Քիանուշ Ռոստամի
Քիանուշ Ռոստամի (պարս.՝ کیانوش رستمی, հուլիսի 23, 1991, Քերմանշահ, Իրան) իրանցի ծանրորդ։ Մասնակցել է 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին, 85 կգ քաշային կարգում՝ նվաճելով ոսկե մեդալը և սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ՝ 396 կգ ընդհանուր քաշով։
Քիանուշ Ռոստամի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ և մարզիկ |
Երկիր՝ | Իրան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 23, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Քերմանշահ, Իրան |
Հասակ՝ | 1,77 մետր |
Քաշ՝ | 84 կիլոգրամ |
Ռոստամին 2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։ Սկզբում հաղթել է բրոնզե մեդալ, Ապտի Աուխադովի 2012 թվականին վերցված նմուշներից դեհիդրոքլորմեթիլտեստոստերոնի թեստը դրական արդյունք ցույց տալուց հետո նվաճել է արծաթե մեդալ:
96 կիլոգրամ քաշային կարգում չնայած երրորդ ամենաբարձր ցուցանիշին Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Ռոստամին չի կարողացել նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր, քանի որ զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը ROBI-ի վարկանիշային աղյուսակում, քանի որ 2020 թվականի օլիմպիական խաղերի երկրորդ որակավորման փուլում (2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը) եղել է 31-րդը՝ 2019 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում ստանալով զրո՝ պոկում վարժությունում:
Կարիերա
խմբագրել2011 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց 85 կգ քաշային կարգում Ռոստամին նվաճել է ոսկե մեդալ։
Ռոստամին 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալ է նվաճել տղամարդկանց 85 կգ քաշային կարգում՝ ընդհանուր 380 կգ արդյունքով։ 2016 թվականի հունիսին հայտարարվել է նրա արծաթե մեդալի նվաճման մասին այն բանից հետո, երբ Ապտի Աուխադովի թեստը ունեցել է դրական պատասխան[1][2]։
2016 թվականին Իրանի Թեհրան քաղաքում կայացած Ֆաջրի գավաթի մրցամանը մասնակցելիս Քիանուշը գերազանցել է իր քաշային կարգում աշխարհի ռեկորդը՝ բարձրացնելով 220 կգ, Քիանուշը գերազանցել է նաև իր ընդհանուր ռեկորդը՝ 395 կգ[3]։
Քիանուշ Ռոստամին մասնակցել է 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով Իրանը 85 կգ քաշային կարգում[4]։ Նվաճել է ոսկե մեդալ է նվաճել օլիմպիական ռեկորդը սահմանելով, սահմանելով օլիմպիական ռեկորդ 217 կգ հրում վարժությունում, որը սահմանել էր Թիան Տաոն ընդամենը րոպեներ առաջ, և երկամարտի համաշխարհային ռեկորդ՝ 396 կգ[5]։
Գլխավոր արդյունքեր
խմբագրելՏարի | Վայր | Քաշային կարգ | Պոկում | Հրում | Երկամարտ | Հորիզոնական | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | Հորիզոնկանա | 1 | 2 | 3 | Հորիզոնական | |||||
Օլիմպիական խաղեր | ||||||||||||
2012 | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | 85 կգ | 171 | 4 | 209 | 3 | 380 | |||||
2016 | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | 85 կգ | 174 | 179 | 1 | 215 | 217 | 1 | 396 | |||
Աշխարհի առաջնություն | ||||||||||||
2010 | Անթալիա, Թուրքիա | 77 կգ | 161 | 193 | 5 | 354 | 4 | |||||
2011 | Փարիզ, Ֆրանսիա | 85 կգ | 169 | 173 | 209 | 382 | ||||||
2014 | Ալմաթի, Ղազախստան | 85 կգ | 173 | 176 | 178 | 213 | 391 | |||||
2015 | Հյուսթոն, ԱՄՆ | 85 կգ | 173 | 214 | 387 | |||||||
2017 | Անահայմ, ԱՄՆ | 85 կգ | 170 | 174 | -- | -- | -- | |||||
2019 | Պատտայա, Թաիլանդ | 96 կգ | -- | -- | -- | -- | -- | -- | -- | |||
2022 | Բոգոտա,Կոլումբիա | 89 կգ | 170 | 174 | 206 | 5 | 380 | 4 | ||||
Ասիական խաղեր | ||||||||||||
2010 | Տունլին, Չինաստան | 85 կգ | 159 | 162 | 165 | 5 | 200 | 6 | 365 | 6 | ||
2014 | Ինչոն, Հարավային Կորեա | 85 կգ | 166 | 172 | 1 | 208 | 2 | 380 | ||||
2018 | Ջակարտա, Ինդոնեզիա | 94 կգ | 175 | 2 | -- | -- | -- | |||||
Աիսայի առաջնություն | ||||||||||||
2008 | Կանաձավա, Ճապոնիա | 69 kg | 126 | 131 | 10 | -- | -- | -- | -- | -- | -- | |
2011 | Տունլին, Չինաստան | 85 kg | 157 | 162 | 193 | 198 | 201 | 363 | ||||
2012 | Պիոնթեք, Հարավային Կորեա | 85 kg | 168 | 172 | 201 | 211 | 383 | |||||
2021 | Տաշքենդ, Ուզբեկստան | 89 kg | 167 | 206 | 373 | |||||||
2023 | Չինջու, Հարավային Կորեա | 89 kg | 165 | 4 | 186 | 11 | 351 | 8 | ||||
Ֆաջրի Գավաթ | ||||||||||||
2016 | Թեհրան, Իրան | 85 kg | 170 | 175 | -- | 210 | 220 | -- | 395 | |||
2019 | Թեհրան, Իրան | 96 kg | 161 | 172 | -- | 200 | 210 | 220 | 392 | |||
2020 | Ռաշթ, Իրան | 96 kg | -- | 215 | -- | -- | -- | |||||
Կատարի Գավաթ | ||||||||||||
2019 | Դոհա, Կատար | 96 kg | 172 | 178 | 210 | 220 | 225 | 403 | ||||
Պատանիների աշխարհի առաջնություն | ||||||||||||
2010 | Սոֆիա, Բուլղարիա | 85 kg | 152 | 157 | 160 | 182 | 187 | 347 | ||||
2011 | Պենանգ, Մալազիա | 85 kg | 162 | 168 | 204 | 210 | 378 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «London 2012: Four Olympic weightlifting champions test positive». BBC Sport. Վերցված է 2016-06-16-ին.
- ↑ «Iran's Rostami awarded 2012 Olympic Games silver medal». tehrantimes.com. 17 June 2016.
- ↑ «First International Fajr Cup, IWF Grand Prix | Rio Olympic Games Qualification Event» (PDF). www.iwf.net. Վերցված է 2016-08-03-ին.
- ↑ «Rostami Kianoush». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 6 August 2016-ին. Վերցված է 2016-08-03-ին.
- ↑ «Weightlifting: Men's 85kg». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից August 13, 2016-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիանուշ Ռոստամի» հոդվածին։ |