Օտտո Դիքս (ամբողջական անուն գերմ.՝ Wilhelm Heinrich Otto Dix [ˈvɪlhɛlm ˈhaɪnʀiç ˈɔto ˈdɪks]. դեկտեմբերի 2, 1891(1891-12-02)[1][2][3][…], Untermhaus, Գերա, Գերմանիա - հուլիսի 25, 1969(1969-07-25)[4][1][2][…], Singen (Hohentwiel), Konstanz, Գերմանիա[4]), գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ: Նրա ստեղծագործություններում զգալի են էքսպրեսիոնիզմի, դադաիզմի, ֆուտուրիզմի և 20-րդ դարի մյուս ավանգարդ արվեստի ոճերի ազդեցությունները: Ավելի հայտնի են նրա՝ 1920-ական թվականների և 1930-ական թվականների առաջին կեսերի աշխատանքները՝ ստեղծված «նոր իրեղենություն» ոճավորումով:

Օտտո Դիքս
գերմ.՝ Otto Dix
Otto Dix by Hugo Erfurth, c. 1933.jpg
Ծնվել էդեկտեմբերի 2, 1891(1891-12-02)[1][2][3][…]
ԾննդավայրUntermhaus, Գերա, Գերմանիա
Վախճանվել էհուլիսի 25, 1969(1969-07-25)[4][1][2][…] (77 տարեկան)
Մահվան վայրSingen (Hohentwiel), Konstanz, Գերմանիա[4]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[5]
Մասնագիտություննկարիչ, էսպերանտիստ, համալսարանի պրոֆեսոր և նկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ և Նոր իրեղենություն
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներMetropolis?, The Skat players? և Camsá?
Պարգևներ«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ և Կառլ Օսեցկու անվան մեդալ
ԱնդամակցությունԳԴՀ Արվեստների ակադեմիա
Կայքotto-dix.de
Otto Dix Վիքիպահեստում
20 եվրո արժողությամբ մետաղադրամ՝ թողարկված 2016 թվականին Գերմանիայում, Օ. Դիքսի 125-ամյակի առթիվ

ԿենսագրությունԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներից է: Եղել է նկարիչների «Դրեզդենյան սեցեսսիոն» խմբի ստեղծողներից մեկը: 1920-ական թվականներին տարված է եղել դադաիզմով և էքսպրեսիոնիզմով: 1925 – 1930-ական թվականներին Դիքսը համարվել է «Նոր իրեղենության» հայտնի ներկայացուցիչներից մեկը: Այդ շրջանի ամենահայտնի գործերից են «Մեծ քաղաք» (1928թ., Շտուտգարտի գեղարվեստի թանգարան) և «Պատերազմ» (1932թ., Նոր վարպետների պատկերասրահ, Դրեզդեն) եռապատկերները և «Յոթ մահացու մեղք» (1933թ. Կարլսրուեի Կունստհալլե թանգարան), «Մահվան տրիումֆ» (1934թ., Շտուտգարտի գեղարվեստի թանգարան) կտավները[6]:

Նացիստական Գերմանաիայում նկարիչը համարվել է «կուլտուրբոլշևիզմի» և «այլասերված մշակույթի» ներկայացուցիչ: Մեկնել է գյուղ, որտեղ գաղտնի ստեղծագործել է: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին Օտտո Դիքսը հրավիրվել է ֆոլկսշտուրմ, գերեվարվել է ֆրանսիական զորքերի կողմից: Ազատ է արձակվել 1946 թվականի փետրվարին:

Օտտո Դիքսն ապրել է այն ժամանակներում, երբ Գերմանիան բաժանված էր երկու պետությունների՝ ԳՖՀ և ԳԴՀ: Երկու հանրապետություններում էլ Օտտո Դիքսին վերաբերել են մեծագույն հարգանքով: Չնայած Դիքսն ապրել է ԳՖՀ-ում, սակայն բազմիցս եղել է ԳԴՀ-ում (Դրեզդենում՝ Քեսսելսդորֆեր-Շտրասսե 11 հասցեում է գտնվել նրա արվեստանոցը):

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Löffler F. Otto Dix. Leben und Werk. 5. Aufl. Dresden, 1983.
  • Beck R. Otto Dix. Zeit, Leben, Werk. Konstanz, 1993.
  • Schmidt J.-K. Otto Dix. Stuttgart, 1999
  • Schubert D. Otto Dix. 6. Aufl. Reinbek, 2005.
  • Крючкова В. А. Дикс // Большая российская энциклопедия. Т. 8. М., 2007, с. 746.

ՀղումներԽմբագրել