Մաքս Բեքման
Մաքս Բեքման (գերմ.՝ Max Beckmann), (փետրվարի 27, 1884[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4][5] - դեկտեմբերի 27, 1950[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][5]), գերմանացի նկարիչ, 20-րդ դարի միջպատերազմյան շրջանի խոշոր վարպետ, դիմանկարիչ։
Մաքս Բեքման գերմ.՝ Max Beckmann | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 27, 1884[1][2][3][…] |
Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4][5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1950[1][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թագավոր Ալբերտի դպրոց և Weimar Saxon-Grand Ducal Art School? |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, գծագրող, նկարիչ-փորագրող, գրող, համալսարանի դասախոս և նկարազարդող |
Ոճ | էքսպրեսիոնիզմ[7] և Նոր իրեղենություն[7] |
Ժանր | դիմապատկեր[4][7], նատյուրմորտ[4][7], նյու[4], Անիմալիստիկա[7], Ֆիգուր[7], պատմական գեղանկարչություն[7], կահույք[7], բնանկար[7], դիցաբանական գեղանկարչություն[7], ինքնապատկեր[7] և քրիստոնեական արվեստ[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Self-Portrait in Tuxedo?, Self-Portrait with Red Scarf?, Departure? և Birds’ Hell? |
Աշակերտներ | Karl Tratt? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, Բեռլինի սեցեսիոն[9] և Գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Minna Beckmann-Tube? և Mathilde Beckmann? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԳեղանկարչություն է սովորել Վայմարում, ապա տեղափոխվել է Բեռլին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել է հոսպիտալում։ Հետաքրքրվել է միստիկայով և թեոսոֆիայով։ Մեծ ճանաչման է հասել Վայմարյան հանրապետության ժամանակաշրջանում։ 1927 թվականին Գերմանական արվեստ անվանակարգում ստացել է Կայսրական պատվավոր մրցանակ և Դյուսելդորֆի ոսկե մեդալ։ 1925 թվականից դասավանդել է Շտեդելի գեղարվեստի ինստիտուտում։ 1933 թվականին նացիստական իշխանության կողմից վտարվում է ինստիտուտից և զրկվում դասավանդման հնարավորությունից։ Բեքմանի մոտ 500 աշխատանք հանվում են Գերմանիայի թանգարաններից՝ ցածրաճաշակ արվեստի (անգլ.՝ Degenerate art) որակավորում ստանալով։ Նկարիչը 1937 թվականին կնոջ հետ տեղափոխվում է Ամստերդամ, սակայն նացիստները այստեղ էլ հանգիստ չեն թողնում նրան. 1944 թվականին նա հազիվ է փախչում նրանց հետապնդումներից՝ ինֆարկտ ստանալով։ 1947 թվականին Բեքմանը կնոջ հետ տեղափոխվում է ԱՄՆ։ Չնայած կարճ ժամանակ է եղել ԱՄՆ-ում, սակայն հասցրել է մեծ ազդեցություն թողնել ամերիկյան արվեստի վրա։
Ստեղծագործություն
խմբագրել1920-ական թվականների նկարչական ոճից Բեքմանը 1930-ական թվականներին անցնում է ողբերգական էքսպրեսիոնիզմի ոճին. նրա արվեստը աղերսներ է դրսևորում Բոսխի, Բրեյգելի, Գրունեվալդի, Ռեմբրանդտի, Պոլ Սեզանի, Վան Գոգի ստեղծագործությունների հետ։
Բեքմանը նկարազարդել է Նոր կտակարանը, Գյոթեի «Ֆաուստը», Ֆ. Դոստոևսկու «Գրառումներ մեռյալ տնից» ստեղծագործությունները։
Ժառանգություն
խմբագրելՄաքս Բեքմանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները ցուցադրված են աշխարհի խոշորագույն թանգարաններում՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA), Փարիզի Պոմպիդու կենտրոնում, Լոնդոնի Թեյթում, Էրմիտաժում, նաև Իտալիայում, Իսպանիայում, Նիդեռլանդներում։
Արխիվային հրապարակումներ
խմբագրել- Aufsätze. München: Bayerische Staatsgemäldesammlungen, Max Beckmann Archiv, 2002
- Beiträge 2002. München: Bayerische Staatsgemäldesammlungen, Max Beckmann Archiv, 2003
- Beiträge 2004—2005. München: Max Beckmann Archiv, 2006
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Max Beckmann (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Max Beckmann — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artnet — 1998.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 6,0 6,1 6,2 Union List of Artist Names
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://www.villaromana.org/front_content.php?idcat=24&lang=1
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
Գրականություն
խմբագրել- Belting H. Max Beckmann: tradition as a problem in modern art. New York : Timken Publishers, 1989
- Beckett W. Max Beckmann and the self. Munich; New York: Prestel, 1997
- Reimertz St. Max Beckmann: Biographie. München: Luchterhand, 2003