Քսենյա Հաուսներ

ավստրալացի նկարիչ

Քսենյա Հաուսներ (գերմ.՝ Xenia Hausner, 1951[1][2][3][…], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[4][5]), նշանավոր ավստրիացի նկարիչ և հագուստի դիզայներ։ Մասնակցել է թատերական ու օպերային ավելի քան 100 բեմադրությունների հագուստների ստեղծմանը։ 1990 թվականից կենտրոնացել է նկարչության վրա։ Այն հազվագյուտ նկարիչներից է, որ ավանդական ռեալիստական մեթոդները ամրապնդել է ժամանակակից արվեստում։

Քսենյա Հաուսներ
Ծնվել է1951[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[4][5]
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, լուսանկարիչ, բեմանկարիչ և վավերագիր
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[5], բեմանկարչություն[5] և լուսանկարչություն[5]
ՀայրՌուդոլֆ Հաուսներ
Կայքxeniahausner.com

Կենսագրություն խմբագրել

Քսենյա Հաուսները (Հոսներ) ծնվել է 1951 թվականին Վիեննայում, նկարիչների ընտանիքում։ Նրա հայրը եղել է ավստրիացի նկարիչ Ռուդոլֆ Հաուսները, քույրերը` ռեժիսոր Ջեսիկա Հաուսները և հագուստի նկարիչ Տանյա Հաուսները։ 1972-1976 թվականներին Քսենյան թատերական դիզայն է ուսանել Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում և Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում։ 1977-1992 թվականներին նա մասնակցել է թատերական ու օպերային ավելի քան 100 բեմադրությունների հագուստների ստեղծմանը Բուրգտեատրում (Վիեննա), Կովենտ Գարդենում (Լոնդոն), Տեատր դե լա Մոնեում (Բրյուսել) և այլ քաղաքներում։ 1992 թվականից 41 տարեկան հասակում Հաուսները սկսել է աշխատել բացառապես որպես նկարիչ, այսինքն` կիրառական արվեստից անցում է կատարել գեղարվեստին։ Նույն թվականին նա տեղափոխվել է Բեռլին։ Հաուսները բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել ինչպես Ավստրիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս[6]։ 2017 թվականի տվյալներով Կսենյա Հաուսներն ապրում և ստեղծագործում է միաժամանակ երկու քաղաքներում` Բեռլինում և Վիեննայում[7]։

Քննադատություն խմբագրել

Թատերական և օպերային ներկայացումներ խմբագրել

Քսենյա Հաուսների ստեղծած դեկորացիաները հիմնականում կոլաժներ են, որոնք նկարչուհին ստեղծել է արդեն օգտագործված իրերից։ Նա ինքն անձամբ է հավաքել դրանք քանդելու ենթակա տներում և աղբավայրերում։ Իր իսկ բառերով` նա այդ հումքն է օգտագործել, որպեսզի թատերական միջավայր ձևավորի այնպիսի եղանակով, որ «նատուրալիստական պարզության և աբստրակտ ինտերպրիտացիայի բախումը կենդանանա»[8]։ Նրա մասնակցությամբ բեմականացումները մեծ հաջողության են արժանացել[6]։

Թատրոնի հոգեբանական դրամատիզմն իր արտացոլումն է գտել նաև Հաուսների նկարչական աշխատանքներում[9][10]։ Մասնավորապես, իր բնորդներին, իր իսկ խոստովանությամբ, նա վերաբերվել է որպես «թատերական պրիմադոննաների»[11]։

Նկարչություն խմբագրել

1990 թվականից Քսենյա Հաուսներն աստիճանաբար սկսել է կենտրոնանալ գեղանկարչության վրա։ Նրա` մեծ չափերի ակրիլային նկարները, որոնք ստեղծվել են փայտե սալիկների վրա, գերազանցապես մարդկային մարմիններ են ներկայացնում, հիմնականում` մեկ, ոչ հազվադեպ երկու, բայց ոչ ավելի, քան չորս (դրանք հիմնականում կանայք են)[12]։ Կերպարները պատկերվում են բնական մեծությամբ վառ գունային ոճով, ինչը քննադատները համարել են ռեալիզմի և էքսպրեսիոնիզմի ավանդույթների միախառնում։ Հաուսների արվեստում հազվադեպ հանդիպում են նաև նատյուրմորտներ[6]։

Հաուսները հազվագյուտ «պրակտիկներից» մեկն է, ում հաջողվել է ամրապնդել գեղանկարչության ավանդական ռեալիստական ավանդույթները ժամանակակից արվեստում։ Նրա աշխատանքները մեծ ճանաչում են ստացել նաև արևելքում, մասնավորապես` Չինաստանում ու Հոնկոնգում։ Արևելքի ու արևմուտքի միավորումը հսկայական կտավներում թույլ է տվել, որ Քսենյայի ստեղծած աշխարհը դուրս գա միջազգային ասպարեզ` լքելով սահմանները[13][14]։

Հաուսների նկարների «դերասանները» կարծես ելույթ են ունենում հանդիսատեսի հետ սերտ փոխազդեցությամբ, և այդ համագործակցության պահին գերազանցություն է ստանում էքզիստենցիալիստական նշանակությունը։ Չնայած այն բանին, որ նկարչուհու ընտրած «դերերը» կարող են տարօրինակ թվալ, անհատականության դրսևորումը շատ ուժեղ է զգացվում, երբեմն` նույնիսկ ճնշող[6]։

Հաուսների ստեղծագործությունների վրա քննադատներ Վիլանդ Շմիդի և Ալեքսանդր Բորովսկու կարծիքով ազդել են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Օսկար Կոկոշկան, Էգոն Շիլեն, Մաքս Բեքմանը, Օտտո Դիքսը և Քրիստիան Շադը։ Հեղինակն ինքը ավելացնում է նաև Վասիլի Կանդինսկուն։ Հեղինակներն ավելի տարակուսանքով են տրամադրված Հաուսների արվեստին` այն ավելի շուտ համեմատելով ավստրիացի նկարիչներ Հանս Մոկարտի աշխատանքների հետ, ով նույնպես հագուստի նկարիչ ու դիզայներ է[10]։

Քսենյա Հաուսների աշխատանքներում իր արտացոլումն է գտել պայքարի թեման։ Նրա անհատական ցուցահանդեսներից մեկը կոչվել է «Մարտի դաշտ» (գերմ.՝ Kampfzone): Դա պայքար է նկարչի ու հանդիսատեսի, սիրահարների, սոցիալական դասակարգերի, հանդիսատեսների ու մոդելների միջև, ինչպես նաև պատկերում է նկարչի ինքն իր հետ ունեցած պայքարը։ Ընդ որում, այդ պայքարի դաշտը կարող էր լինել ինչպես հարթության ներսում, այնպես էլ նրանից դուրս. հանդիսատեսն ասես ստիպված է պայքարել նկարների կերպարների հոգեբանական վարակիչ վտանգի դեմ[15][16]։

Հաուսների արվեստում մեծ դեր է ունեցել էրոտիկայի թեման։ Ինչպես նկատել է քննադատներից մեկը` վերլուծելով Քսենյա Հաուսների երկու ինքնադիմանկարները, երկուսում էլ հեղինակը պատկերված է գրասեղանին հակված, բայց դրանցից առաջինում (նկարը կոչվում է «Մինչ») նա հագնված է, իսկ երկրորդում (այն կոչվում է «Հետո»)` արդեն ոչ. «գեղանկարչությունն արդեն իսկ էրոտիկ գործընթաց է» (անգլ.՝ painting is an erotic process)անգլ.՝ painting is an erotic process: Քննադատ Բորովսկին ուսումնասիրել է նաև Հաուսների ստեղծագործության կապը մետաֆիզիկայի հետ։ Նա նշել է, որ նրա աշխատանքներն ազդվել են գերմանական սիմվոլիզմից և էքսպրեսիոնիզմից, ինչպես նաև 1970-ական թվականների ավստրիական ռեալիզմից[15][16]։

Քննադատներն ուշադրության են արժանացրել գույների հետ աշխատանքի վարպետությունը, որը բնորոշ է Հաուսներին։ Նրա կերպարների մաշկի յուրաքանչյուր հատվածն ընտրվել է այնպես, որ որոշակի «էմոցիոնալ ազդեցության» (անգլ.՝ emotional work) տպավորություն է ստեղծում[17]։ Հարկավոր է նշել, որ Հաուսներն ինքը չի համաձայնել այն կարծիքին, երբ իր նկարներն անվանել են «թատերական»[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Գրքեր
  • Schmied W., Hausner X., Borovsky A., Weiermair P. Kampfzone. — Wienand Verlag & Medien, 2001. — 254 с. — ISBN 978-3879096879
  • Kuspit D. Empathy through Color: Xenia Hausner: Portraits // Xenia Hausner: Heart matters / Borovsky A., Weiermair P., Schmied W.. — New York: Forum Gallery, 2003. — ISBN 9780967582658
  • Hausner X. Rätselraum fremde Frau. — Heidelberg/Offenbach: Edition Braus/Edition Huber, 1990. — 180 с. — ISBN 9783925835483
Հոդվածներ

Արտաքին հղումներ խմբագրել