Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգ, ծնված Լասոն ազգանունով (նորվ.՝ Othilia Pauline Christine Lasson, հունիսի 11, 1860(1860-06-11)[1][2][3][…], Åsgårdstrand, Borre Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա - հոկտեմբերի 19, 1935(1935-10-19)[3][4], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի նկարչուհի, դիմանկարների և բնանկարների վարպետ:

Օդա Քրոհգ
Ծնվել էհունիսի 11, 1860(1860-06-11)[1][2][3][…]
ԾննդավայրÅsgårdstrand, Borre Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1935(1935-10-19)[3][4] (75 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություննկարչուհի
ՈճKristiania Bohemians?
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներGunnar Heiberg, the Author?
ՀայրChristian Lasson?
ՄայրAlexandra von Munthe af Morgenstierne?
ԱմուսինՔրիստիան Քրոհգ[5] և Jørgen Engelhart?[6]
ԶավակներNana Krohg Schweigaard?[7] և Per Krohg?
ստորագրություն
Изображение автографа
 Oda Krohg Վիքիպահեստում

Հռչակավոր նկարիչ Քրիստիան Քրոհգի կինը:

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը ծնվել է 1935 թվականի հունիսի 11-ին Նորվեգիայում: Նրան կարճ ձևով սկսեցին անվանել Օդա: Ապագա նկարչուհին ծնվել է հարուստ ու ապահովված ընտանիքում: Նրա հայրը Օտտո Կարլն էր, ով զբաղվում էր կառավարական դատավարություններով: Իսկ մայրը Ալեքսանդրա Քաթրինա ֆոն Մունտե աֆ Մորգենստերնեն է: Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգի մայրական կողմի տատիկը ռուս իշխանուհի Ալեքսանդրա Սերգեևնա Սոլտիկովա էր: Ընտանիքում բացի Օդայից, մեծանում էին նաև նրա ութ քույրերն ու երկու եղբայրները:

 
Օդա Քրոհգի նկարը ՝ հեղինակը ամուսինն է՝ Քրիստիան Քրոհգը:

1881 թվականին Օդան ամուսնանում է արդյունաբերող Յորգեն Էնգելհարդտի հետ: Այս ամուսնության արդյունքում ծնվում են նրանց երկու երեխաները: Սակայն այս հանգամանքը չխանգարեց, որպեսզի երկու տարի անց նրանք ամուսնալուծվեն: Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը դրանից հետո ապրում է իր սեփական տանը և գեղանկարչության դասեր վերցնում նորվեգացի նկարիչ Էրիկ Թեոդոր Վերենշելդից: Հետո սկսում է ուսանել Քրիստիան Քրոհգի մոտ: Արվեստով զբաղվելը և շրջապատող արվեստագետների միջավայրը ճակատագրական եղան Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգի համար: Էդվարդ Մունկի հետ միասին Օդան Քրոհգը Օսլոյի արվեստի կարևոր դեմքերն էին հանդիսանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին: Ի դեպ Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգին շնորհեցին «Բոհեմի թագուհի» տիտղոսը: Բացի Մունկից ու Օդայից, այդ բոհեմական միջավայրում կայի նաև այլ նկարիչներ, գրողներ, բանաստեղծներ: Այդ թվում նաև Յապպե Նիլսենը, Հանս Եգերը և Գուննար Հեյբերգը:

1888 թվականի հոկտեմբերին Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը ամուսնացավ իր նախկին ուսուցչի՝ Քրիստիան Քրոհգի հետ: Նրանք համատեղ կյանքի ընթացքում ունեցան երկու աղջիկներ՝ Նանան և ապագա գեղանկարիչ Պեր Քրոհգը: 1890-ական թվականներին ընտանիքը տեղափոխվում է Բեռլին: 1901 թվականին Օդան գնում է Փարիզ: Ավելի ուշ նկարչուհին իր ստեղծագործական կյանքն անցկացնում է Մոնպառնասում: Կարճ ժամանակում Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը ծանոթանում է ֆրանսիացի ականավոր նկարիչների ու արվեստագետների հետ: Դրանց թվում էր Անրի Մատիս: 1903 թվականին Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը իր ստեղծագործությունները ցուցադրության է ներկայացնում փարիզյան սալոնում: Իսկ մեկ տարի անց նաև անհատական ցուցահանդես է կազմակերպում Աշնանային սալոնում, որից հետո, մինչև 1909 թվականը, Օդան անփոփոխ կերպով մասնակցեց այդ նույն սալոնի ցուցադրություններին: Այդ ընթացքում Օդան սիրավեպ է սկսում բանաստեղծ և գրաքննադատ Յապպե Նիլսոնի հետ: Բայց ամուսնու հետ հաշտվում է ու միասին վերադառնում են Օսլո:

Մկարչուհին իր մահկանացուն կնքում է Օսլոյում 1935 թվականի հոկտեմբերի 19-ին, յոթանասունհինգ տարեկան հասակում գրիպից:

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգի և Յապպե Նիլսոնի սիրային պատմությունը վրձնել է աշխարհահռչակ նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկը իր «Մելանխոլիա» կտավում: Ստեղծագործությունում պատկերված է Յապպեն, որը այդ պահն գժտվել էր Օդայի հետ:

Գրականություն խմբագրել

  • Thieme-Becker «Allgemeines Lexikon der bildenden Künstler von der Antike bis zur Gegenwart», Leipzig: Seemann, 1907—1950; Taschenbuchausgabe: München: DTV (1992) ISBN 3-423-05908-7
  • Ketil Bjørnstad: Oda, Suhrkamp Verlag (2008) ISBN 978-3-458-17385-4

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել