Քովենտրի
Քովենթրի (անգլ.՝ Coventry), քաղաք անգլիական Վեսթ-Միդլենդս կոմսության արևելքում, ձևավորում է սիթի կարգավիճակ ունեցող Սիթի-օֆ-Քովենթրի հատուկ շրջանը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Քովենթրի | |||||
(անգլ.՝ Coventry) | |||||
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Շրջան | Վեսթ-Միդլենդս | ||||
Համայնք | Քովենտրի | ||||
Հիմնադրված է | 1043 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1345 թվականից | ||||
Մակերես | 98.64 կմ² | ||||
Կլիմայի տեսակ | օվկիանոսային | ||||
Պաշտոնական լեզու | անգլերեն | ||||
Խոսվող լեզուներ | անգլերեն | ||||
Բնակչություն | 337.428 մարդ (2014) | ||||
Խտություն | 3,108 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 024 | ||||
Փոստային ինդեքս | CV | ||||
Փոստային դասիչ | CV | ||||
Պաշտոնական կայք | coventry.gov.uk | ||||
| |||||
Հայտնի է իր գործարանային արդյունաբերությամբ։ Այստեղ են գտնվում գլխարկների, ժամացույցների, հեծանիվների, կարի մեքենաների, գորգերի, ժապավենների, ժանյակների և այլ գործարաններ։ Քովենթրի քաղաքում է գտնվում «Յագուար» և «Լենդ Ռովեր» ավտոմեքենաներ արտադրող Jaguar Land Rover Ltd. («Յագուար Լենդ Ռովեր») ընկերության շտաբ-կայանը։
Քովենթրին նախկինում շրջապատված է եղել տասներկու դարպաս ունեցող բարձր պարսպով, աչքի էր ընկնում իր հանդիսավոր շքերթներով։ Հիշատակվել է Ալֆրեդ Թենիսոնի «Լեդի Գովիդա» պոեմում, որի պատվին տարվա մեջ 3 անգամ անցկացվում են տոնակատարություններ։ Քաղաքում է գտնվում թեթև գոթիկական ոճով կառուցված Սուրբ Միքայելի տաճարը, որն ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և կրկին վերակառուցվել։ Քաղաքում է գտնվում նաև Հենրի VI-ի օրոք կառուցված Սուրբ Մարիայի տաճարը[1]։
Պատմություն
խմբագրելՔովենթրին, ըստ երևույթին, կազմավորվել է բրոնզի դարի բնակավայրի տեղում, որը գտնվում էր այժմյան քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ մեծ գետը, լճերը, մեղմ կլիման և անտառները սնունդ էին ապահովում և լավ ապաստարան ծառայում բնակիչների համար։
14-րդ դարում Քովենթրին դառնում է կտորի առևտրի կենտրոն։ Այդ ժամանակ այն արդեն Անգլիայի խոշորագույն և կարևորագույն քաղաքներից մեկն էր։ 1345 թվականին Քովենթրին ստանում է քաղաքի կարգավիճակ, 1451 թվականին դառնում է կոմսության կենտրոնը։
18-րդ և 19-րդ դարերում Քովենթրին դարձել է Մեծ Բրիտանիայի ժամացույցների արտադրությամբ զբաղվող երեք կենտրոններից մեկը։ Արտադրության անկման հետ մեկտեղ, ինչը պայմանավորված էր շվեյցարական արտադրողների մրցակցության և գործարանային արտադրության հետ, քաղաքում ստեղծվում էր հեծանվային, ավտոմոբիլային և ավիացիոն արդյունաբերություն։
19-րդ դարի վերջում Քովենթրին դարձել է հեծանվային արդյունաբերության խոշորագույն կենտրոնը։ 20-րդ դարի սկզբին հեծանվային գործարանն անցել է ավտոմոբիլաշինության, և Քովենթրին դարձել է անգլիական ավտոմոբիլաշինության կարևոր կենտրոն։ Չնայած նրան, որ այդ ոլորտում զբաղված են եղել հարյուրից ավելի բազմաթիվ ընկերություններ, 2006 թվականին վերջին ավտոմոբիլաշինական արդյունաբերությունը քաղաքում փակվել է։
1940 թվականի նոյեմբերի 14-ին Բրիտանիայի ճակատամարտի ընթացքում գերմանական ավիացիան ռմբակոծել է քաղաքը, ինչի արդյունքում ուժգին հրդեհներ են բռնկվել։ Քովենթրիի պատմական կենտրոնը զգալի ավերածությունների է ենթարկվել, սակայն հրե պտտահողմից հաջողվել է խուսափել։
Քովենթրի քաղաքը ռմբակոծվել է ևս 40 անգամ, որոնցից ամենաուժգինը 1941 թվականի ապրիլի 8-ի և 9-ի ռմբակոծություններն էին։ Վերջինը տեղի է ունեցել 1942 թվականի օգոստոսին։ Պատերազմի վերջին ռմբակոծությունների արդյունքում մահացել է 1236 մարդ, նրանցից 808-ը թաղված են Լոնդոն Ռոուդ գերեզմանատան եղբայրական գերեզմանոցում։ Ռմբակոծությունից քաղաքն այնպես էր ավերվել, որ գերմաներենում առաջացավ koventrieren - քովենթրիացնել բայը, որը նշանակում է հիմնահատակ ավերել։
Այդքան հզոր ռմբակոծությունների պատճառը քաղաքում զինագործական և ավիացիոն գործարանների մեծ կենտրոնացումն էր։
Պատերազմից հետո քաղաքը հիմնականում վերակառուցվել է։ 1962 թվականին օծվել է նոր Սուրբ Միքայելի տաճարը։
Տեսարժան վայրեր
խմբագրելՔաղաքի գլխավոր տեսարժան վայրն է հանդիսանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերված Սուրբ Միքայելի տաճարը։ Տաճարից մնացել էին միայն արտաքին պատերը և ծայրաձողը (ռմբակոծության պահին այն Բրիտանիայում երրորդն էր իր բարձրությամբ)։ Բեզիլ Սփենսի կողմից կառուցված նոր տաճարը բացվել է 1962 թվականին հին տաճարի ավերակներից ոչ հեռու։
Տրանսպորտի թանգարանում է գտնվում անգլիական ավտոմեքենաների մեծ հավաքածու։ Ամենահետաքրքիր նմուշների թվում են նաև իրենց արագությամբ երկու ռեկորդակիր ավտոմեքենաներ։ 1997 թվականին ThrustSSC ավտոմեքենան առաջինն էր, որը գերազանցել է ձայնի արագությունը[2]։ Թանգարանը զգալիորեն թարմացվել է 2004 թվականին։ Նրա մուտքն ազատ է։
Քաղաքում է գտնվում նաև ավիացիայի թանգարանը և գեղարվեստական պատկերասրահը։ Կենտրոնից 6 կմ հեռավորության վրա գտնվում է հռոմեական Ֆորտ Լանտ ամրոցի վերականգնվածքը։
Ոստիկանության թանգարանը կազմված է պատմական հատվածից և անսովոր պատահարների և դեպքերի հավաքածուից։
Քաղաքի հետ է կապված Լեդի Գոդիվայի առասպելը, որին այնտեղ հուշարձան է կանգնեցվել։
Բնակչություն
խմբագրելՍտորև ներկայացված է Քովենթրի քաղաքի բնակչության աճի դինամիկան 19-րդ դարի սկզբից[3].
Կլիմա
խմբագրելԻնչպես բոլոր Բրիտանական կղզիները և Միդլենդսը, Քովենթրին գտնվում է օվկիանոսային կլիմայական գոտում։ Այդ կլիմայական գոտուն բնորոշ են ցուրտ ամառները և մեղմ ձմեռները։ Քովենթրի քաղաքի պատմության մեջ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1947 թվականի փետրվարին (-10,8 ˚C), իսկ ամենաբարձր ջերմաստիճանը՝ 1990 թվականի օգոստոսին (35,1 ˚C)[7]:
Քովենթրիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 18.4 (65.1) |
18.1 (64.6) |
24.0 (75.2) |
26.7 (80.1) |
30.9 (87.6) |
32.4 (90.3) |
34.4 (93.9) |
35.1 (95.2) |
34.2 (93.6) |
28.2 (82.8) |
20.6 (69.1) |
18.9 (66) |
35.1 (95.2) |
Միջին բարձր °C (°F) | 6.9 (44.4) |
7.2 (45) |
9.9 (49.8) |
12.4 (54.3) |
16.2 (61.2) |
19.1 (66.4) |
21.8 (71.2) |
21.4 (70.5) |
18.1 (64.6) |
13.9 (57) |
9.7 (49.5) |
7.6 (45.7) |
13.7 (56.7) |
Միջին ցածր °C (°F) | 1.4 (34.5) |
1.0 (33.8) |
2.9 (37.2) |
4.0 (39.2) |
7.0 (44.6) |
9.9 (49.8) |
12.2 (54) |
11.8 (53.2) |
9.7 (49.5) |
6.7 (44.1) |
3.7 (38.7) |
2.3 (36.1) |
6.1 (43) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −16.7 (1.9) |
−18.2 (−0.8) |
−15.6 (3.9) |
−6.1 (21) |
−5.0 (23) |
−0.6 (30.9) |
3.4 (38.1) |
0.8 (33.4) |
−1.1 (30) |
−4.9 (23.2) |
−8.9 (16) |
−16.1 (3) |
−18.2 (−0.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 61.2 (2.409) |
44.3 (1.744) |
50.6 (1.992) |
49.3 (1.941) |
50.8 (2) |
56.9 (2.24) |
49.5 (1.949) |
66.3 (2.61) |
59.0 (2.323) |
59.4 (2.339) |
58.0 (2.283) |
62.3 (2.453) |
667.6 (26.283) |
Միջին ամսական արևային ժամ | 55.1 | 68.2 | 100.3 | 138.1 | 193.6 | 176.5 | 200.1 | 186.6 | 135.9 | 103.7 | 66.9 | 48.2 | 1473,2 |
աղբյուր: Bablake weather station[8] |
Քույր-քաղաքներ
խմբագրել- Վոլգոգրադ, Ռուսաստան (1944[9]
- Քիլ, Գերմանիա (1947)
- Լիդիցե, Չեխիա (1947)
- Սենտ Էտիեն, Ֆրանսիա (1955)
- Փարքս (անգլ.՝ Parkes), Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա (1956)
- Գրաց, Ավստրիա (1957)
- Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա (1957)
- Բելգրադ, Սերբիա (1957)
- Վարշավա, Լեհաստան (1957)
- Կան, Ֆրանսիա (1957)
- Կորկ, Իռլանդիա (1958)
- Արնհեմ, Նիդերլանդներ (1958)
- Դրեզդեն, Գերմանիա (1959)
- Օստրավա, Չեխիա (1959)
- Բոլոնյա, Իտալիա (1960)
- Դունաույվարոշ, Հունգարիա (1962)
- Գալաց, Ռումինիա (1962)
- Կեչկեմետ, Հունգարիա (1962)
- Քինգստոն, Ճամայկա (1962),
- Քովենթրի, Կոնեկտիկուտ, ԱՄՆ (1962)
- Վինձոր, Օնտարիո, Կանադա (1963)
- Գրանբի, Քվեբեկ, Կանադա (1963)
- Քովենթրի, Ռոդ Այլենդ, ԱՄՆ (1971)
- Քովենթրի, Նյու Յորք, ԱՄՆ (1972)
- Կորնուոլ, Օնտարիո, Կանադա (1972)
- Ցզինան, Չինաստան (1983)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ The history of Coventry Cathedral on the cathedral's website Արխիվացված 2008-10-14 Wayback Machine Retrieved on 28 September 2008
- ↑ .http://www.transport-museum.com/visiting/biffa_award_land_speed_record_exhibition.aspx
- ↑ Coventry District: Total Population
- ↑ «Subnational Population Projections, Interim 2011-based». Office for National Statistics. 2012 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «UK Population Estimates – 2013 Mid Year Estimates». Office for National Statistics. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 2014 mid-year estimates from the Office for National Statistics "UK Population Estimates", Office for National Statistics
- ↑ «extremes of temperature». Bablake Weather. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Coventry Climate». Bablake Weather Station. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Coventry Telegraph
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քովենտրի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 627)։ |