահացել է Փարիզում, 36 տարեկանում։ Դանվիլյեյում գտնվող գերեզմանի մոտ նրա եղբայր Էմիլ Բաստիենը ստեղծել է զբոսայգի։ Եկեղեցու բակում տեղադրված է եղել Օգյուստ Ռոդենի ստեղծած Ժյուլ-Բաստյենի բրոնզե արձանը[7]։ 2011 թ. Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երևան կատարած այցի ժամանակ արձանը նվիրաբերվել է Հայաստանին՝ անկախության 20-ամյակի պատվին։ Հոկտեմբերի 7-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ արձանի հանդիսավոր բացումը։
Աստղագիտության մեջ Խմբագրել
- Ժյուլ Բաստիեն Լըպաժի պատվին իր անունն է ստացել (2795) Լեպաժ աստերոիդը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jules Bastien-Lepage — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 http://archives.paris.fr/s/4/etat-civil-actes/resultats/?
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ The Magazine of Art, Vol. 13, (1890) Cassell & Company