Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան
Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան (նորվ.՝ Nasjonalmuseet for kunst, arkitektur og design), թանգարան Նորվեգիայի մայրաքաղաքում՝ Օսլոյում։ Ձևավորվել է 2003 թվականի հուլիսի 1-ին Ճարտարապետության (նորվ.՝ Arkitekturmuseet), Կիրառական արվեստի (նորվ.՝ Kunstindustrimuseet), Ժամանակակից արվեստի թանգարանների (նորվ.՝ Museet for samtidskunst) և Ազգային պատկերասրահի (նորվ.՝ Nasjonalgalleriet) միավորման արդյունքում։ 2005 թվականի հուլիսի 1-ից թանգարանի մաս է կազմում Riksutstillinger (ազգային շրջիկ ցուցադրություններ)։
Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Օսլո |
Կազմված է | Նորվեգիայի ազգային պատկերասրահ, The National Museum – Architecture? և Նորվեգիայի ժամանակակից արվեստի թանգարան |
Ղեկավարության նստավայր | Օսլո, Նորվեգիա |
Հասցե | Kristian Augusts gate 23 |
Հիմնադրվել է | ապրիլի 28, 2003 |
Այցելուներ | 602 546 մարդ (2017) |
Տնօրեն | Karin Hindsbo?, Audun Eckhoff? և Ingrid Røynesdal? |
Հավաքածուի չափս | 400 000 |
Կայք | nasjonalmuseet.no(նորվ.) և nasjonalmuseet.no/en/(անգլ.) |
Երեք հիմնական ցուցադրություններ են ընդգրկված Կիրառական արվեստի, Ժամանակակից արվեստի թանգարաններում և Ազգային պատկերասրահում։
Ազգային պատկերասրահ
խմբագրելՀիմնադրվել է 1837 թվականին։ Ներառում է նորվեգական արվեստի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն, այդ թվում Էդվարդ Մունկի, ինչպես նաև օտարերկրյա արվեստագետների՝ Պաբլո Պիկասոյի, Վինսենթ Վան Գոգի, Կլոդ Մոնեի, Անրի Մատիսի կտավները։ Պատկերասրահում ներկայացված են մինչև 1945 թվականը ստեղծագործած արվեստագետների գործեր։
1994 թվականի փետրվարի 12-ին պատկերասրահից գողացել են Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավը։ 1994 թվականի մայիսի 7-ին ոստականությունը կտավը վերադարձրել է թանգարանին։
Կիրառական արվեստի թանգարան
խմբագրելՀԻմնադրվել է 1876 թվականին։ Հավաքածուն ներառում է դեկորատիվ արվեստի նմուշներ սկսած 7-րդ դարից (հագուստ, կենցաղային իրեր, գոբելեն, խեցեգործական իրեր, արծաթ, կահույք, թագավորական տարազներ)։
Riksutstillinger
խմբագրելՑուցահանդեսներ անցկացվում են 1953 թվականից։ Այն ժամանակ կոչվել են Riksgalleriet (շրջիկ պատկերասրահ)։ 1988 թվականից համագործակցել է Ժամանակակից արվեստի թանգարանի հետ, 1996 թվականից համագործակցությունը դադարեցվել է։
Պատկերասրահ
խմբագրել-
Ներոնի կիսանդրին
-
Ֆրանս Սնայդերս, «Որսամիս վաճառողը» (17-րդ դարի 2-րդ կես)
-
Էդուարդ Մանե
1867 թվականի համաշխարհային ցուցահանդես (1867) -
Պոլ Սեզան
Ժա դե Բուֆան լանդշաֆտ (1878-1885) -
Քրիստոֆեր Վիլհելմ Էքերսբերգ. «Երիտասարդ կինը հայելու առջև»
-
Ցուցասրահներից մեկը
-
Ջահ
-
Կնուտ Համսունի կիսանդրին
Աղբյուրներ
խմբագրել- Данная статья основана на материалах немецкой, английской и норвежской Википедий
- http://www.nationalmuseum.no/index.php/content/view/full/1533 Արխիվացված 2007-08-26 Wayback Machine
- http://www.riksutstillinger.no/pub/ru/2003_4_11_14.53.54.shtml?cat=riksutstillingerinenglish(չաշխատող հղում)
- Осло. Что посмотреть?(չաշխատող հղում)
- «Осло». БСЭ. 3-е издание
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան» հոդվածին։ |