Էդվարդ Մունկ
Էդվարդ Մունկ (նորվ.՝ Edvard Munch, դեկտեմբերի 12, 1863[1][2][3][…], Ådalsbruk, Լյոտեն, Շվեդ-նորվեգական միություն[4][5][6] - հունվարի 23, 1944[4][2][3][…], Ekely, Օսլո, Նորվեգիա), Էքսպրեսսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից նորվեգացի գրաֆիկական, թատերեկան նկարիչ, գեղանկարիչ և արվեստների տեսաբան։ Մունկի արվեստը հագեցած է միայնության, մահվան մոտիվներով և միևնույն ժամանակ կյանքի տենչանքով։
Էդվարդ Մունկ նորվ.՝ Edvard Munch | |
---|---|
Ի ծնե | բուկմոլ՝ Edvard Munch |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Ådalsbruk, Լյոտեն, Շվեդ-նորվեգական միություն[4][5][6] |
Վախճանվել է | հունվարի 23, 1944[4][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Ekely, Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Oslo Cathedral School?, Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և գծագրող |
Ոճ | սիմվոլիզմ[7][8] և էքսպրեսիոնիզմ[8] |
Ժանր | դիմապատկեր, էքսպրեսիոնիզմ, ժանրային նկարչություն[8], բնանկար[8] և ինքնապատկեր[8] |
Թեմաներ | գեղանկարչություն[9] |
Ուշագրավ աշխատանքներ | Մանուկն ու մահը, Վամպիր, Ճիչ, Աղջիկները կամրջի վրա, Dr. Linde's Sons?, From Travemünde?, Lothar Linde in Red Jacket?, Self-Portrait with the Spanish Flu? և Arve Arvesen? |
Ներշնչվել է | Քրիստիան Քրոհգ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բեռլինի սեցեսիոն[10] |
Հայր | Christian Munch? |
Մայր | Laura Cathrine Munch? |
ստորագրություն | |
Edvard Munch Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷդվարդ Մունկը ծնվել է 1863 թվականին զինվորական բժիշկ Քրիստիան Մունկի ընտանիքում։ Նա ընտանիքի երկրորդ երեխան էր։ Մունկերի ընտանիքը չնայած իրենց համեստ կյանքի, ծագումով սերում էր մշակութային ազդեցիկ ընտանիքից։ Էդվարդ Մունկի հեռու հարազատներից նեոկլասիցիստ Յակոբ Մունկը հայտնի նկարիչ էր՝ Ժակ-Լուի Դավիդի աշակերտներից, հայրը՝ հայտնի դասավանդող մանկավարժ էր, եղբայրը՝ Պետեր Անդերս Մունկը, ականավոր արվեստաբան։
Մանկության ընթացքում Մունկերի ընտանիքը ժամանակ առ ժամանակ տեղափոխվում էր մի վայրից մյուսը թե՛ ընտանիքի հոր զինվորական ծառայության և թե՛ միջոցների սղության պատճառով։ Սակայն մանկության մեծ մասը Մունկն անցկացրել է Քրիստիանիայում (Օսլո)։
Նա ընդամենը հինգ տարեկան էր, երբ թոքախտից մահանում է նրա մայրը։ Հայրը շատ բարի է եղել երեխաների նկատմամբ, սակայն նկարչի խոսքերով առանձնանում էի իր հիվանդագին, պսիխոնեվրոզի հասնող կրոնամոլությամբ։
Երբ նկարիչ 15 տարեկան էր թոքախտից մահանում է նրա քույր՝ Սոֆին։ Մտերիմ և շատ սիրելի քրոջ մահը խորը հետք է թողնում նկարչի աշխարհընկալման և ավանդական կրոնի պատկերացումների վրա։ Հենց Սոֆիի հիվանդության և մահվան պատմության հիշողություններն են ընկած նկարչի առաջին հայտնի գործերից՝ «Հիվանդ աղջիկը», «Գարուններ» կտավների և «մահացողի սենյակները» սյուժեով նկարների մի ամբողջ շարքի հիմքում։ Շուտով իր տարօրինակ պահվածքով առանձննում է նկարչի մյուս քույրը՝ Լաուրան, որոշ ժամանակ անց նրա հիվանդությունն ախտորոշվում է որպես շիզոֆրենիա։
Կրթություն
խմբագրել1879 թվականին Էդվարդն ընդունվում է տեխնիկական քոլեջ, որտեղ չնայած հաճախակի հիվանդություններին գերազանց առաջադիմություն ուներ ֆիզիկա, քիմիա և մաթեմատիկա առարկաներից։ Սակայն հաջորդ տարի նա գեղանկարիչ դառնալու նպատակով որոշում է թողնել քոլեջը, հակառակ հոր կամքի։ Սակայն այս հարցում երիտասարդին քաջալերեցին հորաքույր Քարենը, ընկերը՝ Կարլ Ֆրեդերիկ Դիրիքսը, հեռու ազգական և ազդեցիկ գեղանկարիչ՝ Ֆրից Տաուլովը։
Մունկը սովորել է Քրիստիանիայի (Օսլ)) Նկարչության թագավորական դպրոցում (1881-1886) և Կ․ Կրոգի արվեստանոցում (1882-1883)։ 1880-ական թվականների վերջերին-1900-ական թվականներին ապրել է Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում։ 1890-ական թվականների սկզբից Մունկի արվեստը զարգացել է «մոդեռն» ոճի հունով («Նկարչի քույրը», 1892, «Մահամերձի սենյակը», 1893), միաժամանակ դրսևորել մի շարք նոր գծեր, որոնք շեշտել են կերպարների ողբերգականությունը և մեծ մասամբ կանխորոշել էքսպրեսիոնիզմի ծնունդը («Ճիչ», 1893, «Կյանքի պարը», 1899, «Աղջիկը կամրջի վրա», մոտ 1901, բոլորը՝ Ազգային պատկերասրահ, Օսլո)։ Զբաղվել է նաև դեկորատիվ-մոնումենտալ գեղանկարչությամբ (Օսլոյի համալսարանի հանդիսասրահի որմնանկարները, 1910-1916), կերտել ժամանակակիցների դիմանկարների շարք, ստեղծագործել փայտագրության, օֆորտի և վիմագրության բնագավառներում։
Թանգարան
խմբագրելՕսլոյում գտնվում է 1963 թվականին բացված Մունկի թանգարանը, որտեղից 2004 թվականի օգոստոսի 22-ին երկու զինված հանցագործների կողմից հափշտակվել են «Ճիչ» և «Մադոննա» կտավները։ 2006 թվականի մայիսին գողության մեջ կասկածվող երեք մեղադրյալները բանտարկվեցին, իսկ օգոստոսին ոստիկաններին հաջողվեց գտնել նկարները։ Հանցագործների մոտ գտնվելու ընթացքում երկու կտավներն էլ վնասվել են։
Տես նաև
խմբագրել- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1880-1885)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1886-1892)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1893-1898)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1899-1902)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1903-1905)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1906-1908)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1909-1913)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1914-1927)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1928-1944)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edvard Munch (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Мунк Эдвард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://openartbrowser.org/es/artist/Q41406?tab=timeline
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Մունկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 80)։ |